Yerevan, 23.April.2026,
00
:
00
BREAKING


Տնտե­սա­գետ. «Ունքը սար­քե­լու տեղն աչքն էլ են հա­նում.հի­մա հենց նման մո­տե­ցում կա»

INTERVIEW

Կառավարության շենքի առջև գրեթե ամեն օր բողոքի ակցիաներ են լինում, որոնց մասնակիցների մեջ քիչ չեն տնտեսվարողները: Օրինակ, «Պետական տուրքի մասին» օրենքի նախագծում առկա փոփոխությունները առաջացրել են գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցների դժգոհությունը, քանի որ գրավատների համար ներկայիս 100 հազար դրամի փոխարեն պետական տուրքը կդառնա 6 մլն, իսկ փոխանակման կետերի համար՝ 50 հազար դրամի փոխարեն՝ 3 մլն դրամ: Կան նաև բողոքներ որոշ ապրանքների ակցիզային հարկի բարձրացման դեմ: Օրինակ, բարձր շաքարայնություն պարունակող ըմպելիքի վրա ակցիզային հարկի կիրառման դրույթը առաջացրել է որոշ արտադրողների դժգոհությունը:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով առհասարակ ներկայիս հարկային քաղաքականությանը ու դրա շուրջ ստեղծված մթնոլորտին, նախ ընդգծում է. «Թե որքանով են առկախված հարցերն այսօր արդյունավետ և օպերատիվ քննարկվում, տեղյակ չեմ: Սակայն հասկանում եմ, որ, ի դեմս նոր հարկային փոփոխությունների, կարծես, պետական եկամուտների ավելացում է ենթադրվում: Այդ մուտքերի մեջ են մտնում թե՛ ակցիզային հարկերը, թե՛ պետական տուրքը և թե՛ մյուս պետական մուտքերը, որոնք ապահովվում են հարկային քաղաքականության միջոցով: Ամեն դեպքում, հիմա, կարծեք թե, չկա ընդհանուր մոտեցում: Որոշ հարկատեսակների կտրվածքով չկա ընդհանուր մոտեցում իշխանության ներկայացուցիչների մոտ: Դա վերաբերում է եկամտահարկի համահարթեցմանը, վերաբերում է ակցիզային հարկով հարկվող ապրանքների տեսականին շատացնելուն, ինչպես նաև գրավատների, փոխանակման կետերի պետական տուրքը բարձրացնելուն: Հիմա որևէ ձևով հասկանալի չէ, թե ռազմավարական, հիմնական մոտեցումը ո՞րն է: Եվ այս հանգամանքը, ըստ էության, առաջացրել է բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտների դժգոհությունը: Այս պահի դրությամբ կարող եմ գնահատել, որ հարկային քաղաքականության կոորդինացված, համակարգված մոտեցում հանդես չի բերվել: Եվ նույն կառավարությունը, կարծեք թե, չի շտապում Ազգային ժողովում սրա վերաբերյալ վերջնական որոշումներ ընդունել»: 

Տնտեսագետը կարևորում է հարկային քաղաքականությունը, բայց, միևնույն ժամանակ, այլ մեխանիզմների անհրաժեշտության մասին է ընդգծում: «Ընդհանրապես հարկերը, որպես այդպիսին, ապահովում են պետության եկամուտները: Եվ, ընդհանրապես, պետական մեծ եկամուտներով հնարավոր է մեծ գործեր անել: Սակայն մենք այստեղ մակերեսային մոտեցում ենք հանդես բերում: Այսինքն, մտածում են աշխատավարձերի բարձրացման, աշխատատեղերի կրճատման մասին, բայց մյուս հարցերն օդից կախված են մնում: Իհարկե, բոլոր դեպքերում թվացյալ, իբրև հարկային քաղաքականություն, իրենք կարող են մի գործ հաջողացնել, բայց այստեղ են ասում՝ ունքը սարքելու տեղն աչքն էլ են հանում: Այս պահին հենց նման մոտեցում կա: Մեծ հաշվով, պարզապես ջղաձգային քայլեր են անում: Դրանք ո՛չ մասնագիտական, ո՛չ իմաստավորված, ո՛չ էլ համակողմանիորեն գնահատված քայլեր են: Հիմա բողոքներին առնվազն պետք է ականջալուր լինեն և հասկանան, որ նման բողոքների առկայության պայմաններում, ըստ էության, հարկավոր է կոլեգիալ, մասնագիտական մոտեցում: Իսկ այդ մոտեցման հիմքում ոչ միայն բացառապես պետական բյուջեն լցնելու, այլև նախ աշխատատեղեր, եկամուտներ ապահովելու, ինչպես նաև արտագաղթը կանգնեցնելու և ներդրումային քաղաքականությունը խթանելու մասին պետք է մտածեն: Բայց բոլոր պարագաներում իմ նշած խնդիրներից և ոչ մեկում մենք նկատելի հաջողություններ չունենք»,-նշեց տնտեսագետը:

Վարդան Բոստանջյանը նշեց, որ այս իրավիճակը բացարձակ բարենպաստ չէ տնտեսական զարգացման համար:

«Առաջին հերթին գործունեություն ծավալողների համար պետք է բարենպաստ պայմաններ ստեղծել և նորմալ, հանգիստ մթնոլորտ ապահովել նրանց համար: Բայց մի դեպքում, օրինակ, ակցիզային հարկի բարձրացումը, մյուսի դեպքում՝ տուրքերի մեծացումը կետային մոտեցումներ են: Իսկ նման կետային, անիմաստ մոտեցումներով երբեք հնարավոր չէ հաջողություն ապահովել»,ասաց մեր զրուցակիցը:

Վարդան Բոստանջյանը անդրադարձավ նաև այն հայտարարություններին, որոնցով հաճախ մեղքը տնտեսվարողների ու քաղաքացիների վրա է բարդվում: Մասնավորապես, քիչ չեն այն դիտարկումները, թե մարդիկ պարզապես չեն ցանկանում հարկ մուծել. «Նման մոտեցումը կառավարողի դիտակետից խնդրի լուծման ամենահեշտ և պոպուլիստական տարբերակն է: Կառավարողը պետք է իր տեղում լինի, պետք է ունենա մասնագիտական մակարդակ: Ակնհայտ է, որ նշվածների բացակայության պարագայում տեղի է ունենում այն ամենը, ինչին հիմա ականատես ենք լինում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall