Yerevan, 15.January.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ԱՄՆ-ն ցանկանում է տարածաշրջանում ստեղծել պոտենցիալ աշխարհաքաղաքական պայքար արտաքին ուժային տարբեր կենտրոնների միջև. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

iarex.ru-ն «ԱՄՆ-ը փորձում է ստեղծել Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա դաշինք ընդդեմ Ռուսաստանի» վերնագրով հոդվածում գրում է, որ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը Երևանում ամփոփել է իր երկօրյա այցի արդյունքները: Ուշադրություն է գրավել նրա մի հայտարարություն, քանի որ բացահայտորեն ուրվագծել է ԱՄՆ քաղաքականության հիմնական ուղղությունները ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարների, այլ նաև ամբողջ Անդրկովկասի վերաբերյալ։ Բայց նախ՝ առաջին դիրքորոշման մասին։ «Միացյալ Նահանգները խրախուսում է Ադրբեջանին և Հայաստանին՝ ավարտին հասցնել խաղաղության համաձայնագիրը առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում: Մենք իսկապես տեսնում ենք դժվար սակարկություններ երկու կողմերից, ինչպես նաև որոշ հետաքրքիր մարտավարական մանևրներ համաձայնության հասնելու համար: Կարծում եմ, որ ինչ-որ պահի պետք է դադարեցվեն նոր պահանջներ ներկայացնելու և դրան հետևող նոր բանակցություններ վարելու ոճերը։

Կարծում եմ՝ մենք արդեն գիտենք հաջողված համաձայնագրի մոտավոր ուրվագիծը»,- հայտարարել է Օ'Բրայենը: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ «Բաքուն և Երևանը պետք է որոշեն, թե ինչ դեր կարող է խաղալ Միացյալ Նահանգները», քանի որ «մենք չենք հավակնում գերտերություն լինել տարածաշրջանում և այստեղ ենք աջակցելու երկրների ժողովուրդների տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության համաձայնագիր կնքելու օրինական ցանկությանը»։ Հիմա երկրորդ դիրքորոշման մասին, այսինքն՝ տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական իրավիճակի ձևավորման մասին։ «Կա հնարավորություն, որը լինում է ամեն սերնդի համար մեկ անգամ, որպեսզի ստեղծվի Կենտրոնական Ասիայից դեպի Միջերկրական ծով առևտրային ճանապարհ,ասել է Օ'Բրայենը,- դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե խաղաղություն լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև: Եվ դա ճանապարհ կբացի ոչ միայն հիմնական առևտրի, այլ նաև նոր արտադրությունների համար։ Դա կարող է տեղի ունենալ հիմա: Թերևս մի քանի տարի հետո դա այլևս այդքան կարևոր չլինի։

Բայց հիմա հիանալի ժամանակ է դրա համար, քանի որ այդ ճանապարհին գտնվող երկրները ցանկանում են նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը»: Սրանից բխում են հետևյալ եզրակացությունները: Այն բանից հետո, երբ Հայաստանի ջանքերով Ռուսաստանը զրկվեց Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում մոդերատորի դերից, իսկ դրա փոխարեն հայտնված եվրոպական բանակցային հարթակը բացահայտեց իր անարդյունավետությունը, ԱՄՆ-ն իրեն է առաջարկում որպես միջնորդ։ Սակայն նման սխեման ենթադրում է փոխադարձ համաձայնություն հակամարտող կողմերից և միջնորդի հստակ արտահայտված չեզոք դիրքորոշում։ Բայց փաստն այն է, որ ԱՄՆ քաղաքականության մեջ ակնհայտորեն տեսանելի է հայանպաստ կողմնակալությունը։ Օ'Բրայենի երևանյան այցի ժամանակ հայտարարվել է, որ «Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները կբարձրացվեն ռազմավարական գործընկերության մակարդակի», ինչը ԱՄՆ-ը չունի Ադրբեջանի հետ։ Երկրորդ եզրակացությունը վերաբերում է, այսպես կոչված, Միջին միջանցքին: Կենտրոնական Ասիայից մինչև Միջերկրական ծով, Ադրբեջանով և Հայաստանով մինչև Նախիջևան և Թուրքիա ձգվող այդ միջանցքը ԱՄՆ-ը քննարկում է Ռուսաստանի և Իրանի հետ առճակատման համատեքստում:

Ի դեպ, Օ'Բրայենը նախկինում կոչ էր արել Բաքվին՝ հրաժարվել Նախիջևանի և Ադրբեջանի մնացած տարածքների միջև իրանական տրանսպորտային երթուղուց։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ Օ'Բրայենը հակառուսական հարթակի վրա առաջարկում է Անդրկովկասում ստեղծել Ադրբեջան-ՀայաստանԹուրքիա դաշինք, ինչը ենթադրում է տարածաշրջանում պոտենցիալ աշխարհաքաղաքական պայքար արտաքին ուժային տարբեր կենտրոնների միջև։ Ու ևս մեկ կարևոր նրբերանգ: Նախկինում ԱՄՆ պետքարտուղարի օգնականը հավասարակշռություն էր պահպանում, երբ այցելում էր տարածաշրջան, այսինքն՝ այցելում էր և՛ Երևան և՛ Բաքու, որպեսզի համապատասխանեցնի դիրքորոշումները։ Բայց այս անգամ «խաղը» խաղացվել է միայն հայկական դաշտում։ Այսպես, Փաշինյանն ասել է, որ պատրաստ է մեկ ամսվա ընթացքում խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, և որ «մնում է նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա վերջնական շտկումները ճշտել, և համաձայնագրին տալ վերջնական տեսք»։

Բայց արդյո՞ք դրան պատրաստ է Բաքուն, որը պահանջում է Հայաստանի Սահմանադրության փոփոխություն և Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների բացառում։ Այս առումով կարելի է ենթադրել Վաշինգտոնի որոշակի շրջադարձ դեպի Բաքու ոչ միայն Երևանի հետ հարաբերությունների, այլ նաև անվտանգության և էներգետիկայի ոլորտում, կամ անդրկասպյան տրանսպորտային երթուղու հայեցակարգի մշակման ուղղությամբ, որը նպատակ ունի փոխել աշխարհաքաղաքական կարգը տարածաշրջանում արևմտյան ձևաչափով։ Հնարավոր է, որ շուտով վերսկսվեն ադրբեջանցի պաշտոնյաների այցերը ԱՄՆ և հակառակը։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրին, ապա կողմերը փոխանակել են փաստաթղթի տեքստի վերաբերյալ փոխադարձ դիտողությունների և առաջարկությունների նոր փաթեթները։ Սակայն մինչ այժմ այդ գործընթացի մեկնաբանությունները տրամագծորեն հակառակ են միմյանց։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ameriabank Raises $200 Million from IFC, Marking the Largest Transaction by IFC ever with a Financial Institution in ArmeniaUcom Receives the International ISO 37001 Standard to Prevent, Detect and Address Bribery May the Holiday Warm Hearts: Idram and IDBank Support the Children of HeroesBeneficiaries of the "By Your Side" program at IDBankAraratBank Named Large CSR Company of the Year Idram Joins the Fight Against Food Insecurity Ucom’s Renovated Sales and Service Center in Yerevan Mall Reopens 1% idcoin instead of New Year’s suffering: practical tips Idram Junior Donated Books to SchoolsBig Christmas Market with Idram, IDBank and idplusUcom Supports Wildlife Monitoring in Ararat Region IDBank, Idram, and idplus at the Big Christmas MarketConverse Bank Deputy CEO and CFO, Grant Akopian, Elected to BACEE BoardThe Best Gifts for New Year for Your Loved OnesUcom and SunChild NGO Install a Solar Plant in Alaverdi Kindergarten Converse Bank has been included in the list of Confirming Banks of the EBRD TFPIn 2024, Ucom Expands and Modernizes Fixed and Mobile Networks, Launches 5G in 8 More Cities, Covering a Total of 28 Cities. Acba bank to Allocate $50 Million for MSME Development Team Telecom Armenia Presents Sustainability-Linked Bonds to Prospective Investors at an Official EventConverse Bank and IFC join forces to support the growth of SMEs in Armenia4.479.792 AMD to Armenia Tree Project. the next beneficiary is Children of the regions NGO Ameriabank Presents EventHub.am: a Streamlined and User-Friendly Ticketing SolutionUcraft Introduces a New Solution for Businesses: The UC ERP Platform Ucom Announces a New Year's Deal for Those Who Join the Fixed Line AraratBank Presents the Final Part of "The Will to Get Back on Your Feet Again" Film SeriesIDMerch: IDBank’s New LoanUcom Announces New Year's Promotion for HONOR X7c Smartphones Converse Bank has become an official signatory of the UN Principles for Responsible BankingKindergarten in Artashavan Powered by Solar Energy Thanks to Ucom and SunChild Ameriabank named the Bank of the Year 2024 in Armenia by The Banker MagazineIDBank donated 10,000,000 AMD to the 27th "For You, Armenia!" Telethon “The Will to Get Back on Your Feet Again” ։ A Film Series Funded by AraratBank EasyPay has joined Idram's open QR infrastructureAmeriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and Idram