Yerevan, 09.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գյուղապետը եկավ արյան մեջ կորած, ասաց՝ «շտապ օգնություն կանչեք, գյուղում վիճակը վատ է. Վարդաձորի վերջին օրը…

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

2020 թվականի նոյեմբերի 20-ին, առանց ռազմական գործողությունների, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների նոյեմբերի 9-ի եռակողմ համամաձայնագրով թշնամուն հանձնվեց նաև Ակնայի (Աղդամ) շրջանը։ Ասկերան քաղաքն ու հարակից մի շարք բնակավայրեր դարձան առաջնագիծ, իսկ ադրբեջանական զինուժի հենակետերը տեսանելի էին անգամ բնակելի տներից։ 

Դա էր թերևս պատճառը, որ հաճախ կրակահերթի տակ էին հայտնվում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող գյուղացիները, անասնապահներն ու խաղաղ բնակիչները.

«Ու այդ կրակահերթի տակ մենք հող էինք մշակում, ապրում էինք շրջանցելով բոլոր դժվարությունները։ Սակայն, կրակահերթերն ավելի ինտենսիվ դարձան բլոկադայի օրերին»,-MediaHub-ին պատմում է Վարդաձոր համայնքի ղեկավար Սամվել Սառաջյանը։ 

Իրավիճակն օր օրի բարդանում էր Արցախում, սահմանամերձ բնակավայրերում՝ առավել ևս։ Մոտ 95 հա այգի և 450 հա վարելահող է մնացել թշնամու տիրապետության տակ: Սակայն բնակիչները հաստատակամորեն հաղթահարել են բոլոր խոչընդոտները և գերադասել ապրել Վարդաձորում։ 

Ամեն ինչ փոխվեց 2023-ի սեպտեմբերի 19-ին. «Ժամը 11-ին հեռվում լսեցինք պայթյունի 2 ձայն։ Մեր գյուղում դա սովորական բան էր, քանի որ սահմանին մոտ էինք, հաճախ էինք լսում կրակոցներ։ Զգացի, որ դա խոշոր տրամաչափով արձակված պայթյուն է։ Նայեցի դեպի Ասկերանի կողմ, հետո Աղդամի, բայց ամեն ինչ ոնց որ հանգիստ էր այդ պահին։ Հետո Ասկերանից իմ ծանոթներից մեկը զանգեց, հարցրեց՝ ճի՞շտ է, որ ձեր գյուղի վրա կրակել են ու հիմա տարհանվում եք, ասացի ոչ, կրակոցի ձայնը ես էլ եմ լսել, բայց Հարավի կողմից։ Այդպես ամեն ինչ հանդարտվեց»,-պատմում է նա։ 

Կեսօրին՝ համայնքի ղեկավարի տուն գալու ճանապարհին, սկսվել է պատերազմը։ Ձայներն այնքան մոտ են եղել, որ ինքը հասկացել է՝ կրակում են ոչ միայն դիրքերի, այլև Վարդաձորից ընդամենը 6 կմ հեռավորության վրա գտնվող Սառնաղբյուրի ուղղությամբ։ 

«Ո՛չ ներքին կապն էր աշխատում, ո՛չ էլ բջջային կապը։ Գյուղացիների հետ տեղափոխվեցինք գյուղում մի ապահով վայր, որ տեսնենք ինչ ենք անում։ Հեռվից տեսա գյուղ մոտեցող ավտոբուսներ։ Շրջկենտրոնից էին ուղարկել, որ տարհանում կազմակերպվեր, բայց քանի որ Սառնաղբյուրում իրավիճակը չափազանց լուրջ էր, ռուս խաղաղապահները չթողեցին ավտոբուսներն առաջանան, դրա համար տարհանվեցին մյուս բնակավայրերը, այդ թվում Վարդաձոր համայնքին պատկանող Վարազաբուն գյուղը։ Կանայք ու երեխաներ գնացին, մենք մնացինք»,-ասում է Սամվել Սառաջյանը: Հիշում է՝ դրանից հետո Սառնաղբյուրի գյուղապետը մեքենայով եկել է արյան մեջ կորած, ասել՝ «շտապ օգնություն կանչեք, գյուղում վիճակը վատ է», ու էլի հետ գնացել։ Շատ չանցած դեպի Սառնաղբյուր են գնացել ռուս խաղաղապահներին պատկանող 2 BTR: Սառաջյանը կարծել է, որ սառնաղբյուրցիներին օգնության են գնում, բայց խաղաղապահները գնացել են իրենց հենակետ։ Գյուղի տղամարդիկ միացել են Վարդաձորի պաշտպանությանը։ 

Ծանր գիշերվան հաջորդել է զինադադարն ու ցավոտ զիջումները.

«Մենք դեռ չգիտեինք, թե ինչ գնով են զինադադարի որոշում կայացրել։ Կեսօրին մի սպա եկավ, ասաց, որ կրակի դադարի պայմանավորվածություն է ձեռք բերվել, ինքն էլ եկել է դիրքի անձնակազմը տեղափոխի Ասկերան քաղաքի հարակից գոտի։ Ես նրան ասացի բա՞ մենք, գյուղը, այնտեղ մնացած քաղաքացիները, ասաց՝ դա ճշտեք ձեր վարչակազմից, ես հրաման եմ կատարում։ Առաջարկեցի, որ էդ զինվորներին դուրս բերի դիրքից, գան մեզ մոտ միասին կանգնենք, մինչև տեսնենք ինչ է լինում։ Սպան սկզբից համաձայնեց, հետո բացառեց։ Մնացինք մենակ»։

Կապ չլինելու պատճառով մարդիկ իրար մեջ խոսում էին, թե Նախիջևանիկ գյուղի մի մասը տարհանվել է, իսկ համայնքի ղեկավարը փորձում է հետ գալ գյուղ, չեն թողնում, քանի որ ադրբեջանցիները փակել են ճանապարհն ու իրենց վերահսկողության տակ վերցրել միջհամայնքային ճանապարհը։ Համոզվելու համար Սառաջյանն անձամբ է գնացել ու տեսել դատարկված գյուղը։ 

«Մենք էլ ստիպված նստեցինք մեր մեքենաները, որ շարժվենք դեպի Ստեփանակերտ։ Բայց քանի որ ճանապարհն արդեն փակ էր, հետ եկանք ու անտառներով մի կերպ դուրս եկանք՝ մեքենաների մի մասը թողնելով անտառում: Անհնար էր այդ ճանապարհով փոքր մեքենաներով երթևեկելը»,-ասաց նա։ 

Վարդաձորցիներին Արցախի կառավարությունը տեղավորել է Ստեփանակյերտի N7 դպրոցում։ Սեպտեմբերի 28-ին նրանք էլ բռնեցին գաղթի ճանապարհը։

«Միայն մի տարեց կին իր ցանկությամբ մնացել էր գյուղում։ Չեկավ։ Նրան ավելի ուշ Ստեփանակերտ են տեղափոխել փրկարարները։ Բոլորին ուղարկելուց հետո ամսի 30-ի առավոտյան ես էլ եկա Հայաստան։ Այստեղ խնդիրներին գումարվեցին նորերը, բայց ամենաշատը պետության մոտեցումն է, որ ամեն հարց դժվարացնում է Արցախի քաղաքացիների համար։ Եթե պիտի մնանք այստեղ, ապա պետք է բնակարանով ապահովեն մեզ։ Դա ամենամեծ խնդիրն է։ Սակայն, ոչ պակաս կարևոր է նաև կենսաթոշակի անցնելու հետ կապված պահանջվող փաստաթղթերի հարցը։ Արդեն չգիտենք որտեղ դիմենք», -հավելեց մեր զրուցակիցը։

"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded