Yerevan, 20.April.2026,
00
:
00
BREAKING


«Ստեղծ­ված իրա­վի­ճա­կը կա­րող է տա­րա­կու­սանք առա­ջաց­նել, եթե չա­սեմ՝ ար­դա­րա­ցի վրդով­մունք»

INTERVIEW

Այն, որ առհասարակ հարկեր թաքցնելը պատժելի է, իսկ օրենքի դաշտում աշխատելը՝ պարտադիր, միանշանակ է, և այդ հարցը ոչ ոք չի վիճարկում: Բայց կան դեպքեր, որոնք մտածելու տեղիք են տալիս առհասարակ տնտեսվարող-պետություն հարաբերությունների տեսանկյունից: Այս օրերին ականատես եղանք «Սպայկայի» շուրջ ծավալվող գործընթացներին: Ու քանի որ «Սպայկան» ընդամենը օրինակ է, և չի բացառվում, որ նման դեպքեր կրկին կարող են լինել, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանի հետ զրուցել ենք այսպիսի խնդիրներին ավելի նուրբ մոտենալու մեխանիզմների հնարավորության մասին: Խոսքը հատկապես բարենպաստ բիզնես միջավայր ունենալու համատեքստում է:

«Փաստի» հետ զրույցում Գ. Վարդանյանը նախ ընդգծեց.

«Սկզբում կցանկանայի համառոտ անդրադառնալ «Սպայկա» ընկերության անցած ուղուն, որը սկիզբ է առնում 2001 թվականից: Ովքեր հասկանում են, թե ինչ է իրենից ներկայացնում լոգիստիկան ու թե այն ինչ նշանակություն ունի ծովային ելք չունեցող, տնտեսական շրջափակման մեջ գտնվող երկրի համար, ապա համոզված եմ՝ ստեղծված իրավիճակը կարող է տարակուսանք առաջացնել, եթե չասեմ՝ արդարացի վրդովմունք: Մարքեթինգ, լոգիստիկա, արժեքի ստեղծման շղթաների բնագավառներն ուսումնասիրողների համար «Սպայկայի» պատմությունը Հայաստանի անկախությունից ի վեր բիզնեսի բնագավառում հաջողված պատմության դասագրքային օրինակ կարող է հանդիսանալ: «Սպայկա»-ն այլևս դարձել է հայկական բրենդ»:

Շարունակելով ու անդրադառնալով վերոնշյալ թեմային ու դիտարկումներին՝ Գագիկ Վարդանյանն ընդգծեց.

«Այո, հարկեր թաքցնելը լավ բան չէ և օրենքով պատժելի է: Ինչ վերաբերում է նման խնդիրներին ավելի նուրբ մոտենալու մեխանիզմների հնարավորությանը, ապա այդ դիտարկումը ինձ հիշեցրեց մի դրվագ՝ կապված ՀՀ հարկային տեսչությունում 1998-99 թթ. իմ աշխատանքային գործունեության հետ: Խոսքը վերաբերում է խաղատներին: Իմ հանձնարարականներով հարկայինի տեսուչներն այցելում էին խաղատներ ու կազմում արձանագրություններ՝ փաստացի օգտագործվող սեղանների վերաբերյալ: Յուրաքանչյուր սեղանի հաշվով, կարծեմ, նախատեսված էր ամսական 3 հազար դոլար հաստատագրված վճար: Լինում էին խաղատներ, որտեղ, օրինակ, 7 սեղանի փոխարեն նախապես հարկային մարմին է ներկայացված եղել 2-ը: Այսինքն, 15 հազար դոլարի խոշոր չափերի հարկերից խուսափելու փորձի հետ գործ ունենք: Ըստ օրենքի՝ պահանջվում է քրեական գործ հարուցել: Բայց մենք այդպես չէինք վարվում և ոչ էլ «կապարակնքում» էինք այդ հաստատությունը, այլ ասում էինք, որ տվյալ ամսվա հարկային պարտավորությունը կազմում է ոչ թե 6, այլ 21 հազար դոլար: Հետագայում այլևս այդպիսի դեպքերի չէինք հանդիպում: Հիմա, անցնելով «Սպայկային», պետք է ասել, որ վերոնշյալը հենց այդ «նուրբ մոտենալու մեխանիզմների» շարքից է: Կարծեմ, այդպիսի մոտեցման շնորհիվ 2018 թվականին, կատարելով ճշտումներ, «Սպայկան» պետբյուջե է վճարել 2 միլիարդ դրամից ավելի: Ինչո՞ւ չէր կարելի այդ նույն մոտեցումը կիրառել 2019 թվականին»:

Գագիկ Վարդանյանը շեշտեց, որ վերջերս շատ է խոսվում անցումային արդարադատության մասին: 

«Իմ պատկերացմամբ, կարող է լինել նաև այն, որ օրենքների որոշ դրույթներ կարող են սառեցվել. այսինքն, հարկերից միտումնավոր խուսափելու համար սահմանված պատժամիջոցները կիրառելու փոխարեն ուղղակի պետք է այդ բացահայտված հարկային պարտավորությունները կատարվեն: Նկատի ունենալով ոչ միայն «Սպայկայի», այլև բազմաթիվ ուրիշ ընկերությունների և, ընդհանուր առմամբ, տնտեսության զարգացման բազում խոչընդոտները, հաշվի առնելով նաև այն, որ նախատեսվում են փոփոխություններ հարկային օրենսդրության մեջ, ապա կարելի է ասել, որ հարկավոր է դրանք կատարել՝ ելնելով ոչ թե միջազգային կազմակերպությունների պահանջներից, այլ մեր ազգային շահերից: Իսկ նրանց «չնեղացնելու» համար կգտնվեն ծանրակշիռ փաստարկներ: Օրինակ, բարձր արժեքների, գլոբալացման և այլ նմանատիպ դիրքերից հանդես եկողներին կարելի է հարցնել՝ իսկ ինչո՞ւ ոչ ոք տեսնելու չի տալիս ՄԱԿ-ի, Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ երկրի տնտեսական շրջափակումը: Հայաստանի համար ինչո՞ւ չի կարող բացառություն լինել Իրանի հետ տնտեսական համագործացության ներուժի լիարժեք իրացումը՝ մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող այդ երկրի նկատմամբ պատժամիջոցների առկայության պայմաններում… Եվ այլն, և այլն: Չէ՞ որ Մերձավոր Արևելքի մի քանի երկրներ, այդ թվում՝ Թուրքիան, տնտեսապես զարգացել են՝ նաև օգտվելով ստեղծված իրավիճակից»,-հավելեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է բարենպաստ բիզնես միջավայր ունենալու խնդրին, ապա տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսորի դիտարկմամբ, բիզնես միջավայրը չի կարող հանդես գալ մեկուսի:

«Այդպիսի միջավայր ունենալու համար պահանջվում է ունենալ առողջ մթնոլորտ ամբողջ հասարակության մեջ: Ավելին, անհրաժեշտ է ձևավորել առաջընթացի համընդհանուր աժեքային համակարգ: Առանց այդ համակարգի էական բարելավման չի կարող բարենպաստ բիզնես միջավայր լինել: Պետք է լինի ընդհանուր բարենպաստ միջավայր, որտեղ հաճելի կլինի ապրել ու աշխատել»,- եզրափակեց Գ. Վարդանյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers