Yerevan, 18.July.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Շուկա՞, առևտրի վա՞յր, թե՞ Գեղեցիկ հրապարակ. ինչպես խոշոր հրդեհից հետո կառուցվեց Կարմիր հրապարակը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կարմիր հրապարակը Մոսկվայի գլխավոր խորհրդանիշն ու ամենահայտնի պատմական վայրն է։ Այն գտնվում է Կենտրոնական վարչական շրջանում՝ Կրեմլի և Կիտայ-Գորոդի միջև։ Կարմիր հրապարակը և դրա վրա տեղակայված ճարտարապետական կառույցները ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Սա պատմական վայր է, որը այցելել, կարելի է ասել, պարտադիր է օտարերկրացիների համար: Մոսկվացիները Կարմիր հրապարակը նաև համարում են «մայրաքաղաքի սիրտը» և ուրախ են Նոր տարին նշել այնտեղ, ներկա լինել Մայիսի 9-ի շքերթին կամ սովորական արևոտ հանգստյան օրերին զբոսնել տպավորիչ սալաքարերի վրա:

Ռուսական պատմության պաշտամունքային իրադարձությունների այդ հրապարակը զբաղեցնում է 23100 քմ տարածք, ընդ որում՝ այն ունի բավականին ձգված տեսք՝ երկարությունը 330 մ է, լայնությունը՝ 70 մ։ Կարմիր հրապարակը հետիոտնային գոտի է, այդտեղ արգելված է տրանսպորտի մուտքը: Մոտակա մետրոյի կայարաններն են Օխոտնի Ռյադը, Տեատրալնայան, Պլոշչադ Ռևոլ յուցիին։ 1493 թվականին Մոսկվայի հրդեհի ժամանակ այրվել էր Կրեմլի հարևանությամբ գտնվող Մեծ Պոսադի փայտե շինությունների զգալի մասը։ Ազատված տարածքի վրա, որը 240 մ լայնությամբ շերտ էր, որոշվեց ոչինչ չկառուցել, արևմուտքում դրա սահմանները հարում էին Կրեմլին, արևելքում՝ շուկային, իսկ հարավում՝ մի ցածր բլուրի։

Հենց այդ ազատված տարածքի հայտնվելով էլ սկսվել է ներկայիս Կարմիր հրապարակի շինարարությունը։ Դեպի Կարմիր հրապարակ էին տանում Մոսկվայի երեք գլխավոր փողոցները՝ Նիկոլսկայան, Իլ յինկան և Վարվարկան։ Նրանց արանքում վրաններ, շարժական վաճառքի կետեր ու խրճիթներ կային, ուստի այդ տարածքը հաճախ համարվում էր շուկա։ Ինքնաբուխ առևտրի գոտու ընդլայնումը կանխելու համար 16-րդ դարի վերջին որոշվեց հստակորեն սահմանել դրա սահմանները քարից պատրաստված հատուկ առևտրականների պալատների օգնությամբ։ Նոր շենքերը սահմանափակեցին հրապարակի տարածքը արևել յան մասում և կազմեցին երեք թաղամաս։ Հետագայում նրանցից յուրաքանչյուրը ստացավ իր անունը՝ Վերին, Միջին և Ստորին առևտրային շարք: Արտաքինից կառույցները նման էին միատիպ բջիջների՝ միավորված կամարներով։

Նմանատիպ արտաքին նմուշներ կարելի է գտնել նաև կառուցված բազմաթիվ ժամանակակից այլ շենքերում: Նախորդ դարերում Ռուսաստանի կենտրոնական հրապարակը մի քանի անվանում է ունեցել: Վաղ տարբերակներից տարածված էին Երրորդության և Պոժար հրապարակ անվանումները: Առաջինը կապված էր մոտակա եկեղեցու անվան հետ, իսկ երկրորդը պայմանավորված էր նրանով, որ երկար ժամանակ այդտեղ կային բազմաթիվ փայտե շինություններ, որոնք անընդհատ հրդեհվում էին։ 17-րդ դարի սկզբին Սուրբ Մարիամ Աստվածածնի տաճարին և Լոբնիյ վայրին հարող տարածքը սկսեց կոչվել Կարմիր հրապարակ։

Այդ համատեքստում «կարմիր» բառը նշանակում էր «գեղեցիկ»: Այդ անվանումը հետագայում տարածվեց Կրեմլի մերձակայքում գտնվող ողջ տարածքի վրա և պաշտոնական մակարդակով հաստատվեց ցար Ալեքսեյ Միխայլովիչի հրամանագրով։ Հարկ է նշել, որ այդ օրերին Մոսկվա այցելած շատ օտարերկրացիներ հրապարակն անվանել են «շուկա» կամ «առևտրի վայր»: Իվան Ահեղի օրոք էլ այն հաճախ կոչվում էր «մեծ հրապարակ»:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom’s fixed network has reached Byureghavan How is the largest solar power plant in Armenia built? AMD 4․046․161 to the Strong Mind NGO. July's beneficiary is the SIA Armenia programUcom is the main sponsor of the Armenian team at the Summer Olympic Games Get 3000 idcoins by synchronizing your Idram and IDBank accountsNo payment via Idram? More than 21,000 points of sale accept payment via IdramUcom Offers New Affordable Bundle for Subscribers Traveling This Summer Ucom’s General Director Participated in The Silicon Mountains Shirak Technology Forum Ameriabank and COAF Pool Efforts to Develop Beekeeping in Lori Region Araratbank allocates $10 million in funding to women entrepreneursMoody's Ratings affirms ratings of Unibank with positive outlook on the long-term deposit ratings AraratBank convenes Annual General Meeting of Shareholders The Silicon Mountains Shirak Technology Forum will take place with Ucom’s support Renowned Pianist Hayk Melikyan in South America: A Tribute to Armenian Classics The CB RA has granted permission for the cooperation of UBPAY Armenian and KWIKPAY international transfer systems Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Ucom Hosts a Student Program during the Summer HolidaysSaving on Wildberries with IDBankAmio Era. Memorandum was signed with the Armenian National Agrarian University IDBank issues the 3rd tranche of dollar bonds of 2024Ucom’s General Director Spoke about Personal Growth and Quality Management EventHub.am is the official ticketing agent for the concert of the world renowned Black Eyed Peas in TbilisiUcom Launches New Postpaid Packages Amio Era. Memorandum was signed with Yerevan State UniversityExclusive access to all EURO 2024 games for Ucom subscribers idcoin: New tool in IDBank’s loyalty systemUcom’s Fixed Network Launches in Nor HachnAbout 173 Million Drams and More Than 30 Beneficiary Funds. "The Power of One Dram" is 4 Years OldAmio Era. Memorandum was signed with Russian-Armenian UniversityThe Power of One Dram to The Road of Life: July's Beneficiary is Strong MindAraratBank places dollar bonds Yerevan State University and Ucom signed a Memorandum of Cooperation Amio Era: Memorandum was signed with the Armenian State Pedagogical University after K. Abovyan IDBank and Dalma for the Caucasian Deer Reintroduction ProgramThrough Ucom’s Support the 12th Sunchild Festival Concludes Carpisa gift card worth AMD 50.000 from IDBankAmio Bank and Visa celebrated the launch of the Visa Business Signature CardUcom’s General Director participates in Graduation Ceremony of Leadership SchoolExclusive Georgian Music Concert in Yerevan EPIC Applauds EWC Armenia 2024 National Prizewinners Three Victorious Startups Advance to Global CompetitionUcom Supports Youth Environmental Education The 12th "Sunchild" Environmental Festival Launched with Ucom's Support "Armavir" branch of AMIO Bank was reopenedAraratBank completes placement of bonds ahead of schedule Amio Era. Memorandum was signed with Yerevan Brusov State University of Languages and Social Sciences Tree Planting Results with My Forest Armenia: The Power of One Dram Your home is in Armenia – Ameriabank offers mortgage loans for the Diaspora Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia Ameriabank՛s Trade Finance portfolio enriched with four prestigious awards from EBRD and IFCAmio Bank has signed a memorandum with the Ministry of Education, Science, Culture and Sports of RA within the framework of the corporate social responsibility program