Yerevan, 21.December.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Զույգի հանդիպման հենց սկզբում կինը 21 պահանջ է դնում տղամարդու առաջ, որոնք կատարելու դեպքում միայն նրանք կարող են միասին ապրել». նոր ֆիլմ՝ «Ես ոչինչ չեմ ուզում»

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Ես ոչինչ չեմ ուզում» Ֆիլմը ռեժիսոր Սասուն Մելիքյանի 2-րդ կարճամետրաժ ֆիլմն է, որը նկարահանվել է 2023֊թ.-ի աշնանն ու արդեն մոնտաժային փուլում է։ Ֆիլմի գաղափարի ու ստեղծման պատմության մասին Tert.am Life-ը զրուցել է ռեժիսոր, սցենարի հեղինակ Սասուն Մելիքյանի հետ, ով չցանկանալով շատ չակերտները բացել՝ նշեց, որ ֆիլմի պրեմիերան հավանաբար կկայանա միջազգային կինոփառատոններից մեկում։

-Ինչո՞ւ «Ես ոչինչ չեմ ուզում»...

-Վերնագիրը երկիմաստ է, հուշում է, որ միմյանցից ոչինչ պետք չէ ակնկալել առանց խնդիր միասին ապրելու համար։ Մյուս կողմից արտահայտում է միմյանցից նեղացածույթունը, մանկամիտ չկայացածությունը։

-Ինչի մասին է ֆիլմը:

Ֆիլմը կին-տղամարդ հարաբերությունների մասին է: Այն մասին, թե ինչ պահանջներ կարող են ունենալ միմյանց հանդեպ կինն ու տղամարդը, որպեսզի նախապես այնպես պայմանավորվեն հարաբերություններում, որ հետագա համատեղ կյանքում խնդիրներ չառաջանան:

-Ինչպե՞ս ծնվեց գաղափարը:

-Սեփական փորձից:

-Ովքե՞ր են դերասանական կազմում:

-Նարեկ Ներսիսյանը, Ֆրիդա Յորքը, Նարեկ Ալեքսանյանը:

-Ինչպե՞ս է անցել նկարահանումների ընթացքը, կպատմե՞ք ինչ խոչընդոտներ են եղել ճանապարհին:

-Նկարահանումները կատարվել են շատ կարճ ժամանակում, 2 օրվա ընթացքում, քանի որ Նարեկը բնակվում է ԱՄՆ ում և պետք է մեկներ: Նյութը բավականին ծավալուն էր, բայց դերասանները շատ պրոֆեսիոնալ կատարեցին իրենց պարտականությունը: Ես  գոհ եմ իրենցից և անչափ շնորհակալ եմ իրենց նվիրվածության համար: Շնորհակալ եմ նաև ամբողջ ստեղծագորածական կազմին, որ սիրով կատարեցին իրենց գործը:

Կուզեի ավելի երկար ժամանակ տրամադրել նախապատրաստական աշխատանքներին։ Փորձեցինք անել առավելագույնը և հիմա, որ դիտում եմ նկարահանված նյութը` բավականին լավ է ստացվել։ Շատ պերֆեկցիոնիզմն էլ լավ չէ, այդպես գործը կարող է տարիներով հղկես ու նկարելու պահը բաց թողնես։

-Ի՞նչ փուլում է հիմա ֆիլմը:

-Ֆիլմը հիմա մոնտաժային փուլում է: Դեռևս պարզ չէ, բայց հավանաբար պրեմիերան կլինի միջազգային կինոփառատոններից մեկում:

-Ինչո՞ւ դիտողը պետք է ընտրի հենց այս ֆիլմը, ինչո՞վ է այն տարբերվում:

-Կարծում եմ, հետաքրքիր է դիտել ֆիլմ, որը սկվսելուն պես, զույգի հանդիպման հենց սկզբում կինը 21 պահանջ է դնում տղամարդու առաջ, որոնք կատարելու դեպքում միայն նրանք կարող են միասին ապրել:

Տարբերվում է բաց, սադրանքային, ինքնահեգնական, սարկաստիկ դիալոգներով: ֆիլմը փերֆորմանսի տպավորություն կթողնի, հուսով եմ:

Հեղինակ՝ Անի Մնացականյան

Idram Junior Donated Books to SchoolsBig Christmas Market with Idram, IDBank and idplusUcom Supports Wildlife Monitoring in Ararat Region IDBank, Idram, and idplus at the Big Christmas MarketConverse Bank Deputy CEO and CFO, Grant Akopian, Elected to BACEE BoardThe Best Gifts for New Year for Your Loved OnesUcom and SunChild NGO Install a Solar Plant in Alaverdi Kindergarten Converse Bank has been included in the list of Confirming Banks of the EBRD TFPIn 2024, Ucom Expands and Modernizes Fixed and Mobile Networks, Launches 5G in 8 More Cities, Covering a Total of 28 Cities. Acba bank to Allocate $50 Million for MSME Development Team Telecom Armenia Presents Sustainability-Linked Bonds to Prospective Investors at an Official EventConverse Bank and IFC join forces to support the growth of SMEs in Armenia4.479.792 AMD to Armenia Tree Project. the next beneficiary is Children of the regions NGO Ameriabank Presents EventHub.am: a Streamlined and User-Friendly Ticketing SolutionUcraft Introduces a New Solution for Businesses: The UC ERP Platform Ucom Announces a New Year's Deal for Those Who Join the Fixed Line AraratBank Presents the Final Part of "The Will to Get Back on Your Feet Again" Film SeriesIDMerch: IDBank’s New LoanUcom Announces New Year's Promotion for HONOR X7c Smartphones Converse Bank has become an official signatory of the UN Principles for Responsible BankingKindergarten in Artashavan Powered by Solar Energy Thanks to Ucom and SunChild Ameriabank named the Bank of the Year 2024 in Armenia by The Banker MagazineIDBank donated 10,000,000 AMD to the 27th "For You, Armenia!" Telethon “The Will to Get Back on Your Feet Again” ։ A Film Series Funded by AraratBank EasyPay has joined Idram's open QR infrastructureAmeriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest