Yerevan, 21.April.2026,
00
:
00
BREAKING


«Նրանք մարդկանց միայն որպես քվե են ընկալում». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Իշխանության ներկայացուցիչների բառապաշարը, վարքագիծն ու պահվածքը նախընտրական շրջանում նորանոր դրսևորումներ են ստանում, թեպետ նշված հանգամանքներով պայմանավորված՝ խնդիրը միշտ է առկա եղել: Թեման վերլուծելու տեսանկյունից «Պոլիտէկոնոմիկա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը մի քանի պատճառ է առանձնացնում՝ դիտարկելով իշխանության՝ ի սկզբանե ունեցած բնույթը:

«Այս իշխանությունների կյանքի ամենանշանավոր կետը 2018 թ. գարնանը տեղի ունեցած զարգացումներն էին, որոնց շնորհիվ իրենց կյանքում շատ պոզիտիվ փոփոխություններ են տեղի ունեցել, առաջին հերթին՝ կենսամակարդակի փոփոխություններ: Բացի այդ, հասարակությունն ընդունել էր իրենց այդ տեսակը, բառապաշարը, հասարակությունը կուլ էր տվել նաև Ռոբերտ Աբաջյանի ֆեյք պապիկի խայծը: Ու քանի որ այս 3 տարվա ընթացքում իշխանությունները տրանսֆորմացիայի չենթարկվեցին, փողոցային ակտիվիստից այդպես էլ պետական պաշտոնյա չդարձան, հիմա ևս շարժվում են այն նույն տրամաբանությամբ, որը եղել էր ի սկզբանե: Հիմա քարոզարշավի շրջան է, ինչի՞ մասին պետք է խոսեն: Քանի որ դրական փոփոխությունների քանակը խիստ սահմանափակ է, իրենք պետք է խոսեն այն լեզվով, որով կարող են, և այն մասին, ինչն իրենք կարող են: Իսկ իրենք կարող են միայն վիրավորել, ամեն ինչում մեղադրել նախկիններին: Բացի նշվածներից, մի օրինակ էլ բերեմ: Սոցիալ-հոգեբանության մեջ «կոլեկտիվ նարցիսիզմ» տերմին կա: Կոլեկտիվ նարցիստների համար ամենակարևորն այն է, որ բոլորն անխտիր ընդունեն իրենց յուրօրինակ լինելը, ու ոչ ոք չփորձի ինչ-որ կերպ կասկածի տակ դնել այդ խմբակի յուրահատկությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Բերելով վերջին օրինակներից մեկը՝ նա հավելեց. «Օրինակ՝ Լենա Նազարյանը Թագուհի Թովմասյանին վիրավորելու համար հոդաբաշխ բացատրություն տալու փոխարեն ասում է՝«նա մեր նիստերին որպես լրագրող էր մասնակցում, օգտվեց առաջին հնարավորությունից, լքեց մեր խմբակցությունը»: Նա չի վերլուծում, թե ինչ է տեղի ունեցել, ու ինչի արդյունքում է Թագուհի Թովմասյանը դուրս եկել խմբակցությունից, այլ վիրավորված է, որ իրենց խմբակցությունից առհասարակ դուրս եկող մարդ է եղել: Մենք, մեծ հաշվով, գործ ունենք նաև մի երևույթի հետ, որն արդեն պետք է վերլուծեն սոցիալ-հոգեբանները: Այս մարդիկ դուրս չեն եկել 2018-ի իրողություններից ու շարժվում են նույն տրամաբանությամբ: 2018 թվականին փողոցում հավաքվել էին մարդիկ, որոնք տրամագծորեն տարբեր պատկերացումներ ունեին երկրի արտաքին քաղաքականության, նաև ներքին հարցերի վերաբերյալ: Տարբեր օրակարգեր դավանող մարդիկ հավաքվել էին ընդդեմ-ի գաղափարի շուրջ՝ «մերժիր Սերժին, ու ամեն ինչ լավ կլինի» տրամաբանության մեջ: Նույնը այս մարդիկ փորձում են աշխատեցնել նաև հիմա: Այսինքն, «նախկինում մերժեցինք Սերժին, հիմա եկեք մերժենք մնացածին, և ամեն ինչ լավ կլինի»: Իրենք պոզիտիվ օրակարգը մերժողական թեզի շրջանակներում են ձևավորում: 2018 թվականի շլեյֆը իրենց հետևից գնում է: Ու քանի որ պոզիտիվ օրակարգ դժվարությամբ են առաջարկում, հետևաբար, հակաքարոզչության ու նաև վիրավորանքի տիրույթում են գործում»:

Բենիամին Մաթևոսյանի խոսքով, քանի որ մոտենում ենք բուն ընտրական գործընթացներին, այսպես ասած, մասսան պետք է տաք պահել. «Փաշինյանն ունի մասսան տաք պահելու փորձը, նա հանրահավաքներին դիջեյություն անելու փորձն ունի և վերադառնում է իր համար սիրելի իրավիճակին»: Մեր զրուցակցի դիտարկմամբ, հարցը շատ ավելի խորքային է արտաքին դաշտի, արտաքին կապերի տեսանկյունից: «Իմ խորին համոզմամբ՝ այս իշխանությունները 2 գլոբալ նպատակ պետք է իրականացնեին:Նախ՝ այսպես ասած, լուծել Արցախի հարցը, ինչը պատերազմով չկարողացան անել, քանի որ միայն ՌԴ նախագահի կտրուկ միջամտության շնորհիվ վերջին պահին հնարավոր եղավ Արցախի որոշ շրջաններ հայաբնակ պահել: Երկրորդ նպատակը աշխարհաքաղաքական վեկտորի կտրուկ փոփոխությունը, ռուսական զորքերի դուրսբերումն էր: Պատերազմից հետո օբյեկտիվորեն ստարտային պայմանները փոխվեցին: Եթե Արցախն ամբողջությամբ հանձնվելու պարագայում միանգամից 102-րդ ռազմաբազան պետք է դուրս բերվեր, ապա հիմա խնդիրը շատ ավելի բարդ է: Հիմա ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը: Նա միջազգայնացնում է հայ-ադրբեջանական կոնֆլիկտը: Նա ուզում է մեր տարածաշրջան ՆԱՏՕ-ի զորքեր բերել»,-ասաց մեր զրուցակիցը:

Նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ կապված միջազգային դիտորդների տեղակայման հետ, Բենիամին Մաթևոսյանը հավելեց. «Նիկոլ Փաշինյանը փորձում է տարածաշրջան բերել օտարերկրյա այլ ուժերի, որ Հայաստանը տարբեր ուժերի կռվախնձոր դարձնի: Եվ սա անում է նրա համար, որ երբ փորձի առնվազն դուրս հանել 102-րդ ռազմաբազան, հայտարարի՝ չմտածեք, իրենց փոխարեն, պայմանականորեն ասած, ֆրանսիացիներն ու ամերիկացիները կկանգնեն: Ֆրանսիա կատարած այցը նույն տրամաբանության շրջանակում է՝ փորձում է միջազգայնացնել կոնֆլիկտը: Ինչպես մեր քաղաքագետ գործընկերներից մեկն ասաց՝ նա միջազգային խաղացողների հակասություններն էլ է բերելու Հայաստան, ինչից մենք, մեղմ ասած, չենք շահելու: Ի վերջո, մարդիկ պետք է հասկանան, թե սա մեզ ինչ խնդրի առջև է կանգնեցնելու»:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ կա նաև մի հարց, որտեղ էմոցիոնալ ու բարոյական էլեմենտներ կան:«Խոսքը մտածողության տեսակի մասին է: Այս իշխանությունների մտածողության տեսակը լավագույնս արտահայտող պատգամավորն իր հարցազրույցներից մեկում ասել էր՝ հետո ի՞նչ, որ կաթողիկոսը, նախագահը, ԳԱԱ նախագահը և այլոք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, չէ՞ որ նրանք ընդամենը մեկ ձայն են: Նրանք մարդկանց որպես քվե են ընկալում: Այս մարդկանց համար վեց զինվորի գերեվարումն ընդամենը վեց ձայնի կորուստ է, մեկ զինվորի մահն ընդամենը մեկ ձայնի կորուստ է, 200, 400, 500 դիերի հայտնաբերումն իրենց տրամաբանությամբ -200, -400, -500 ձայնի կորուստ է: Իմ ընկալումն, անկեղծ, սա է, նրանց մարդկանց ճակատագրերը չեն հետաքրքրում: Նույն ընկալմամբ էլ դիտարկում են պատերազմը, պատերազմում զոհվածներին, ինչպես նաև կորոնավիրուսի հետևանքով մահացածներին: Նայեք Ազգային ժողովի վերջին օրերի նիստերը: Այդ մարդիկ կանեփի մասին օրինագծեր, ինչ-որ հարկային փոփոխություններ են քննարկում»,-ասաց Բ. Մաթևոսյանը:

 

Նրա խոսքով՝ մենք զուգահեռ իրականության մեջ ենք ապրում, որտեղ արհավիրքն առավելագույնը մեկ օր է տևում: «Սա նման է մի իրավիճակի, երբ մարդն ունենում է լուրջ առողջական խնդիրներ, բայց բուժվելու փոխարեն ցավազրկող է խմում և ամեն անգամ այդ ցավազրկողի չափաբաժինն ավելացնում է, բայց քաղցկեղն արդեն մետաստազներ է տալիս ու վերջում պարզապես սպանում է օրգանիզմը: Մենք «ռեալիթի շոուի» մասնակից ենք, որտեղ պետությունը ոչնչանում է: Այն հիմքերը, որոնց վրա խարսխված է մեր պետականությունը, ոչնչանում են: Մեկ օրով ապրելու ցիկլը պետության ոչնչացման լավագույն դրսևորումներից մեկն է: Երբ չկա ինստիտուցիոնալ հիշողություն, երբ չկա գործողությունների հստակ տրամաբանություն, ապրում ես մեկ օրով, իսկ երբ օրը փոխվում է, փոխվում է նաև թեման: Եթե փորձենք կարճ ձևակերպել, ապա այն, ինչ տեսնում ենք, պետականության դանդաղ ոչնչացում է: Բարդ չէ հասկանալ իրավիճակը՝ կատարելով շատ պարզ, մեխանիկական գործողություն:

Ցանկացած մարդ կարող է վերցնել քարտեզը, բացել այն ու տեսնել, թե Գեղարքունիքից մինչև Երևան, Նախիջևանից մինչև Արմավիր քանի րոպեում կարելի է հասնել: Հաջորդ գործողությամբ կարող է վերլուծել, թե ինչ վիճակում է մեր բանակը պատերազմից հետո: Հաջորդը՝ պետք է պատասխանել մի հարցի. եթե նախորդ պատերազմում պարտվեցինք մի իրավիճակում, երբ իշխանությունների գործողությունների հետևանքով միայնակ էինք մնացել 90 միլիոնանոց հսկա բանակի դեմ, նոր պատերազմի դեպքում այս իշխանությունների կառավարման պարագայում ի՞նչ ճակատագիր ենք ունենալու որպես պետություն: Բացի այդ, արդյո՞ք այդ իշխանությունը կարող է կանխել այն վտանգը, որը գալիս է թշնամական բանակից: Միայն այս հարցերի պատասխանները ձևակերպելուց հետո կլինի այն ելման կետը, որից հետո պետք է մտածենք՝ ինչ ունենք իրավիճակը բարեփոխելու տեսանկյունից»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026