Yerevan, 21.April.2026,
00
:
00
BREAKING


«Մենք գտնվում ենք շարունակվող պարտության մեջ. այն ունի դեմք՝ ի դեմս գործող իշխանության, որից պետք է օր առաջ ազատվել». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Հարցազրույց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Հռիփսիմե Ստամբուլ յանի հետ

- Տիկին Ստամբուլյան, ավարտվում է 2021 թվականը: Չնայած սահմաններին անընդհատ սրվող իրավիճակին, իշխանությունը ողջ տարվա ընթացքում չդադարեց պնդել «խաղաղության դարաշրջանի» մասին: Այսօր էլ ականատեսն ենք տարաբնույթ հայտարարությունների, հարաբերությունների կարգավորման փորձերի, որոնց մասին շատ ակտիվ բարձրաձայնում են նաև ադրբեջանական և թուրքական աղբյուրները: Ինչպե՞ս կգնահատեք անվտանգային միջավայրն այսօր: Այն իրավիճակը, որում գտնվում ենք, իսկապե՞ս խաղաղություն հիշեցնող է:

- Դժվար է ու նաև ցանկություն չկա մեկնաբանելու մի իշխանության պատկերացումներն ու հայտարարությունները, որը չունի հայանպաստ կեցվածք, չի պաշտպանում Հայաստանի պետական շահը, չի մասնակցում հայանպաստ որևէ գործողության: Դրա վառ վկայությունը՝ ԱԺ-ում «Հայաստան» դաշինքի կողմից պարբերաբար իրականացվող նախաձեռնությունների տապալումն է իշխող մեծամասնության կողմից: Այստեղ առկա է մի պարզ հարց՝ «խաղաղության դարաշրջան» ո՞ւմ համար: Նոյեմբերի 9-10-ի կապիտուլիացիոն հայտարարությունից հետո Ադրբեջանը ոչ միայն չի կատարել առկա պարտավորությունները, այլև ողջ տարվա ընթացքում շարունակել է հայատյաց քաղաքականությունը: Նրանք ոչ միայն չեն վերադարձրել գերիներին, այլև շարունակել են ՀՀ և Արցախի քաղաքացիներ գերեվարել, խոշտանգել, Հայաստանի ճանապարհներին վախի տարածման ու սպառնալիքների տեսքով ճնշումներ իրականացնել:

Ավելին, թշնամի երկրի կողմից ամենաբարձ մակարդակով սպառնալիքները մինչ այսօր են շարունակվում: Այս ամենը վկայում է մի պարզ հանգամանքի մասին՝ նման միջավայրում չկա ու չի կարող լինել խաղաղություն հայի համար: «Խաղաղության դարաշրջան» ասելով՝ այս իշխանության ներկայացուցիչները, հավանաբար, նկատի ունեն խաղաղություն անձամբ իրենց համար, քանի որ, իրենցից բացի, դժվար է գտնել Հայաստանում կամ Արցախում հայի, ով թշնամու կողմից տեսնում է դրական մեսիջ խաղաղություն հաստատելու վերաբերյալ: Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման այսօրվա, այսպես կոչված, գործընթացին, ապա սա էլ իր հետ բերել և բերելու է լուրջ ու խորքային մարտահրավերների մի ամբողջ փունջ, ինչն էլ, կարծում եմ, առանձին անդրադարձի թեմա է: Հայաստանն այսօր չունի անվտանգային միջավայր: Մենք գտնվում ենք շարունակվող պարտության մեջ, որը պարբերաբար դրսևորվում է հանձնվող «դժբախտ ու դժգույն» բնակավայրերով, հանձնվող ճանապարհային հատվածներով, հանձնվող ռազմական և դիվանագիտական դիրքերով, ինչին ականատես ենք լինում գրեթե ամեն օր:

- Ինչպե՞ս կգնահատեք սոցիալ-տնտեսական իրավիճակը Հայաստանում: Այս պայմաններում հնարավո՞ր է հասնել այն ցուցանիշներին, որոնք նախանշված են 2022 թ. պետական բյուջեով:

- Հայաստանի տնտեսությունը շարունակում է գտնվել անկումային վիճակում: Եվ դրա մասին վկայում են անգամ Վիճակագրական կոմիտեի օպերատիվ հրապարակումները: Տնտեսական ակտիվության ցուցանիշը վերջին երեք ամիսներին նվազում է: Վերջերս նկատեցինք դրամի որոշակի արժեզրկում, ինչը ևս վկայում է տնտեսության անկայուն վիճակի մասին: Մարդկանց եկամուտները, բացառությամբ որոշ նվազագույն շեմերի, չի բարձրացել վերջին տարվա ընթացքում: Ավելին, դրանք նվազել են՝ հաշվի առնելով գնաճի մակարդակը: Բիզնեսը գտնվում է բավական մեծ անորոշության մեջ, և առաջին հերթին՝ պայմանավորված անվտանգային միջավայրով: Այս պարագայում, բնական է, որ սպասելիքները մեծ չեն կարող լինել: Ի՞նչ է նախատեսում 2022 թվականի պետբյուջեն. եկամուտների ավելացում, ծախսերի կրճատում:

Այս իրավիճակում առաջանում է պարզ հարց, թե ինչի՞ հիման վրա պիտի հարկային կամ այլ եկամուտներն ավելանան բյուջեում, երբ տնտեսությունն աշխուժացնելու համար կարևոր կապիտալ ծախսերը թերակատարված են այս տարի և չկա երաշխիք, որ չեն թերակատարվի նաև հաջորդիվ: 2022 թ. բյուջեով նախատեսել են 7 տոկոս տնտեսական աճ: Պարզապես հիշեցնեմ, որ այս տարվա համար նույն կանխատեսողները խոսում էին երկնիշ աճի մասին: Հետևաբար, որքանով իրականացան այս տարվա կանխատեսումները, կարծում եմ, մոտավորապես նույնքանով էլ դա կվերաբերի գալիք տարվան:

- Խոսեցիք գնաճի մասին: Տասներկուամսյա գնաճը Հայաստանում հասավ 9,6 տոկոսի: Ինչպե՞ս պետք է շարքային քաղաքացին հաղթահարի այս իրավիճակը, երբ առաջին անհրաժեշտության որոշ ապրանքներ թանկացել են ավելի քան 63 %-ով: Ըստ Ձեզ, որո՞նք են գնաճի պատճառները:

- Գնաճը հաղթահարելու ամենակարճ ճանապարհը, կարծում եմ, մարդկանց եկամուտների համարժեք ավելացումն է: Մենք հաճախ ենք լսում միջին եկամուտների աճի մասին, որոշ ոլորտներում աշխատավարձերի բարձրացման մասին, բայց իրականության մեջ համընդհանուր պատկերը մխիթարական չէ: Մարդիկ կանգնած են կենսապահովման համար անհրաժեշտ ապրանք-ծառայություններից զրկվելու վտանգի առաջ: Անվտանգային, սոցիալ-տնտեսական այս պատկերի պատճառով է նաև այսօրվա արտագաղթի մտահոգիչ տեմպը: Այսինքն, հաղթահարելու տարբերակը մարդկանց եկամուտներն ավելացնելու ուղղությամբ գործողություններն են, մինչդեռ 2022 թ. բյուջեով տեսանք, որ նախատեսում են միայն նվազագույն թոշակների բարձրացում, այն էլ՝ ընդամենը 2000-3000 դրամով:

Չգիտեմ՝ որքանով սա կօգնի մարդկանց հաղթահարել թանկացումների հետևանքները, հատկապես որ հաջորդ տարվա համար ևս գնաճ է կանխատեսվել: Այս իրողությունների ֆոնին և՛ բարկացնող, և՛ վիրավորական է էկոնոմիկայի ոլորտի պատասխանատուի կողմից լսել միտքը, որ մարդիկ այս տարի սկսել են ավելի լավ ապրել, քան մեկ-երկու տարի առաջ: Սա աններելի վարքագիծ է: Ինչ վերաբերում է գնաճի պատճառներին, ապա որքան էլ իշխանությունը ներկայացնի դա որպես համաշխարհային թանկացումների հետևանք, առաջնային պատճառները մեզ մոտ են, այդ թվում՝ ապիկար կառավարում, ներդրումային միջավայրի ոչ բարվոք վիճակ, մենաշնորհային տարատեսակ դրսևորումներ և այլն:

- Ի՞նչ գործողություններ են պետք այս իրավիճակից դուրս գալու համար:

- Որպես առաջնային գործողություն՝ մեզ պետք է կանգնեցնել պարտության պտտվող անիվը: Այս շարունակվող պարտությունն ունի դեմք՝ ի դեմս գործող իշխանության, որից պետք է օր առաջ ազատվել: Առաջին ու ամենակարևոր գործողությունը սա պիտի լինի: Այս իշխանության առկայության պարագայում առհասարակ անիմաստ է զարգացման մասին խոսելը, դա անհնար է: Նոր իշխանություն ու պրոֆեսիոնալ ոլորտային մասնագետներ ունենալու դեպքում միայն կարելի է մտածել անելիքների, զարգացման մասին:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026