Yerevan, 18.April.2026,
00
:
00
BREAKING


Քաղտեխնոլոգ. «Այս համակարգը չի հանդուրժում որևէ այլընտրանք ու վերացնում է իրեն չենթարկվող ցանկացած գործոն»

INTERVIEW

Քաղաքագետ Արմեն Բադալյանի դիտարկմամբ, այսօր Հայաստանում տեղի ունեցող զարգացումները պետք է դիտարկել բացառապես անձնիշխան համակարգի ամրապնդման համատեքստում:

«Ես բազմիցս եմ նշել, որ 2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո Հայաստանում անձնիշխան համակարգ է ձևավորվում, որն առաջնորդվում է կառավարման ավտորիտար ձևով: Այդ համակարգը չի հանդուժում որևէ այլընտրանքային մարմնի գոյություն, որը դուրս է այդ համակարգից: Լինի դատական մարմին՝ ինչպիսին ՍԴ-ն է, լինի 0,01 տոկոս վարկանիշ ունեցող մարմին՝ ինչպիսին Հանրային խորհուրդն է, թե լինեն անգամ քաղաքական ազդեցիկ մրցակիցներ, միևնույն է, բոլորը նույն գծի վրա են, և բոլորին պետք է ենթարկեցնել: 

Ի դեպ, նման համակարգի պարագայում ոչ միայն քաղաքական ու պետական ինստիտուտներն են ներառվում անձնիշխան համակարգի մեջ, այլև ընդդիմությունը: Այն վերածվում է գրպանային ընդդիմության: 

Այդ անձնիշխան համակարգը ստիպում է, որ ընդդիմությունը ևս իրեն ենթարկվի, իսկ եթե չենթարկվի, ուղղակի չեզոքացնում կամ վերացնում է, իհարկե, ոչ ֆիզիկապես: 

Մեծ հաշվով, այս համակարգը չի հանդուրժում որևէ այլընտրանք ու վերացնում է իրեն չենթարկվող ցանկացած գործոն»,«Փաստի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը՝ շեշտելով, որ հիմա մենք ականատես ենք լինում նկարագրված երևույթին: 

«Նման համակարգ ունեցող երկրներից լավագույն օրինակը Բելառուսինն է, ուր չկա մի մարմին, որը կհակադրվի երկրի ղեկավարի ցանկությանը: Այնտեղ դատական համակարգն ամբողջովին գրպանային է, ընդդիմադիր ուժեր, որպես այդպիսին, գոյություն չունեն: 

Գործադիր և օրենսդիր իշխանությունը, ՏԻՄ մարմինները, անգամ կրթական հաստատությունների գործունեությունը կախված է մեկ մարդուց: Մեզ մոտ հենց այս կառավարման համակարգն է ձևավորվում: 

Երբ ՍԴ-ում վարչապետի համար ցանկալի մարդիկ կդրվեն, ու ՍԴ-ն նույնպես կենթարկվի իրեն և կընդունի իր որոշումները, չի բացառվում, որ հաջորդ թիրախը լինեն լրատվամիջոցները: Նաև լրատվական դաշտում զտումներ իրականացնելու հարց կդրվի, ինչի վերաբերյալ արդեն իսկ օրենքներ են բերվում: 

Հենց այս մեխանիզմով կգնանք առաջ, իսկ թե որքան, չեմ կարող ասել. ինչքան հասարակությունը թույլ կտա, այնքան էլ համակարգը կդառնա մենիշխան: 

Երբ Նիկոլ Փաշինյանը չհրաժարվեց սուպերվարչապետական համակարգից, դեռ այդ ժամանակ պարզ դարձավ, որ գնում է ամեն ինչ ենթարկեցնելու ճանապարհով: Եթե այդ ճանապարհը չկանխվի հասարակության կողմից, ուրեմն այդ համակարգը կամրապնդվի»,-ընդգծեց Ա. Բադալյանը:

Կրկին բերելով Բելառուսի օրինակը՝ մեր զրուցակիցը հավելեց. «Այն, ինչ տեսնում ենք հիմա մեր երկրում, Բելառուսում իրականացվել է 1993-1994 թվականներին: Այդ երկրի ղեկավարը գրեթե 30 տարի ղեկավարում է Բելառուսը, բայց ինքն այդ ժամանակահատվածում կարողացել էր Ռուսաստանից մեծ քանակությամբ գումարներ ստանալ, որոնցով իր երկրի համար բավականին դրական գործընթացներ է իրականացրել: 

Բայց խնդիրն այն է, որ, ի տարբերություն Բելառուսի, այս ճանապարհը Հայաստանին զարգացում չի բերի: Եթե Բելառուսը կարողացավ ժամանակին ՌԴից գումարներ ստանալ և այն օգտագործել երկրի տնտեսական զարգացման համար, ապա Հայաստանը չունի նման դոնոր, որից գումար կվերցնի, կպահպանի ավտորիտար կառավարման համակարգն ու տնտեսապես կզարգանա: 

Ավտորիտար կառավարման համակարգը երկիրը չի զարգացնում, հատկապես, երբ ունես տնտեսության համար պատասխանատու այնպիսի թիմ, որը, մեծ հաշվով, ընդհանրապես որևէ պատկերացում չունի Հայաստանի տնտեսության վերաբերյալ ու հարցերն օրվա կտրվածքով է լուծում»:

Արմեն Բադալյանը շեշտեց՝ կառավարման նման համակարգը ոչ միայն զարգացում չի բերի, այլև կնպաստի արտագաղթի տեմպերի ավելացմանը. 

«Որովհետև գրեթե ոչ ոք ցանկություն չի ունենա գտնվել մի երկրում, որը չունի տնտեսական զարգացում, որտեղ ներդրումներ չկան, ուր ամեն ինչ գտնվում է մեկ մարդու վերահսկողության տակ, ու իրենից է կախված՝ ում կձերբակալեն, ում չեն ձերբակալի: Նման երկրները, բնականաբար, ապագա չեն ունենում, սա է հիմնական խնդիրը»:

Քաղտեխնոլոգը շեշտեց, որ հատկանշական են եվրոպական կառույցների արձագանքները՝ ներքաղաքական գործընթացների վերաբերյալ. 

«Այս օրերին որոշակի վերաբերմունք են դրսևորում Վենետիկի հանձնաժողովը, Եվրախորհուրդը: Չի բացառվում, որ նրանց կողմից որոշակի գործողություններ լինեն, չի բացառվում նաև շանտաժի քաղաքականությունը: 

Այսինքն, իրենք աչք են փակում Հայաստանում ՍԴ-ի լիազորությունները յուրացնելու գործընթացին, փոխարենը Հայաստանի իշխանությունները, օրինակ՝ վավերացնում են Ստամբուլ յան կոնվենցիան: 

Ընդհանուր առմամբ, արդեն ամեն ինչ հնարավոր է՝ այդ թվում՝ քաղաքական առևտուրը: Իշխանություններին թվում է, թե արտակարգ դրությամբ կարող են իրենց դեմ բողոքի ցանկացած գործողություն կանխել, բայց ուզում եմ շեշտել, որ արտակարգ դրությունը, այսպես ասած, բուժիչ բալասան չէ. եթե լուրջ խնդիր լինի ու որոշեն դուրս գալ փողոց, դուրս են գալու: Արտակարգ դրությունը չի կարող կանխել դա»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia