Yerevan, 05.April.2026,
00
:
00
BREAKING


ԱՄՆ–ը կզղջա, եթե վշտացնի Իրանին

ANALYSIS
ԱՄՆ առանձին, այդ թվում՝ հանրապետական շրջանակներում տեսակետ կա, թե Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրը դեմոկրատ Օբամայի ամենամեծ սխալն էր, և որ դրա իրագործման համար իսթեբլիշմենթի կարևոր ինսայդերների հետ խիստ ազդեցիկ իրանյան գործակալներ են աշխատել: Երեկ այս տեսակետը Նյու Յորքում քննադատել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը և հավելել, թե համաձայնագրի չեղարկումը ոչ թե ԱՄՆ–ի շահերից է բխում, ինչպես ոմանք պնդում են, այլ միայն ու միայն՝ Իրանի: Քիսինջերն այս կարևոր հայտարարությունն արել է Ամերիկա–հրեական լիգայի տարեկան համաժողովի ընթացքում և, ամենայն հավանականությամբ, իր խոսքն ուղղել է նախ և առաջ հրեական լոբբիի այն հատվածին, որ նույնպես համոզված է, թե Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրը ԱՄՆ արտաքին քաղաքականության մեծագույն սխալն էր:
 
Ի դեպ, համաձայնագիրը, որ նաև հատնի է «Համատեղ գործողությունների համակարգված պլան» անունով՝ JCPOA, սոսկ իրանա–ամերիկյան փաստաթուղթ չէ՝ բացատրել է Քիսինջերը: Այն նախ և առաջ միջազգային պայմանագիր է, որ կնքվել է 2015 թ.–ին, «5+1» ֆորմատով, և դրա տակ ԱՄՆ–ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Չինաստանի, Ռուսաստանի ու Գերմանիայի ղեկավարների ստորագրությունները կան: Մի բան, որ հատկապես վերջին տարիների տարատեսակ շահերի ու ազգային կառավարությունների խնդրահարույց համագործակցության պայմաններում հազիվ հնարավոր եղավ իրագործել: Ուստի, լավ կլինի, եթե հրեական շրջանակները նույնպես չտարվեն դեմագոգիայով, նաև՝ Թրամփի խոստումներով, որը նախընտրական քարոզարշավի ընթացքում աղետ էր: Հատկապես, որ նախագահ ընտրվելուց հետո Թրամփն ի՛նքն է փափկել հարցի առնչությամբ և մեղմել հռետորաբանությունը:
Հավանաբար, Թրամփի այս փոփոխությունը պայմանավորված էր բոլոր կողմերից հնչող քննադատությամբ: Գուցե իր ազդեցությունն ունեցավ նաև եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունը, ըստ որի՝ ԱՄՆ–ն իրավունք չունի հրաժարվել Իրանի հետ կնքած միջուկային համաձայնագրից, որովհետև այն երկկողմանի կամ ազգային խնդիր չէ, իսկ փաստաթուղթն էլ կնքվել է ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի շրջանակներում:
 
Ինչ վերաբերում է Իրանին՝ այստեղ հանգիստ են և հարկ չեն համարել անգամ նախագահի մակարդակով խնդիրը դիտարկել: Երեկ միայն Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Հոսեյն Դեհղանը զգուշացրեց ԱՄՆ–ին՝ միջուկային համաձայնագրի չեղարկման, դրա որևէ կետի շեղման կամ հետաձգման անթույլատրելիության մասին և հավելեց, թե Վաշինգտոնը շատ մեծ գին կվճարի, եթե հանկարծ նման սխալ թույլ տա իրեն:
Վերադառնալով Քիսինջերին՝ հարկ է նկատել, որ անգամ այս տարիքում ծերուկն առողջ բանականությամբ կարող է շատ երիտասարդների տապալել: Եվ նրա մտահոգությունը, թե Իրանի նկատմամբ նախկին կոշտ արձագանքն ու ճնշումները միայն ավելի կռադիկալացնեն այդ երկիրը, բացարձակ տեղին է: Արդեն իսկ Թրամփի և առանձին շրջանակների դիրքորոշումը զգուշանալու տեղիք էր տվել երկրի հոգևոր առաջնորդ այաթոլլա Խոմեյնիին, որը նոյեմբերի 2–ին, ուսանողների հետ հանդիպման ընթացքում, ուշադրություն էր դարձրել պայմանագրից հրաժարվելու վերաբերյալ հռետորաբանությանը և մեղադրել իրանական այն շրջանակներին, որոնք մշտապես վստահել են այդ երկրին ու համոզում ունեն, թե համաձայնագրից ու ԱՄՆ–ի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո բոլոր խնդիրները երկրում վերանալու են…
 
 Գոհար Սիմոնյանը
 
IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome