Yerevan, 30.May.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ ակնկալել կառավարությունից

ANALYSIS
Հայաստանում վարչապետի փոփոխությունից հետո, հասարակական տարբեր շերտերում միանգամից ձևավորվեց ակնկալիքների մի հսկայական դաշտ: Դա բնական էր: Անկախացումից հետո, Հայաստանում վարչապետները միշտ եղել են տեղական քաղաքականության կրողները, իսկ նրանցից հասարակության հիասթափությունը, յուրաքանչյուր հաջորդից ավելի է խորացել: Այս պարագայում, գործում է հակառակ հանգամանքը: Նախ` նորանշանակ վարչապետը տեղային քաղաքականության կրող չէ: Թաթախված չէ ներկայիս օլիգարխիայի գործարքներում: Ունի ընկալելի քաղաքական իմիջ, իսկ իր կաբինետը կազմավորել է հիմնականում ինտելեկտուալներից և իրենց ոլորտների մասնագետներից:
 
Այս հանգամանքները և իշխանության ինչ–որ բան փոխելու ձգտումը ավելացնում են սոցիալական ամենատարբեր խմբերի ակնկալիքները նոր վարչապետից: Դա բնական է, քանի որ մարդիկ հոգնել են ամեն օր ավելի վատացող իրավիճակից: Սակայն, քաղաքական առումով, այս Կառավարությունը կարող է գործել մինչև ապրիլ: Հնարավոր է, որ Կառավարության որոշ անդամներ մնան նաև ապրիլյան ընտրություններից հետո, բայց ժամանակից առաջ ընկնել պետք չէ: Այժմ ունենք այն, ինչ ունենք, ուստի կարող ենք քննարկել միայն ստեղծված իրավիճակը: Ի՞նչ է ժառանգել այս Կառավարությունը. 25 տարիների քաոսից եկող քայքայված տնտեսություն, հսկայական պետական պարտք, պաշտոնապես 30 տոկոսից ավելի աղքատություն, օլիգարխիկ կլանային համակարգ: Այս բոլոր խնդիրները լուծելու համար պետք է բավականին տևական ժամանակ: Ուստի, կարիք չկա ակնկալելու, որ նոր Կառավարությունը, մեկ ամսում կամ վեց ամսում, որևէ կախարդական փայտիկի օգնությամբ կարող է լուծել կուտակված ամբողջական փաթեթը: Բացի ժամանակի սղությունից և առկա քաղաքական իրավիճակից, Կառավարության աշխատանքին խանգարում են մի շարք ուղղակի և անուղղակի գործոններ: Նախ փող չկա: Փող չկա ոչ միայն Հայաստանում, այլ նաև հետխորհրդային տարածքի շատ երկրներում: Դա ուղղակիորեն կապված է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումից և այնտեղից եկող տրանսֆերտների կրճատումից: Հայաստանի տնտեսությունը երկար ժամանակ ուղղակիորեն կապված է եղել այս հանգամանքի հետ: Այժմ, դրանց էական կրճատումը, զգալիորեն բարդացնում է գործող Կառավարության առանց այն էլ բարդ վիճակը: Մյուս կողմից, օլիգարխիան հեշտությամբ չի զիջի իր դիրքերը:
 
Որքան էլ, Կառավարության ղեկավարն ունենա բարձր անձնային որակներ, չհետապնդի զարտուղի ճանապարհներով ստացվող եկամուտ, ամեն դեպքում, նա բախվում է և հետագայում էլ բախվելու է արմատացած օլիգարխիայի խնդրին: Ասել կուզե, իշխանության մեջ գործում է երկու թև: Մեկը` հինը, որն ամեն կերպ ուզում է պահել իր քաղաքական և տնտեսական հզորությունը, ինչու չէ, նաև մենաշնորհները, իսկ մյուսը նորը` վարչապետի գլխավորությամբ: Սակայն վարչապետը դեռ չունի իրենից մեծ ուժ ներկայացնող իր թիմը, որպեսզի կարողանա իրականացնել իր ծրագրային տեսլականի գոնե զգալի մասը, որն ուղղակիորեն կարող է դրական ազդել հասարակության տարբեր սոցիալական խմբերի վրա:
 
Էական է նաև այն հանգամանքը, որ 25 տարի անընդհատ կուտակված և կուտակվող խնդիրները պահանջում են հստակ լուծումներ: Սակայն կան բազմաթիվ խնդիրներ, որոնց կարճաժամկետ կամ միջնաժամկետ հրատապ լուծումները կարող են հանգեցնել բարդությունների երկարաժամկետ ասպեկտում: Կարծում ենք, Կառավարությունում սա լավագույնս գիտեն և որոշ հարցերի ոչ հրատապ արձագանքումը պայմանավորված է նաև սրանով:
 
Վահրամ Թոքմաջյան
With IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects