Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Գյուղապետը եկավ արյան մեջ կորած, ասաց՝ «շտապ օգնություն կանչեք, գյուղում վիճակը վատ է. Վարդաձորի վերջին օրը…

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

2020 թվականի նոյեմբերի 20-ին, առանց ռազմական գործողությունների, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների նոյեմբերի 9-ի եռակողմ համամաձայնագրով թշնամուն հանձնվեց նաև Ակնայի (Աղդամ) շրջանը։ Ասկերան քաղաքն ու հարակից մի շարք բնակավայրեր դարձան առաջնագիծ, իսկ ադրբեջանական զինուժի հենակետերը տեսանելի էին անգամ բնակելի տներից։ 

Դա էր թերևս պատճառը, որ հաճախ կրակահերթի տակ էին հայտնվում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող գյուղացիները, անասնապահներն ու խաղաղ բնակիչները.

«Ու այդ կրակահերթի տակ մենք հող էինք մշակում, ապրում էինք շրջանցելով բոլոր դժվարությունները։ Սակայն, կրակահերթերն ավելի ինտենսիվ դարձան բլոկադայի օրերին»,-MediaHub-ին պատմում է Վարդաձոր համայնքի ղեկավար Սամվել Սառաջյանը։ 

Իրավիճակն օր օրի բարդանում էր Արցախում, սահմանամերձ բնակավայրերում՝ առավել ևս։ Մոտ 95 հա այգի և 450 հա վարելահող է մնացել թշնամու տիրապետության տակ: Սակայն բնակիչները հաստատակամորեն հաղթահարել են բոլոր խոչընդոտները և գերադասել ապրել Վարդաձորում։ 

Ամեն ինչ փոխվեց 2023-ի սեպտեմբերի 19-ին. «Ժամը 11-ին հեռվում լսեցինք պայթյունի 2 ձայն։ Մեր գյուղում դա սովորական բան էր, քանի որ սահմանին մոտ էինք, հաճախ էինք լսում կրակոցներ։ Զգացի, որ դա խոշոր տրամաչափով արձակված պայթյուն է։ Նայեցի դեպի Ասկերանի կողմ, հետո Աղդամի, բայց ամեն ինչ ոնց որ հանգիստ էր այդ պահին։ Հետո Ասկերանից իմ ծանոթներից մեկը զանգեց, հարցրեց՝ ճի՞շտ է, որ ձեր գյուղի վրա կրակել են ու հիմա տարհանվում եք, ասացի ոչ, կրակոցի ձայնը ես էլ եմ լսել, բայց Հարավի կողմից։ Այդպես ամեն ինչ հանդարտվեց»,-պատմում է նա։ 

Կեսօրին՝ համայնքի ղեկավարի տուն գալու ճանապարհին, սկսվել է պատերազմը։ Ձայներն այնքան մոտ են եղել, որ ինքը հասկացել է՝ կրակում են ոչ միայն դիրքերի, այլև Վարդաձորից ընդամենը 6 կմ հեռավորության վրա գտնվող Սառնաղբյուրի ուղղությամբ։ 

«Ո՛չ ներքին կապն էր աշխատում, ո՛չ էլ բջջային կապը։ Գյուղացիների հետ տեղափոխվեցինք գյուղում մի ապահով վայր, որ տեսնենք ինչ ենք անում։ Հեռվից տեսա գյուղ մոտեցող ավտոբուսներ։ Շրջկենտրոնից էին ուղարկել, որ տարհանում կազմակերպվեր, բայց քանի որ Սառնաղբյուրում իրավիճակը չափազանց լուրջ էր, ռուս խաղաղապահները չթողեցին ավտոբուսներն առաջանան, դրա համար տարհանվեցին մյուս բնակավայրերը, այդ թվում Վարդաձոր համայնքին պատկանող Վարազաբուն գյուղը։ Կանայք ու երեխաներ գնացին, մենք մնացինք»,-ասում է Սամվել Սառաջյանը: Հիշում է՝ դրանից հետո Սառնաղբյուրի գյուղապետը մեքենայով եկել է արյան մեջ կորած, ասել՝ «շտապ օգնություն կանչեք, գյուղում վիճակը վատ է», ու էլի հետ գնացել։ Շատ չանցած դեպի Սառնաղբյուր են գնացել ռուս խաղաղապահներին պատկանող 2 BTR: Սառաջյանը կարծել է, որ սառնաղբյուրցիներին օգնության են գնում, բայց խաղաղապահները գնացել են իրենց հենակետ։ Գյուղի տղամարդիկ միացել են Վարդաձորի պաշտպանությանը։ 

Ծանր գիշերվան հաջորդել է զինադադարն ու ցավոտ զիջումները.

«Մենք դեռ չգիտեինք, թե ինչ գնով են զինադադարի որոշում կայացրել։ Կեսօրին մի սպա եկավ, ասաց, որ կրակի դադարի պայմանավորվածություն է ձեռք բերվել, ինքն էլ եկել է դիրքի անձնակազմը տեղափոխի Ասկերան քաղաքի հարակից գոտի։ Ես նրան ասացի բա՞ մենք, գյուղը, այնտեղ մնացած քաղաքացիները, ասաց՝ դա ճշտեք ձեր վարչակազմից, ես հրաման եմ կատարում։ Առաջարկեցի, որ էդ զինվորներին դուրս բերի դիրքից, գան մեզ մոտ միասին կանգնենք, մինչև տեսնենք ինչ է լինում։ Սպան սկզբից համաձայնեց, հետո բացառեց։ Մնացինք մենակ»։

Կապ չլինելու պատճառով մարդիկ իրար մեջ խոսում էին, թե Նախիջևանիկ գյուղի մի մասը տարհանվել է, իսկ համայնքի ղեկավարը փորձում է հետ գալ գյուղ, չեն թողնում, քանի որ ադրբեջանցիները փակել են ճանապարհն ու իրենց վերահսկողության տակ վերցրել միջհամայնքային ճանապարհը։ Համոզվելու համար Սառաջյանն անձամբ է գնացել ու տեսել դատարկված գյուղը։ 

«Մենք էլ ստիպված նստեցինք մեր մեքենաները, որ շարժվենք դեպի Ստեփանակերտ։ Բայց քանի որ ճանապարհն արդեն փակ էր, հետ եկանք ու անտառներով մի կերպ դուրս եկանք՝ մեքենաների մի մասը թողնելով անտառում: Անհնար էր այդ ճանապարհով փոքր մեքենաներով երթևեկելը»,-ասաց նա։ 

Վարդաձորցիներին Արցախի կառավարությունը տեղավորել է Ստեփանակյերտի N7 դպրոցում։ Սեպտեմբերի 28-ին նրանք էլ բռնեցին գաղթի ճանապարհը։

«Միայն մի տարեց կին իր ցանկությամբ մնացել էր գյուղում։ Չեկավ։ Նրան ավելի ուշ Ստեփանակերտ են տեղափոխել փրկարարները։ Բոլորին ուղարկելուց հետո ամսի 30-ի առավոտյան ես էլ եկա Հայաստան։ Այստեղ խնդիրներին գումարվեցին նորերը, բայց ամենաշատը պետության մոտեցումն է, որ ամեն հարց դժվարացնում է Արցախի քաղաքացիների համար։ Եթե պիտի մնանք այստեղ, ապա պետք է բնակարանով ապահովեն մեզ։ Դա ամենամեծ խնդիրն է։ Սակայն, ոչ պակաս կարևոր է նաև կենսաթոշակի անցնելու հետ կապված պահանջվող փաստաթղթերի հարցը։ Արդեն չգիտենք որտեղ դիմենք», -հավելեց մեր զրուցակիցը։

Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Կասկած կա, որ գիշերը Կիրանցում, մեքենայի մեջ եղել է մի ադրբեջանցի ու ՀՀ փոխվարչապետը․ նոր մանրամասներԻրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի․ Ռաիսի Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասինԿիրանցում տեղի ունեցած միջադեպից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ․ ՄԻՊ Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելԱշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը՝ վերակենդանացման բաժանմունքի և սրտի փոխպատվաստման մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Արդյո՞ք իրականում վառոդի ստեղծողը Նոբելն է. «Փաստ»Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Պեսկով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ԱՊՐԻԼԻ). Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ-երկիր. «Փաստ»Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած Երևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու դի Արևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»Կիևում հարձակման սպառնալիքի պատճառով տարհանվել են հիվանդանոցների բոլոր հիվանդներն ու բուժանձնակազմը Ինչ է կատարվել. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Հրդեհ՝ Վանաշեն գյուղում ՌԴ քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջիցՓաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Վերջ. Իննան ու Գոշը բաժանվե՞լ են. բացառիկ մանրամասներ Ալ Հիլալը հաղթեց Ալ Ֆատեհին, Սելարայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆ «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ուկրաինան գրոհել է Կրասնոդարի վրա․ ի՞նչ է հայտնիԱմերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ) Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Կոտայքի հյուրանոցում 2 դի են հայտնաբերել, ևս 2 անձանց հիվանդանոց են տեղափոխել Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ձեր բախտը շատ հարցերում բերում է. ապրիլի 27-ի աստղագուշակԱջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման Թաթոյան Գեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալուն 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ) ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան