Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


«Ան­թա­քույց քվա­զի­քա­ղա­քա­կան են­թա­տեքստ ունե­ցող գոր­ծըն­թաց­նե­րը ոչ մի­այն չեն լու­ծում կու­տակ­ված խնդիր­նե­րը, այ­լև դրանք ավե­լի խո­ցե­լի են դարձ­նում»

INTERVIEW

«Փաստի» զրուցակիցն է ԲԴԽ նախկին անդամ, Արդարադատության նախկին նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը:

 

-Պարո՛ն Դանիելյան, նախորդ շաբաթ ՍԴ նախագահի և ընդհանրապես ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացները քննադատվեցին իրավաբանական համայնքի ներկայացուցիչների կողմից: Գործողություններն արդարացնողների պակաս ևս չեղավ: Ի՞նչ ճանապարհ է սա: Իրավական հիմքեր կա՞ն, թե խնդիրը բացառապես քաղաքական հարթության մեջ է:

-Իսկ ո՞վ է թաքցնում, որ դա քաղաքական հարթության վրա է, զուտ բովանդակային կտրվածքով ո՞վ է ժխտում: Մյուս կողմից՝ սա քվազիքաղաքական գործընթաց է, քանզի սրանք նման չեն մաքուր քաղաքական գործընթացների շարժառիթներին: 

Հավելենք, որ սա հռչակված հեղափոխական տրամադրության համատեքստում է: 

Շատերը, այդ թվում՝ իմ կողմից ընդունված բազում լրջամիտ իրավագետներ, փաստաբաններ իշխանություններին կոչ էին անում չկանգնել կես ճանապարհին, շարունակել հեղափոխությունը նաև դատական համակարգում, քանզի առանց դրա հնարավոր չէ արդյունքի հասնել: 

Հիմա նույն անձինք զարմացած հարցնում են, թե ո՞վ է իշխանություններին այսպիսի անմիտ խորհուրդներ տալիս: Հարգելինե՛րս, բա ինչպե՞ս էիք պատկերացնում հեղափոխության շարունակությունը դատական համակարգում: 

Անգամ 1789 թ. ֆրանսիական արյունալի մեծ հեղափոխությունից հետո որևէ մեկի մտքով չանցավ խաթարել դատավորների անփոփոխելիության սկզբունքը, բավարարվեցին պետական խորհուրդներ ստեղծելով: 

Քրեական հետապնդումները պետք է լինեն այնպիսին, որ տեղիք չտան կասկածելու, որ դրանք հիրավի աղերս ունեն պատասխանատվության անխուսափելիության, երկակի ստանդարտների, վերջապես, այլախոհության բացառման հետ:

Ինչ վերաբերում է արդարացնողներին, ապա դրանք, հաճախ միևնույն դեմքով, եղել են ամեն ժամանակներում և անվրեպ վնասել են հենց իշխանություններին: 

Ինչևէ, արդարացումների հիմքում կա՛մ անհարկի զուտ զգացմունքային գնահատականներն են (Հրայր Թովմասյանի անձի առնչությամբ), կա՛մ իրավական նորմերի խեղաթյուրումները: Էլ չեմ խոսում այն մասին, որ որևէ մեկը չի փորձում պատասխանել այնպիսի պարզունակ հարցերի, ինչպիսիք են՝ ինչո՞ւ են դատավարական գործընթացներն արագ հաջորդում ստույգ հայտնի դեպքերին, ինչո՞ւ են պատգամավորները նախապես բացահայտ ակնարկում դատավարական ենթատեքստ ունեցող պլան «ա», պլան «բ» զարգացումների մասին, ո՞վ է իրենց տրամադրում մինչդատական վարույթի գաղտնիքները: 

Ցավում եմ, բայց արդարացնողները, մեղմ ասած, պատկերացում չունեն այս զարգացումների վտանգների մասին, կամ իրենց թվում է, թե այս ամենն իրենց կողքով է անցնելու: Չարաչար սխալվում են, քանզի այս ամենը հենց արջի ծառայություն մատուցածներին է առնչվելու:

-Ի՞նչ եք կարծում, վտանգ կա՞, որ ՍԴ-ի շուրջ ստեղծվածը կարող է ունենալ իր հետագա բացասական հետևանքները: Խոսքը, մասնավորապես, այն մատնանշվող վտանգի մասին է, ըստ որի՝ շատ դատավորներ այսուհետ միգուցե խուսափեն իշխանության մյուս թևերին հակադրվելուց:

-Իսկ ինչո՞ւ այսուհետ, որևէ մեկը, ցավոք, արդեն չի էլ կասկածում, որ այդ վտանգը նոր չէ: Իսկ սկիզբը դրեցին իրավապահ մարմինների ղեկավարներն իրենց ակնհայտ ոչ իրավաչափ հրապարակային ելույթներով, որոնք հետագայում այլ դրսևորումներ ունեցան: 

Հիմա իրենք գրեթե լռել են, որովհետև արդեն դրա կարիքը չի էլ զգացվում: 

Սուբյեկտիվ կարծիքս այն է, որ սկզբնական փուլում այդպիսի վտանգի մասին անգամ մտածելու հիմքեր չկային, կար լիարժեք մթնոլորտ՝ հանրային իշխանությունը քաղաքակիրթ ու ժողովրդավարական հիմքերի վրա վերակառուցելու համար: 

Այդ փուլում գործադիր իշխանության, մասնավորապես վարչապետի կողմից միջամտությունների երևույթը ժխտել եմ հրապարակայնորեն: Փաստն այն է, որ հետագայում նախապատվությունը տրվեց գործընթացները «վերահսկելի» դարձնելու արատավոր տարբերակին, ինչն իներցիոն երևույթ է, իսկ դերակատարների փոխարինումը, որոշ բացառություններով, կատարվեց ոչ հօգուտ այդ վտանգը բացառելուն:

-Այսօր հաճախ է ընդգծվում մասնավորապես իշխանության ճյուղերի միջև հավասարակշռության անհրաժեշտության մասին: Որքանո՞վ է խախտված այդ հավասարակշռությունը, ի՞նչ սահմանագծում ենք այդ առումով, և ի՞նչ վտանգներ կարող են լինել այս սկզբունքի խախտման հետևանքով:

-Դուք ընդգծեցիք հենց ամենաառանցքային վտանգը, որի հետևանքները և դրանով թելադրված մյուս վտանգները հանրահայտ են, անգամ չարժե դրանց անդրադառնալ: 

Երբ դեռ մեկ տարի առաջ ինձ հարցնում էին, թե ինչպե՞ս եք վերաբերվում դատավորների հրապարակային դժգոհություններին, այդ թվում՝ Բարձրագույն դատական խորհրդի հասցեին ուղղված քննադատությանը, պատասխանում էի, որ այդ ամենը նաև դրական ասպեկտներ ունի, քանզի վերջապես դատավորների համայնքը համարձակվում է բարձրաձայնել իր խնդիրների մասին, դա իրական անկախության, ինքնուրույնության ցուցիչ է, իսկ քար լռությունն արդեն իսկապես անհանգստացնող է:

-Մինչ ՍԴ-ին առնչվող գործընթացները, դատական համակարգի շուրջ այլ գործընթացներ ևս քննադատության են արժանացել: Կարող ենք թվարկել դրանք՝ սկսելով, օրինակ՝ դատարանների մուտքերը փակելու հրամանից: Բայց ո՞րն է խնդիրը, երբ իշխանությանը նախազգուշացնում են հերթական քայլից բխող հնարավոր վտանգների մասին, բայց դատական համակարգի շուրջ իրավիճակն ավելի է սրվում:

-Երբ ողջամիտ սահմանը չի պահպանվում, այլևս որևէ նշանակություն չի ունենում, թե որն է դրանցից ավելի էական: 

Մյուս կողմից, քանի դեռ մեր երկրում կան իրավագետի որակավորման դիպլոմ ունեցող, առավել ևս գիտական կոչում ստացած անձինք, որոնք, իրենց նեղ անձնական շահերից, կարիերայից ելնելով, փորձում են արդարացնել այդ գործընթացները՝ դրանք համարելով իբրև զուտ քաղաքական ակցիաներ, մենք դեռ չենք կարող վստահ լինել, որ դրանք դադարելու են: 

Որևէ մեկը չի պնդում, որ դատական իշխանության համակարգում չկային ու չկան լրջագույն խնդիրներ, սակայն անթաքույց քվազիքաղաքական ենթատեքստ ունեցող գործընթացները ոչ միայն չեն լուծում կուտակված խնդիրները, այլև դրանք ավելի խոցելի են դարձնում: 

Դատական օրենսգրքի փաթեթը հաստատվել է Վենետիկի հանձնաժողովի կողմից, որը, բացառությամբ մի դրույթի, գովեստի է արժանացել: Փաթեթի հիմքում նաև անկախ դատական համակարգ ունենալն է, վստահության բարձրացման անհրաժեշտությունը, ինչի մասին իշխանության ներկայացուցիչները միշտ են հայտարարում: Որքանո՞վ է իրատեսական այդ ցանկությունը, ի՞նչ արդյունավետություն կունենան թեկուզև գովասանքի արժանացած օրենսդրական նախաձեռնություններն այսօր առկա մթնոլորտի պարագայում:

-Վենետիկի հանձնաժողովը գործող Դատական օրենսգրքին ևս տվել էր անսովոր բարձր գնահատական: Եզրակացությունը մեկն է. 

խնդիրը ոչ այնքան օրենսդրական լուծումներն են, որքան քաղաքական կամքը: Հուսանք, որ նորամուծությունները չեն հանգեցնի անհարկի ցնցումների, յուրայիններով համալրելու նկրտումների. տեսնենք:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora