Yerevan, 23.April.2026,
00
:
00
BREAKING


Մեկ կրա­կո­ցով եր­կու նա­պաս­տակ. «կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի դի­մադ­րու­թյան» պատ­ճառ­նե­րը

INTERVIEW

Պետական կառավարման համակարգը ևս դասվեց մեղավորների շարքում՝ այս փուլում զբաղեցնելով առաջին հորիզոնականը։ 

Կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և ինքն այդ դիմադրությունը ջարդելու է։ 

«Փաստի» հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը առաջին հերթին նկատում է՝ նման հայտարարությունները բազմաթիվ նպատակներ կարող են հետապնդել։ Այս պարագայում, ըստ նրա, առաջին նպատակի հիմքում հետևյալ պատճառն է. 

«Որքան էլ հասարակության ինչ-որ զանգված դեռ հետհեղափոխական էյֆորիայի մեջ լինի և ծափահարի Նիկոլ Փաշինյանին, ամեն դեպքում, հասարակությունը հասկանում է, որ մատնանշած ծրագրերը, որոնք խոստացել էին շատ արագ իրականացնել, չեն կատարվել։ 

Բացի այդ, դժգոհություն կա Փաշինյանի վարչապետությունից՝ պայմանավորված նախ այն հանգամանքով, որ, ի տարբերություն իշխանության ներկայացուցիչների, հասարակությունն իր գրպանի պարունակության վրա բացարձակ չզգաց հեղափոխության արդյունքները։

 Իշխանությունները շատ արագ զգացին արդյունքները՝ հաշվի առնելով նախարարների, փոխնախարարների բարձրացված աշխատավարձերի չափը, պարգևավճարները։ Այստեղ, իհարկե, կարող ենք զուգահեռներ անցկացնել նաև բարձրացված նվազագույն աշխատավարձի չափի հետ»։ 

Նա շեշտեց, որ իշխանությունների համար այդ դժգոհությունները ևս ակնհայտ են ու հասկանալի։ «Եվ պարզ է, որ դրանից բխող խնդիրները պետք է բարդվեին ինչ-որ մեկի վրա։ 

Բայց Փաշինյանը չի կարող իր հայտնի դիլետանտ թիմակիցներին ձեռք տալ, նրանց մոտ գալ հնարավոր չէ, որովհետև նա ևս ունի իր երկրպագելի շրջապատը։ 

Ու այս առումով պատահական չէր, որ թիրախավորվեցին կառավարման համակարգի միջին օղակի ներկայացուցիչները, ներկայացվեց այնպես, թե նրանք փորձում են խանգարել երկրի առաջընթացին։ 

Մեծ հաշվով, Նիկոլ Փաշինյանը մեկ կրակոցով երկու նապաստակ է սպանում։ 

Առաջին՝ փորձում է իր կառավարության ձախողումները բարդել կառավարման համակարգում բարձրաստիճան պաշտոնյա չհանդիսացող հատվածի վրա և նրանց մեղադրել ձախողումների մեջ, և երկրորդ՝ կազմակերպել կադրային ջարդ ու տարբեր գերատեսչություններում այդ կադրերին փոխարինել յուրայիններով։ 

Ի դեպ, այդ գործընթացի առաջին փուլը եղավ հենց իշխանափոխությունից հետո։ Հիմա հերթն արդեն սովորական աշխատողներին է հասել՝ փորձում է այդ աշխատատեղերը յուրայիններին տրամադրել»,-նշեց քաղաքագետը։ 

Մյուս կողմից՝ Գագիկ Համբարյանը նկատում է, որ մեղավորներ փնտրելը, սեփական սխալները չտեսնելն ու չընդունելը տեղավորվում է թույլ և վախկոտ քաղաքական գործչի հոգեբանության մեջ։ 

«Նիկոլ Փաշինյանը վախենում է, որ հասարակությունը հենց իրեն կմեղադրի ձախողումների մեջ։ Ինչ վերաբերում է թույլ լինելուն, ապա ասվածի ցուցիչը ենթակաների վրա ձախողումները բարդելու փաստն է։ 

Բայց այստեղ պետք է նշել, որ խոսքը ոչ թե իր մտերմիկ շրջապատի, այլ մտերմիկ շրջապատի ենթակաների մասին է։ 

Դրանով փորձում է ինդուլգենցիա ստանալ իր և իր մտերմիկ դիլետանտների համար։ Բայց հարցն այն է, որ այս պահին նա Հայաստանի ղեկավարն է և ցանկության դեպքում կարող է ամեն ինչ փոխել, տանել այն ուղղությամբ, որով ինքն է ցանկանում։ 

Ավելի պատկերավոր ասենք՝ Հայաստանը գնացք է, որի վարորդը ինքն է՝ իր շրջապատով։ Հիմա, եթե ձախողումներ են լինում, ուրեմն, պետք է նա պատասխան տա կամ էլ այն նախարարները, որոնց իշխանության է բերել։ 

Մյուս կողմից, բազմաթիվ են դեպքերը, երբ, տեսնելով, որ իր բերած անձինք անգամ պրիմիտիվ հարցեր չեն կարողանում լուծել, Փաշինյանն ինքն է ներքաշվել այդ ամենի մեջ։ 

Չի բացառվում նաև, որ յուրաքանչյուր հարց անձամբ լուծելու ցանկությունը էգոիզմի համատեքստում է, այսինքն, որ հասարակությանն ապացուցի, թե ամեն ինչ ինքն է լուծում, թեպետ ոչ բոլոր խնդիրներն է հաջողվում լուծել։ 

Նկարագրվածի արդյունքը, ի վերջո, այն է, ինչը տեսնում ենք այսօր. այսինքն, որ ձախողումների համար պատասխանատու են իր կողմից նշանակված նախարարների ենթակաները, բայց ինքը և իր նախարարները բացարձակ մեղավոր չեն։ Իրականում «լավ պարողին» պարելու համար ոչինչ չի խանգարում։ 

Եթե Փաշինյանը փորձում է իր «վատ պարելու» համար մեղադրել ինչ-որ մարդկանց, ապա նման վարքագիծը տեղավորվում է նշածս թույլ ու վախկոտ քաղաքական գործչի հոգեբանության մեջ»,-ընդգծեց մեր զրուցակիցը։ 

Գագիկ Համբարյանի խոսքով, բացի նրանից, որ կառավարության ձախողումների մեղավորության վեկտորն այլ տեղ է ուղղվում, կա նաև մեկ այլ խնդիր։ «Ն. Փաշինյանը մեկմեկ մոռանում է, որ երկրի վարչապետն է։ 

Կառավարության նիստի ժամանակ, մտնելով թունդ ընդդիմադիր կեցվածքի մեջ, փորձում է ինչ-որ քննադատությունների ենթարկել կառավարությանը, որոշ անձանց գործունեությունը։ 

Նա մոռանում է, որ այդ ամենի գլխին ինքն է կանգնած, ու ընդամենը մեկ որոշմամբ իր իսկ ցանկությամբ կարող է իրավիճակը կարգի բերել։ 

Բացի այդ, շատ զարմանալի է, որ ավելի քան մեկուկես տարվա մեջ նա նոր է հասկացել, որ պետական կառավարման համակարգում դիլետանտներ կան, որոնք խոչընդոտում են իր կառավարության առաջընթացը։ 

Բայց ո՞ւմ է անուն դնում, թող նախ իր շրջապատին, իր նշանակած կադրերի ինտելեկտուալ կարողություններին նայի ու հետո նոր անուն դնի մյուսներին»,-ասաց նա՝ շեշտելով, որ ոչ բանիմաց և դժգոհության առիթ դարձած կադրերից ձերբազատվելու բազմաթիվ հնարավորություններ կան։

«Իսկ թե ի՞նչն է պատճառը, որ այսքան ժամանակ նրանցից չեն ձերբազատվում, պետք է հարցնել Փաշինյանին ու իր նախարարներին։

 Իրականում իշխանությունը բազմաշերտ է։ Այդուհանդերձ, եթե ամբողջ կառավարման համակարգը, ինչպես Ն. Փաշինյանն է նշում, խոչընդոտում է իր ծրագրերի իրագործմանը, «դիմադրում է հեղափոխությանը», ապա այստեղ մեղավորը ոչ թե կառավարման համակարգն է, այլ առաջին դեմքը»,-հավելեց Գ. Համբարյանը։ 

Քաղաքագետը չի բացառում, որ կառավարման համակարգում իշխանության նկատմամբ ևս դժգոհություններ կան, թեպետ նույն համակարգից շատերը ակտիվ մասնակցել էին 2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձություններին։ 

Չբացառելով նաև հնարավոր հակադրությունը՝ Գ. Համբարյանը դժգոհությունների մի քանի պատճառ է առանձնացնում։ «Նախ նշեմ, որ հակադրությունն սկսվել է այն օրվանից, երբ հասարակությանը բաժանեցին սևերի և սպիտակների։ 

Ի դեպ, ներկայիս իշխանությունն այդ հռետորաբանությունից այսօր էլ չի հրաժարվել, նույն կերպ շարունակում է։ 

Բացի այդ, Փաշինյանը շարունակում է ռևիզիոնիստական քաղաքականությունը։ Մեծ հաշվով, խնդիրն այն է, որ նա չի փորձում հասարակության հետ խոսել մաքուր թղթից։ 

Հասարակությանը բաժանելով յուրայինների և ոչ յուրայինների, սևերի և սպիտակների՝ իրենց դեմ են հանում այն մարդկանց, որոնք սկզբնական փուլում փորձում էին մեղմել եզրերը և համագործակցել իրենց հետ։ 

Մյուս կողմից, պետք է նկատենք, որ պետական կառավարման համակարգի բազմաթիվ աշխատողներ ևս հիասթափված են հեղափոխության արդյունքներից, որովհետև տեսնում են, որ Հայաստանում գլոբալ առումով ոչինչ չի փոխվել։ 

Նույն հովանավորչությունը շարունակվում է, կոռուպցիոն սկանդալների մեջ ներքաշված անձինք շատ դեպքերում ազատ են արձակվում»,-ընդգծեց քաղաքագետը։ Կառավարման համակարգ-իշխանություն դիսբալանսը քաղաքագետը վտանգավոր է համարում։ 

«Հիմնական վտանգն անհասկացվածությունն է. Փաշինյանը չի հասկանում կառավարման համակարգում տեղի ունեցող գործընթացները, և, իր բնութագրմամբ, նույն կառավարման համակարգի ներկայացուցիչները չեն հասկանում իրեն։ 

Ի դեպ, կարող ենք արձանագրել, որ այս երևույթը ոչ թե լոկալ, այլ գլոբալ բնույթ է կրում, հակառակ պարագայում այդ մասին չէր բարձրաձայնվի, թեպետ ես սկզբում չբացառեցի, որ նման հայտարարությունները այլ նպատակներ կարող են հետապնդել»,ասաց նա։ 

Ամփոփելով՝ քաղաքագետը բնութագրեց այն պատկերը, որը ստեղծվել է նաև վերոնշյալում նկարագրված խնդիրների հանրագումարում. 

«Արդյունքում ունենք այն, որ այն հետհեղափոխական Հայաստանում գլոբալ առումով շատ քիչ բան է փոխվել։ 

Իշխանությունները չեն կարողացել կատարել այն պարտականությունները, որոնք վերցրել էին ի սկզբանե։ 

Իսկ հասարակությունը տեսնում է, որ նույն իշխանությունները կտրուկ բարելավել են իրենց սոցիալական վիճակը։ 

Այս հանգամանքները չեն կարող դժգոհություն չառաջացնել։ 

Բազմաթիվ կուտակված հարցեր ունենք նաև արտաքին քաղաքականության մեջ, որոնք մեծ վտանգներ են պարունակում։ 

Խոշոր տերությունների հետ հարաբերություններում առկա անորոշությունը, իրարամերժ հայտարարությունները, խոստումներ տալն ու դրանք չկատարելը ոչ միայն իշխանության, այլև երկրի համար են խնդիրներ առաջացնում»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall