Yerevan, 04.January.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հայը հանձնվող տեսակ չէ». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Մոտ մեկ տարի յոթ ամսվա ծառայող էր Նարեկը, երբ սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը: Ծառայել է Արցախում՝ Մատաղիսում: «Երբ զորակոչվեցի բանակ, սովորում էի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում՝ առաջին կուրսում: Նպատակս կինեզոլոգ դառնալն էր, այս առումով ոչինչ չի փոխվել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նարեկը:

Բայց նախքան ներկայի մասին խոսելը զրուցում ենք ոչ վաղ անցյալից՝ պատերազմից: Նշում է՝ պատերազմից առաջ երազկոտ էր, կյանքին լրիվ այլ գույներով էր նայում: «Բայց պատերազմը, ընկերոջ մահը իմ մեջ շատ բան փոխեցին: Կյանքին ավելի ռեալ սկսեցի նայել, այն դադարեց ինձ համար բազմերանգ լինել, հիմա սև ու սպիտակի մեջ է, չնայած շուրջս ուրախալի իրադարձություններ տեղի են ունենում: Ընկերներիս կորցրեցի, բայց չեմ ուզում մտածել, որ նրանց մահն անտեղի էր: Կռվել ենք հանուն հողի, ինչպես Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, այնպես էլ հիմա: Մենք շարունակեցինք այն, ինչ սկսել էին մեր հայրերն ու եղբայրները, չթողեցինք մարտի դաշտը, չփախանք: Չեմ համարում, որ պարտված ենք, բայց նաև պետք է դասեր քաղենք այն ամենից, ինչ եղավ մեզ հետ: Պետք է շարունակենք ուժեղանալ, գործով ապացուցենք, թե ով ենք մենք: Մեր բանակը պետք է շատ ուժեղ լինի, մեր տղերքի ուժն անսպառ է, բայց միայն դրա վրա չպետք է հույսներս դնենք, բանակը պետք է զինված լինի ցանկացած տեսակի հարվածի դիմագրավելու համար: Թիկունքը ևս պետք է ամուր լինի»,- ասում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ քաղաքականության մասին խոսել չի սիրում, չի էլ ցանկանում, իրեն շատ է մտահոգում այն, թե մարդիկ ինչպես են վերաբերվում իրար: «Պարզ օրինակ. սոցիալական ցանցերում հայը հային հայհոյում է, բայց այդպես չպետք է լինի: Եթե խոսում ենք համախմբվածության մասին, առաջին նախապայմանն իրար սիրելն ու հարգելն է»,-հավելում է Նարեկ Պողոսյանը:

No description available.

Ծառայել է Մատաղիսի երրորդ գումարտակում: «Շատ վնասներ ենք պատճառել թշնամուն՝ 38-ից ավելի տանկ ենք խփել, թշնամին բազմաթիվ զոհեր է ունեցել: Բայց այնպես ստացվեց, որ հինգերորդ օրը մնացինք «Յաշմայի» շրջափակման մեջ: Արդեն զոհվել էր մեր գումարտակի հրամանատարը՝ Մանվել Կարապետյանը, այդ ժամանակ ամբողջ պատասխանատվությունը ստանձնեց շտաբի պետը՝ Սարգիս Սարգսյանը: Դիրքը պահում էինք՝ ոչ մի քայլ նահանջ որոշմամբ, բայց շրջափակման մեջ հայտնվելուց հետո կա՛մ պետք է մնայինք ու զոհվեինք, կա՛մ այլ ելք գտնեինք: Կարողացանք դուրս գալ «Յաշմայի» շրջափակումից, նահանջել: Հրետանիով սկսեցին հարվածել մեզ, այդ ժամանակ էլ վիրավորվեցի, աջ ուսագոտիս, խնձորակը… ոչինչ չկա: Այդ ժամանակ տղերքից երկուսը զոհվեցին, չորսը վիրավորվեցին: Տղերքը եկան օգնության, վիրակապեցին մեզ, «իջանք» Մատաղիսից, հաջորդ օրը Մատաղիսը և Թալիշը գրավեցին: Հաշվի չառնելով վիրավորումը, ցավը՝ ուզում էի նորից գնալ տղերքի մոտ, ոչնչից չէի վախենում, ընկեր էի կորցրել և լցված էի վերժխնդրությամբ: Բացի դա, մեր հողն էր, ո՞նց չպայքարեինք, թողնեինք, որ գային, հասնեին մեր տների՞ն»,-նշում է նա:

Շեշտում է՝ երբեք չպետք է մոռանալ, որ հայը հանձնվող տեսակ չէ, որքան էլ փորձեն հակառակն ասել: Նարեկն այսօր հաշմանդամության երրորդ կարգ ունի: «Ձեռքս չի աշխատում, ու բնական է, որ հիմա չեմ կարողանում աշխատել այդ պատճառով: Պետությունն, այո՛, տարբեր ոլորտների հետ կապված ծրագրեր է ներկայացնում, բայց եթե, օրինակ՝ մարդը չի սիրում IT ոլորտը, իրեն դա հետաքրքիր չէ, նա ուղղակի չի մասնակցի այդ ծրագրին: Այս առումով պետք է ավելի ճկուն ծրագրեր լինեն: Շարունակում եմ ուսումս Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում, ապագա կինեզոլոգ եմ: Սիրում եմ իմ մասնագիտությունը, իմ առջև նպատակ եմ դրել ու կհասնեմ դրան: Հուսով եմ՝ ձեռքս լիարժեք կապաքինվի, և որևէ խոչընդոտ չի լինի»,- ընդգծում է Նարեկը:

Ասում՝ մտադիր է նաև «կառավարում» մասնագիտություն սովորել, երկրորդ մասնագիտություն ունենալը հաստատ չի խանգարի: «Կոտրվել, նահանջել չկա, շարունակում եմ ուսումս: Շատերը զարմանում են, բայց անգամ ձեռքի այս վիրավորումով մասնակցում եմ կրակային պատրաստությունների: Պետք է պատրաստ լինել: Ես իմ վրեժը վերցրել եմ, բայց ընկերներինս՝ ոչ: Մենք միշտ կռվել ենք հողի համար, իսկ հողը մեղավոր չէ, որ դրա վրա ապրում են շատ դավաճաններ: Այս հողը սուրբ է մեզ համար: Ամեն անգամ Եռաբլուր գնալիս ու մեր տղերքի դեմքին նայելիս ամոթ ենք զգում: Ցավալի է՝ ոմանք, փոխանակ մտածեն, թե ինչ անեն, որ ոտքի կանգնենք, իրար դեմ են դուրս գալիս: Սրանով ոչնչի չենք հասնի, պետք է համախմբվենք, մի բռունցք դառնանք, այդ պահը եկել է: Մի բան էլ կա. երբ սահմանին անհանգիստ է, ասում են՝ գնանք, մեր հողի համար մեռնենք: Նման տրամաբանությունը սխալ է, հակառակը՝ մտածենք հաղթելու և այդ հողում ապրելու, արարելու մասին: Հայրենիքն, այո՛, մեր սուրբ հողն է, մեր ընտանիքը, մեր ծնողը, դրա համար արժե մեռնել, բայց այդ մտածելակերպը պետք է հանենք մեր միջից: Պետք է հաղթենք ու ապրենք»,-եզրափակում է Նարեկ Պողոսյանը:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

May the Holiday Warm Hearts: Idram and IDBank Support the Children of HeroesBeneficiaries of the "By Your Side" program at IDBankAraratBank Named Large CSR Company of the Year Idram Joins the Fight Against Food Insecurity Ucom’s Renovated Sales and Service Center in Yerevan Mall Reopens 1% idcoin instead of New Year’s suffering: practical tips Idram Junior Donated Books to SchoolsBig Christmas Market with Idram, IDBank and idplusUcom Supports Wildlife Monitoring in Ararat Region IDBank, Idram, and idplus at the Big Christmas MarketConverse Bank Deputy CEO and CFO, Grant Akopian, Elected to BACEE BoardThe Best Gifts for New Year for Your Loved OnesUcom and SunChild NGO Install a Solar Plant in Alaverdi Kindergarten Converse Bank has been included in the list of Confirming Banks of the EBRD TFPIn 2024, Ucom Expands and Modernizes Fixed and Mobile Networks, Launches 5G in 8 More Cities, Covering a Total of 28 Cities. Acba bank to Allocate $50 Million for MSME Development Team Telecom Armenia Presents Sustainability-Linked Bonds to Prospective Investors at an Official EventConverse Bank and IFC join forces to support the growth of SMEs in Armenia4.479.792 AMD to Armenia Tree Project. the next beneficiary is Children of the regions NGO Ameriabank Presents EventHub.am: a Streamlined and User-Friendly Ticketing SolutionUcraft Introduces a New Solution for Businesses: The UC ERP Platform Ucom Announces a New Year's Deal for Those Who Join the Fixed Line AraratBank Presents the Final Part of "The Will to Get Back on Your Feet Again" Film SeriesIDMerch: IDBank’s New LoanUcom Announces New Year's Promotion for HONOR X7c Smartphones Converse Bank has become an official signatory of the UN Principles for Responsible BankingKindergarten in Artashavan Powered by Solar Energy Thanks to Ucom and SunChild Ameriabank named the Bank of the Year 2024 in Armenia by The Banker MagazineIDBank donated 10,000,000 AMD to the 27th "For You, Armenia!" Telethon “The Will to Get Back on Your Feet Again” ։ A Film Series Funded by AraratBank EasyPay has joined Idram's open QR infrastructureAmeriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-Mobility