Yerevan, 05.April.2026,
00
:
00
BREAKING


Վերջապես հասկացանք, թե մեր երկիրն ինչպես է փոխվելու...

ANALYSIS
Վերջին ժամանակներս, բավականին տևական շրջան է, ինչ հանրապետության նախագահի յուրաքանչյուր ծրագրային ելույթի մեջ մի բան է առկա` փոփոխությունների խոստումը: Երկրում պետք է լինեն փոփոխություններ, պետք է փոխվի պետական պաշտոնյան, պետք է փոխվի չինովնիկը, պետք է փոխվի հասարակ քաղաքացին, և մենք այլևս ապրենք այլ ձևով, այլ սկզբունքներով, նույնիսկ` այլ արժեհամակարգով: Դե, մարդիկ էլ սրտատրոփ սկսեցին սպասել այդ փոփոխություններին:
 
Հետո եկավ նոր վարչապետ, համարյա կառավարություն փոխվեց, ու ասացին` ա՛յ, եկավ փոփոխությունների ժամանակը, հենց այն է, ինչ խոստանում էին:
 
Վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես եկավ հեղափոխական առաջարկություններով, սուր ելույթներով:  Նրա ելույթներին բերանները բաց սպասում էին հազարավոր մարդիկ, կամ ավելի որոշակի` մեր երկրի երեք միլիոն բնակչությունը: Նա խոսեց գողության մասին, ասաց, որ մեր պաշտոնյան գողանում է և, որն է՛լ ավելի վատ է, զբաղվում է մանր գողություններով. Օստապ Բենդերի մակարդակին էլ չեն ձգում, մոտավորապես Շուրա Բալագանովի ու Պանիկովսկու:
 
Ասաց, որ հիմնական ապրանքային շուկաները փակել են խոշոր ներկրողները, մենաշնորհատերերը, խաղից դուրս են արել մյուս տնտեսվարողներին և այլն, և այլն:
Եվ էլի բաներ ասաց, որոնց մասին հրաշալի գիտեր նաև այս երկրի յուրաքանչյուր քաղաքացի: Հեչ պարտադիր չէր վարչապետ լինեիր, որ այսքանն իմանայիր: Բայց վարչապետն ասաց, ու մենք ուրախացանք:
 
Եվ վարչապետն ասաց ու առաջ անցավ. ոչ խոշոր գողը բռնվեց, ոչ մանր գողությամբ զբաղվողը բռնվեց: Ու գետը շարունակեց գնալ իր հունով, հոսել, ինչպես միշտ հոսել էր:
Բայց ասեմ` այդքան էլ չկամ չլինենք լավը տեսնելու հարցում: Սուրիկ Խաչատրյանն ազատվեց իրեն ամրագրված պաշտոնից ու անցավ այլ աշխատանքի: Նա հիմա Սյունիքի մարզպետը չէ, այլ Սյունիքի մարզի Հանրապետական կուսակցության կառույցի ղեկավարը: Այսինքն` հիմա էլ զբաղվում է կուսակցաշինության գործով: Այսպիսի ուրախացնող մի քանի բան եղել է մեր երկրում. ուրացող չլինենք:
 
…Ու եկավ Բանը հասկանալու ժամանակը. ինչի՞ն էին վերաբերում երկրի ղեկավարի ասած փոփոխությունները: Հանրապետական կուսակցությունն է սերնդափոխվում. տարեցները գնում են, գալիս են երիտասարդները: Էնտուզիազմով լեցուն, ավելի եռանդուն, ավելի մեծ նպատակների հետամուտ, մի խոսքով` հայացքները հառած Արևին:
Պաշտպանության նախարարը գնաց, ում օրոք տեղի ունեցավ ապրիլյան պատերազմը, ու 100 երիտասարդի հանձնեցինք հողին: Երբ կարող էր այդպես չլինել: Այդպես չէր լինի, եթե յուրաքանչյուր զինվորի կյանքը մեզ համար արժեք ունենար ու նրան չնայեինք որպես թնդանոթի մսի: Գնաց, ու նույնիսկ ասում են` նա էլ է ուզում կուսակցաշինությամբ զբաղվել: Ո՛չ պարտք, ո՛չ պատասխան:
 
Նրա տեղը Պաշտպանության նախարարություն եկած պաշտոնյան կրկին կգործի Հանրապետական կուսակցության նշանի տակ: Օրինակ, մշակույթի նախարարն էլ դեռ մինչև ապրիլյան ընտրությունները կխորհի, կգցի–կբռնի հանրապետական դառնա՞, թե չդառնա: «Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվը» այստեղ դեր չունի. չսխալվեք:
 
Իսկ եթե վարչապետ Կարեն Կարապետյանն էլ մտավ այս կուսակցության մեջ, ուրեմն կասկած չունենաք, կհանրապետականան նրա բերած բոլոր կադրերը` սկսած նախարարներից:
 
Պատկերն այսպիսին կլինի` կառավարությունը հանրապետական է, բայց նախկին հանրապետականներով չէ, այլ` նոր հանրապետականներով:
Վարջապես ամեն ինչ տեղն ընկավ. հասկացանք, թե նախագահի խոստացած փոփոխություններն ինչին էին վերաբերում:
 
Գոհար Սարդարյան
 
 
IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome