Երևան, 24.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ան­թա­քույց քվա­զի­քա­ղա­քա­կան են­թա­տեքստ ունե­ցող գոր­ծըն­թաց­նե­րը ոչ մի­այն չեն լու­ծում կու­տակ­ված խնդիր­նե­րը, այ­լև դրանք ավե­լի խո­ցե­լի են դարձ­նում»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստի» զրուցակիցն է ԲԴԽ նախկին անդամ, Արդարադատության նախկին նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը:

 

-Պարո՛ն Դանիելյան, նախորդ շաբաթ ՍԴ նախագահի և ընդհանրապես ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացները քննադատվեցին իրավաբանական համայնքի ներկայացուցիչների կողմից: Գործողություններն արդարացնողների պակաս ևս չեղավ: Ի՞նչ ճանապարհ է սա: Իրավական հիմքեր կա՞ն, թե խնդիրը բացառապես քաղաքական հարթության մեջ է:

-Իսկ ո՞վ է թաքցնում, որ դա քաղաքական հարթության վրա է, զուտ բովանդակային կտրվածքով ո՞վ է ժխտում: Մյուս կողմից՝ սա քվազիքաղաքական գործընթաց է, քանզի սրանք նման չեն մաքուր քաղաքական գործընթացների շարժառիթներին: 

Հավելենք, որ սա հռչակված հեղափոխական տրամադրության համատեքստում է: 

Շատերը, այդ թվում՝ իմ կողմից ընդունված բազում լրջամիտ իրավագետներ, փաստաբաններ իշխանություններին կոչ էին անում չկանգնել կես ճանապարհին, շարունակել հեղափոխությունը նաև դատական համակարգում, քանզի առանց դրա հնարավոր չէ արդյունքի հասնել: 

Հիմա նույն անձինք զարմացած հարցնում են, թե ո՞վ է իշխանություններին այսպիսի անմիտ խորհուրդներ տալիս: Հարգելինե՛րս, բա ինչպե՞ս էիք պատկերացնում հեղափոխության շարունակությունը դատական համակարգում: 

Անգամ 1789 թ. ֆրանսիական արյունալի մեծ հեղափոխությունից հետո որևէ մեկի մտքով չանցավ խաթարել դատավորների անփոփոխելիության սկզբունքը, բավարարվեցին պետական խորհուրդներ ստեղծելով: 

Քրեական հետապնդումները պետք է լինեն այնպիսին, որ տեղիք չտան կասկածելու, որ դրանք հիրավի աղերս ունեն պատասխանատվության անխուսափելիության, երկակի ստանդարտների, վերջապես, այլախոհության բացառման հետ:

Ինչ վերաբերում է արդարացնողներին, ապա դրանք, հաճախ միևնույն դեմքով, եղել են ամեն ժամանակներում և անվրեպ վնասել են հենց իշխանություններին: 

Ինչևէ, արդարացումների հիմքում կա՛մ անհարկի զուտ զգացմունքային գնահատականներն են (Հրայր Թովմասյանի անձի առնչությամբ), կա՛մ իրավական նորմերի խեղաթյուրումները: Էլ չեմ խոսում այն մասին, որ որևէ մեկը չի փորձում պատասխանել այնպիսի պարզունակ հարցերի, ինչպիսիք են՝ ինչո՞ւ են դատավարական գործընթացներն արագ հաջորդում ստույգ հայտնի դեպքերին, ինչո՞ւ են պատգամավորները նախապես բացահայտ ակնարկում դատավարական ենթատեքստ ունեցող պլան «ա», պլան «բ» զարգացումների մասին, ո՞վ է իրենց տրամադրում մինչդատական վարույթի գաղտնիքները: 

Ցավում եմ, բայց արդարացնողները, մեղմ ասած, պատկերացում չունեն այս զարգացումների վտանգների մասին, կամ իրենց թվում է, թե այս ամենն իրենց կողքով է անցնելու: Չարաչար սխալվում են, քանզի այս ամենը հենց արջի ծառայություն մատուցածներին է առնչվելու:

-Ի՞նչ եք կարծում, վտանգ կա՞, որ ՍԴ-ի շուրջ ստեղծվածը կարող է ունենալ իր հետագա բացասական հետևանքները: Խոսքը, մասնավորապես, այն մատնանշվող վտանգի մասին է, ըստ որի՝ շատ դատավորներ այսուհետ միգուցե խուսափեն իշխանության մյուս թևերին հակադրվելուց:

-Իսկ ինչո՞ւ այսուհետ, որևէ մեկը, ցավոք, արդեն չի էլ կասկածում, որ այդ վտանգը նոր չէ: Իսկ սկիզբը դրեցին իրավապահ մարմինների ղեկավարներն իրենց ակնհայտ ոչ իրավաչափ հրապարակային ելույթներով, որոնք հետագայում այլ դրսևորումներ ունեցան: 

Հիմա իրենք գրեթե լռել են, որովհետև արդեն դրա կարիքը չի էլ զգացվում: 

Սուբյեկտիվ կարծիքս այն է, որ սկզբնական փուլում այդպիսի վտանգի մասին անգամ մտածելու հիմքեր չկային, կար լիարժեք մթնոլորտ՝ հանրային իշխանությունը քաղաքակիրթ ու ժողովրդավարական հիմքերի վրա վերակառուցելու համար: 

Այդ փուլում գործադիր իշխանության, մասնավորապես վարչապետի կողմից միջամտությունների երևույթը ժխտել եմ հրապարակայնորեն: Փաստն այն է, որ հետագայում նախապատվությունը տրվեց գործընթացները «վերահսկելի» դարձնելու արատավոր տարբերակին, ինչն իներցիոն երևույթ է, իսկ դերակատարների փոխարինումը, որոշ բացառություններով, կատարվեց ոչ հօգուտ այդ վտանգը բացառելուն:

-Այսօր հաճախ է ընդգծվում մասնավորապես իշխանության ճյուղերի միջև հավասարակշռության անհրաժեշտության մասին: Որքանո՞վ է խախտված այդ հավասարակշռությունը, ի՞նչ սահմանագծում ենք այդ առումով, և ի՞նչ վտանգներ կարող են լինել այս սկզբունքի խախտման հետևանքով:

-Դուք ընդգծեցիք հենց ամենաառանցքային վտանգը, որի հետևանքները և դրանով թելադրված մյուս վտանգները հանրահայտ են, անգամ չարժե դրանց անդրադառնալ: 

Երբ դեռ մեկ տարի առաջ ինձ հարցնում էին, թե ինչպե՞ս եք վերաբերվում դատավորների հրապարակային դժգոհություններին, այդ թվում՝ Բարձրագույն դատական խորհրդի հասցեին ուղղված քննադատությանը, պատասխանում էի, որ այդ ամենը նաև դրական ասպեկտներ ունի, քանզի վերջապես դատավորների համայնքը համարձակվում է բարձրաձայնել իր խնդիրների մասին, դա իրական անկախության, ինքնուրույնության ցուցիչ է, իսկ քար լռությունն արդեն իսկապես անհանգստացնող է:

-Մինչ ՍԴ-ին առնչվող գործընթացները, դատական համակարգի շուրջ այլ գործընթացներ ևս քննադատության են արժանացել: Կարող ենք թվարկել դրանք՝ սկսելով, օրինակ՝ դատարանների մուտքերը փակելու հրամանից: Բայց ո՞րն է խնդիրը, երբ իշխանությանը նախազգուշացնում են հերթական քայլից բխող հնարավոր վտանգների մասին, բայց դատական համակարգի շուրջ իրավիճակն ավելի է սրվում:

-Երբ ողջամիտ սահմանը չի պահպանվում, այլևս որևէ նշանակություն չի ունենում, թե որն է դրանցից ավելի էական: 

Մյուս կողմից, քանի դեռ մեր երկրում կան իրավագետի որակավորման դիպլոմ ունեցող, առավել ևս գիտական կոչում ստացած անձինք, որոնք, իրենց նեղ անձնական շահերից, կարիերայից ելնելով, փորձում են արդարացնել այդ գործընթացները՝ դրանք համարելով իբրև զուտ քաղաքական ակցիաներ, մենք դեռ չենք կարող վստահ լինել, որ դրանք դադարելու են: 

Որևէ մեկը չի պնդում, որ դատական իշխանության համակարգում չկային ու չկան լրջագույն խնդիրներ, սակայն անթաքույց քվազիքաղաքական ենթատեքստ ունեցող գործընթացները ոչ միայն չեն լուծում կուտակված խնդիրները, այլև դրանք ավելի խոցելի են դարձնում: 

Դատական օրենսգրքի փաթեթը հաստատվել է Վենետիկի հանձնաժողովի կողմից, որը, բացառությամբ մի դրույթի, գովեստի է արժանացել: Փաթեթի հիմքում նաև անկախ դատական համակարգ ունենալն է, վստահության բարձրացման անհրաժեշտությունը, ինչի մասին իշխանության ներկայացուցիչները միշտ են հայտարարում: Որքանո՞վ է իրատեսական այդ ցանկությունը, ի՞նչ արդյունավետություն կունենան թեկուզև գովասանքի արժանացած օրենսդրական նախաձեռնություններն այսօր առկա մթնոլորտի պարագայում:

-Վենետիկի հանձնաժողովը գործող Դատական օրենսգրքին ևս տվել էր անսովոր բարձր գնահատական: Եզրակացությունը մեկն է. 

խնդիրը ոչ այնքան օրենսդրական լուծումներն են, որքան քաղաքական կամքը: Հուսանք, որ նորամուծությունները չեն հանգեցնի անհարկի ցնցումների, յուրայիններով համալրելու նկրտումների. տեսնենք:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

ՄԱԿ-ում Հայաստանը ներկայացրել է խաղաղաշինության և կանխարգելման ոլորտում իր նախաձեռնությունները Թեհրանը չի վստահում Վաշինգտոնին․ Մասուդ Փեզեշքիան Հայաստանում ձևավորվում են միջազգային չափանիշներին համապատասխան միգրացիոն կենտրոններ․ ՆԳՆ Կմատուցվի Սուրբ Պատարագ՝ Մայր Աթոռից բերված մասունքարանով Հունիսի 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու ԱՄՆ-ը ծրագրում է գրեթե կրկնապատկել գրին քարտի միջոցով քաղաքացիություն ստանալու գործընթացի արժեքը Հունիսի 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելու Վեց պակիստանյան կործանիչներ ուղեկցել են Իրանի նախագահի ինքնաթիռը ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն հրապարակել են համագործակցության նոր զեկույց Զելենսկին չի մեկնի Լեհաստան՝ Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին Իրանը սահմանափակ թվով նավեր կթույլատրի Հորմուզի նեղուցով անցնել Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին ազնվացեղ եղջերուն գրավել էր անցորդներին Երևանում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ Մոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանՌոնալդուն՝ 6 աշխարհի առաջնություններում գոլ խփած առաջին ֆուտբոլիստ (տեսանյութ) Հայտնի է Հայաստանի Մ-19 ԵԱ հավաքականի հանդիպումների ժամանակացույցը Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Ուղևորի մեքենան վնասել են «Զվարթնոց»-ի վճարովի կայանատեղիում․ օդանավակայանը խուսափում է պատասխանատվությունից Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ ռազմական բախման վտանգն աճում է․ դիվանագետ Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Շախմատի պատանեկան ԱԱ. Վաչե Հովակիմյանը լավագույն եռյակում է 7 խաղափուլից հետո ԵԱՏՄ-ում հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնեն էլեկտրոնային առևտրի նոր կանոնները Ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը Հայաստան է ուղարկվել Ադրբեջանի տարածքով Հայաստանը Բրյուսելում ստորագրել է ՀՀ սահմանային անցակետերի ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթեր Վանաձոր-Սպիտակ ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) Վրաերթ՝ Երևանում․ 23-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 2 հետիոտների․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվել Պուտինը հայտարարել է՝ Արևմուտքը մեծ ծավալներով ԱԹՍ-ներ է մատակարարում Ուկրաինային Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ Դալարիկ գյուղում բախվել են բեռնատար գնացքն ու դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ը․ վերջինը կոտրել է բետոնե սյունն ու կողաշրջվել․ կա վիրավոր Իմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումՔննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցեր Զավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր ԶաքարյանԻրանի ամբողջ տարածքում վերականգնվել է օդային երթևեկությունը «Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներ Անցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել Պատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանՀրապարակվել է պատգամավորական երդման նոր տեքստը Մբապե. Մեսին միշտ է գոլ խփում, ես դրա վրա չեմ կենտրոնանում Վերականգնվում է Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը (տեսանյութ) Մինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՀայաստանը կներկայացնի կլիմայական օրակարգը Լոնդոնում անցկացվող միջազգային համաժողովում Մեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Զավեշտ է ու ողբերգություն. Հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արտակ ԶաքարյանԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքերը շարունակվում են. ոստիկանությունը ներկայացրել է արդյունքները (տեսանյութ)