Yerevan, 22.April.2026,
00
:
00
BREAKING


«Եթե իշ­խա­նու­թյու­նը փոր­ձում է իր դիր­քե­րը պա­հել բռնի ուժ կի­րա­ռե­լով, դա ցույց է տա­լիս, որ ար­դեն լայն հան­րա­յին վստա­հու­թյուն չու­նի»

INTERVIEW

Այսօր քաղաքական ճգնաժամ կա, և այն մի քանի հարթություններ ունի: Այս համոզմանն է քաղաքագետ Ստեփան Դանիել յանը, որի խոսքով, առաջին հարթությունում գաղափարական ճգնաժամն է:

«2018 թվականին կյանքը պարզ էր. կար իշխանություն, որին մերժում էին. «թալանածը հետ ենք բերելու», «կոպեկ առ կոպեկ վերադարձնելու ենք ժողովրդին», «մերժում ենք Սերժ Սարգսյանին» և այլն: Այսինքն, բավականին պարզ գաղափարներ էին: Բայց երբ ներկայիս իշխանություններն արդեն իշխանություն ունեցան, կյանքը ցույց տվեց, որ պետական կառավարման առումով որևէ ծրագրային դրույթ գոյություն չունի: Եվ սա հենց գաղափարական ճգնաժամն է: Երկրորդն այն է, որ մենք այսօր խորհրդարանական ճգնաժամ ունենք: Ի՞նչ է նշանակում խորհրդարան: 

Նշանակում է՝ հասարակության մեջ եղած քաղաքական տեսակետների բաշխում՝ խորհրդարանում, իրենց հարաբերակցությամբ: Նշվածի նպատակն այն է, որ քաղաքական պայքարը տեղի ունենա ոչ թե փողոցում, այլ ստանա քաղաքակիրթ բնույթ ու մնա խորհրդարանի ներսում: 

Բայց ի՞նչ ունենք մենք: 

Ունենք խորհրդարան, որը ձևավորվել է 2018 թվականի վերջին և այսօր չի արտահայտում հանրության մեջ եղած քաղաքական տեսակետները: Սա աննորմալ երևույթ է, որն ունենալու է բացասական հետևանքներ: 

Նշվածի հետևանքով քաղաքական գործընթացները տեղի են ունենալու խորհրդարանից դուրս՝ փողոցում: Իսկ երրորդը վստահության ճգնաժամն է, որն իր հերթին արտահայտվում է մի քանի հարթությունների մեջ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ նշելով, որ նախ՝ վստահություն չկա քաղաքական ուժերի նկատմամբ:

«Այդ թվում է նաև իշխանությունը: Գործող իշխանության վստահության աստիճանը բավականին իջել է: Բացի դրանից, վստահության բացակայություն կա հասարակության տարբեր խմբերի միջև, որոշ դեպքերում՝ նաև թշնամություն: 

Չորրորդ հարթությունը տնտեսական ճգնաժամն է, որը գոյություն ունի Հայաստանում և գնալով խորանալու է: 

Իսկ հինգերորդ ճգնաժամն ընդհանրապես աշխարհում տիրող իրավիճակն է՝ սկսած աշխարհաքաղաքական տուրբուլենտություններով, վերջացրած միջազգային կառույցների հեղինակության անկումներով: Այս հիմնական ճգնաժամերը համընկել են»,-ասաց մեր զրուցակիցը:

 

 

Անդրադառնալով իշխանության վարքագծին ու խնդիրներին՝ Ս. Դանիել յանը նկատեց՝ շատ բարդ է ասել, թե այսօր իշխանությունն ինչ խնդիրներ ունի. 

«Դրա համար նախ պետք է ասենք, թե այս իշխանությունն ի՞նչ նպատակներ ունի և դրանց հասնելու ընթացքում ի՞նչ խնդիրների առաջ է կանգնած: Հարցն այն է, որ իշխանության նպատակները մեզ համար անհասկանալի են՝ հստակ չեն, քաղաքական չեն: Մենք ընդամենը պոպուլիստական լոզունգներ, թշնամության կոչեր ենք լսում, ինչպես նաև «խլածը հետ բերելու» հայտարարություններ, որը պետության զարգացման ծրագիր չի կարող լինել:

 Տեսնում ենք նաև ինչ-որ պատերազմներ դատական իշխանությունների, խորհրդարանում ընդդիմության ներկայացուցիչների հետ, մեկի առաջնորդին ծեծում են, մյուսին՝ փորձում բռնել: Ըստ էության, քանի որ չգիտենք, թե առհասարակ այս իշխանությունն ինչ է ուզում, խնդիրները շատ դժվար է բացահայտել: 

Առերևույթ իշխանությունը մեկ խնդիր ունի՝ Նիկոլ Փաշինյանը պայքարում է իշխանությունը պահելու համար, և կյանքը ցույց է տալիս, որ դրա համար պատրաստ է ցանկացած քայլի գնալ: Հնարավոր է, որ այդ քայլերը գնալով ավելի բռնի դրսևորումներ ունենան: Եթե իշխանությունը փորձում է իր դիրքերը պահել բռնի ուժ կիրառելով, դա ցույց է տալիս, որ արդեն լայն հանրային վստահություն չունի, իսկ ծրագրերը, եթե, իհարկե, կան, համոզիչ չեն հանրության համար: 

Ըստ այդմ՝ ստիպված գնում է բռնի ուժի կիրառմանը: Երբ իշխանությունը ցանկանում է իր իշխանությունը բռնի ուժով պահել ու չունի որևէ՝ թեկուզ վատ գաղափարախոսություն, որը կարող է համոզել հանրության առնվազն կեսին, դա արդեն իշխանության հոգեվարքի նշան է»:

Ստեփան Դանիել յանը շեշտեց՝ խնդիրն իշխանությունը պահելն է, սակայն իշխանություն պահելու տարբեր եղանակներ կարող են լինել. «Իշխանություն ասելով՝ նկատի ունենք մեկ անձի՝ Նիկոլ Փաշինյանին, իշխանության անունը Նիկոլ Փաշինյան է: 

Իշխանությունն անուն-ազգանուն ունի Հայաստանում, ինչը նշանակում է, որ իշխանությունը ինստիտուտացված չէ, իշխանության ճյուղերը տարանջատված չեն, գոյություն ունի մեկ անձ, և ինքն է որոշումներ կայացնում, իսկ Նիկոլ Փաշինյանի խոսքերը և գործերը սթափ չեն: Այս առումով մի քիչ դժվար է գնահատել, թե ինչ աստիճանի սթափության քայլեր կարող է անել իշխանությունը: 

Ըստ իս, մեծ հաշվով, քաղաքականությունը մեկն է. ոչ թե համախմբել հասարակությանը, այլ հասարակությանն ավելի թշնամական հատվածների բաժանել, մի հատվածին մյուս հատվածի դեմ հանել՝ նրանց հայտարարելով ազգի թշնամիներ, դավաճաններ և այլն:

 Ի դեպ, նման ձևակերպումներ իշխանության ներկայացուցիչների կողմից շատ հաճախակի են լինում: Այլ միավորող գաղափար գոյություն չունի, իշխանությունը կարող է իր գոյությունը երկարաձգել այդ թշնամությունը խորացնելու միջոցով, ինչը և կատարվում է»:

Ստեփան Դանիել յանը հավելեց՝ Ն. Փաշինյանն այնպիսի լեգիտիմություն և գործողությունների ազատություն ուներ, որը կարող էր օգտագործել չափազանց լուրջ ռեֆորմների համար, համախմբել ազգին պոզիտիվ ծրագրերի շուրջ. «Ուներ ֆանտաստիկ հնարավորություններ, բայց չկար այն քաղաքական «բագաժը», գիտելիքները, ստեղծագործական միտքը՝ հասկանալու, թե ինչ է պետք անել, որոնք բացառիկ նշանակություն կունենային երկրի զարգացման համար: 

Եվ կատարվեց այն, ինչ կատարվեց: Հիմա ժամանակը բաց է թողնված: Անընդհատ գաղափարներ են գցում՝ փորձելով հանրային տպավորություն ստեղծել, թե ինչ-որ բան են անում: 

Զուտ ուշադրություն ստեղծելու մտքեր, որոնք վերջնարդյունքի չեն հասնում: Անգամ «թալանածը հետ բերելու» առումով երկու տարվա ընթացքում ոչ մի դատական գործընթաց իր ավարտին չի հասել: Ընդհանուր առմամբ, այս ամբողջը զուտ PR է, որի ազդեցությունը գնալով, բնականաբար, թուլանում է»:

 ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 

Unibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational Foundation