Yerevan, 20.April.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանի տնտեսական կախվածությունն արտաքին գործոններից խորանում է․ «Փաստ»

ECONOMICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Իշխանությունները շարունակում են ամեն հարմար առիթի հպարտանալ, թե անցյալ տարի Հայաստանը կարողացել է 12,6 տոկոս տնտեսական աճ ապահովել, ու այս տարվա առաջին ամիսներին ևս բարձր տնտեսական աճը դեռևս պահպանվում է։ Ու հետաքրքրականն այն է, որ իշխանական բազմաթիվ ներկայացուցիչներ հատուկ ընդգծում են, թե միջազգային կազմակերպությունների տվյալների համաձայն, նախորդ տարի արձանագրված տնտեսական աճի ցուցանիշով մեր երկիրն աշխարհում 4-րդն է։ Պարզվում է, որ ամենամեծ աճը գրանցել է Գայանան՝ 62,3%, որին հաջորդում են Սենթ Լյուսիան և Ֆիջին՝ համապատասխանաբար 14,9% և 14,5% ցուցանիշներով։ Բացի այն, որ այս երկրները կորոնավիրուսի համավարակի արդյունքում մեծ, կարելի է ասել՝ ահռելի անկում էին ունեցել, նրանց տնտեսության ծավալներն այնքան փոքր են, որ երկնիշ թվով աճը առանձնահատուկ երևույթ չէ։

Իսկ այս երկրների շարքում հայտնվելու հանգամանքը հպարտանալու առիթ չպետք է դառնա Հայաստանի համար, քանի որ միայն անցյալ տարի վերջապես կարողացանք վերականգնել մեր տնտեսությունը 2020 թվականին համավարակի տարածման ու պատերազմի արդյունքում ունեցած անկումից։ Եվ եթե Հայաստանի տնտեսության մեջ առկա իրերի դրությանը նայում ենք առավել խորքային տեսանկյունից, ապա տեսնում ենք՝ բազմաթիվ ռիսկեր կան այն առումով, թե արդյոք Հայաստանի բարձր տնտեսական աճի տեմպը կարո՞ղ է պահպանվել։ Մյուս կողմից՝ բազմաթիվ տնտեսագետներ են նշում, որ այդ աճն իշխանությունների աշխատանքի հետ ընդհանրապես կապ չունի ու գլխավորապես աշխարհաքաղաքական գործոններով է պայմանավորված։ 2022 թվականից ուկրաինական ճգնաժամի արդյունքում առկա աշխարհաքաղաքական իրադրությունն այնպես դասավորվեց, որ Հայաստանը կարողացավ մեծ օգուտներ ստանալ, սակայն այս ընթացքում չկարողացանք այդ օգուտները վերածել այնպիսի անհրաժեշտ հիմքի, որի արդյունքում մեր տնտեսության առաջընթացը ավելի շատ կհենվեր ներքին ռեսուրսի վրա, այլ ոչ թե արտաքին գործոնների ու պատահականությունների։ Հիմա դիտարկենք, թե ինչ նկատի ունենք։

Օրինակ՝ ուկրաինական պատերազմի և ՌԴ-ի նկատմամբ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների արդյունքում բազմաթիվ ռուս մասնագետներ, հատկապես ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ ժամանեցին Հայաստան՝ այստեղից իրենց աշխատանքները տարբեր արևմտյան ընկերությունների հետ շարունակելու համար։ Այդ ներհոսքի արդյունքում աճեցին վաճառվող ու հատկապես վարձով տրամադրվող բնակարանների գները։ Ու անգամ օգտվելով ստեղծված իրավիճակից՝ Երևանում բնակարանատերերը սկսեցին աստղաբաշխական գներ դնել վարձով բնակարանների վրա։ Փաստացի այդ գնաճը որևէ կարգավորման չէր ենթարկվում, իսկ դրա արդյունքում նաև վարձով բնակվող հայերն էին ստիպված դժվարություններ կրել։ Բայց այսպիսի իրավիճակում, երբ անշարժ գույքի գներն անհարկի բարձրացվում են, նույնիսկ ռեկորդային աստիճանի, Հայաստանը ռուսների համար սկսեց դիտարկվել ոչ նպատակահարմար իրենց աշխատանքներն այստեղից կազմակերպելու համար։

Նրանցից շատերն արդեն իսկ սկսել են հեռանալ այլ երկրներ կամ վերադառնալ իրենց հայրենիք։ Ու դրա արդյունքում է, որ վերջին շրջանում վարձակալության գները 30-40 տոկոսով իջել են։ Այնինչ, եթե ի սկզբանե վարձակալության գների անհիմն բարձրացում չլիներ, ռուսների համար Հայաստանից իրենց գործունեությունը շարունակելու առավել նպաստավոր պայմաններ կարող էին ստեղծվել, ու նրանից շատերը, հաշվի առնելով տնտեսական բարենպաստ պայմանները, չէին հեռանա։ Մյուս կողմից էլ՝ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը թույլ էր տալիս, որ Հայաստանը, հաշվի առնելով արևմտյան ընկերությունների դուրս գալը Ռուսաստանից, զարկ տար սեփական արտադրությանը, ապա նաև արտահանմանը դեպի Ռուսաստան։ Սրա մասին է խոսում նաև այն հանգամանքը, որ նույնիսկ այսպիսի բարձիթողի վիճակում արտահանումը դեպի ռուսական շուկա զգալիորեն աճել է։

Օրինակ՝ այս տարվա առաջին երկու ամիսներին մատակարարումները ռուսական շուկա աճել են 3,4 անգամով։ Բայց ի հեճուկս այս աճի՝ ՀՀ-ում արտադրությունը չի աճել նույն տեմպերով, այլ ուղղակի զարկ է տրվել վերաարտահանմանը։ Ի մասնավորի՝ արտերկրից՝ հիմնականում արևմտյան երկրներից Հայաստան են ներկրվել մեծ քանակությամբ մեքենաներ, մեխանիզմներ և սարքավորումներ, ու հետո թանկ գներով դրանք վերաարտահանվել են դեպի ռուսական շուկա։ Դրա ադյունքում է նաև, որ Հայաստանի բյուջե մեծ մուտքեր են ապահովվել։ Բայց ուշագրավ է, որ տարօրինակ չափերով աճել են ներկրումները հատկապես ԱՄՆից, իսկ այս երկրի իշխանությունները սկսել են մեծ ուշադրություն դարձնել ու խոշորացույցով հետևել Հայաստանի առևտրատնտեսական շարժերին։ Նույնիսկ որոշ հայկական ընկերություններ կան, որ դեպի ռուսական շուկա մատակարարումների համար պատժամիջոցների ցանկում են հայտնվել։

Բայց մի օր էլ հնարավոր է պատժամիջոցների օղակը սեղմվի, ու Հայաստանը կզրկվի ոչ միայն տնտեսական աճի ահռելի մասնաբաժնից, այլև դեպի բյուջե մուտքերից։ Իսկ իշխանություններն ինչպե՞ս են պատկերացնում Հայաստանի տնտեսական աճի պահպանումն այդպիսի անցանկալի զարգացումների դեպքում, երբ Հայաստանի ներքին տնտեսական ներուժին զարկ տրված չէ։ Կարծես թե չեն էլ պատկերացնում: Այնինչ, Հայաստանի առաջ հնարավորություններ են բացվել՝ սեփական տնտեսությունը ռելսերի վրա դնելու համար։ Օրինակ՝ քայլերից մեկը կարող էր լինել տարբեր ընկերությունների համար այնպիսի բարենպաստ պայմանների ստեղծումը, որ նրանք նախընտրեին Հայաստանում կազմակերպել արտադրությունը և, օգտվելով ԵՏՄ-ի ստեղծած հնարավորություններից, փորձեին իրենց արտադրանքով լցնել Արևմուտքի պատժամիջոցների արդյունքում ռուսական շուկայում առաջացած վակուումը։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers