- Ինչո՞ւ սկսեցիք մոդելային գործունեությամբ զբաղվել:
– Իմ մոդելային կարիերան մանուկ հասակից է սկսվել: 17 տարի առաջ, երբ ես չարաճճի դեռահաս էի, հաճախ էի ծառ մագլցում և կռվում բակի տղաների հետ: Մայրս անհանգստանում էր իմ պահելաձևով, տղայական քայլվածքով: Կանացի դարձնելու համար ինձ տարավ մոդելային գործակալություն, որտեղ ես գեղեցիկ քայլվածք ու էթիկետ ձեռք բերեցի:
– Մասնագիտական առավելությունների ու թերությունների մասին կպատմե՞ք:
– Ես կպատմեմ իմ անձնական փորձը: Ես սիրում եմ պոդիումը, դեֆիլեն ինձ համար մի ամբողջ մշակույթ է: Մոդելը հագուստի կախիչ չէ, որը դիզայների ստեղծագործությունը կամ բրենդը պետք է ցուցադրի. նա պետք է կերպարի մեջ մտնի քայլվածքով, ժեստով, միմիկայով և հայացքով: Մոդելը պետք է տրամադրություն և համապատասխան աուրա ստեղծի պոդիումում, նա պետք է հանդիսատեսին փոխանցի այդ էներգետիկան: Չեմ վախենում անհամեստ թվալ և կասեմ, որ ես դա կարողանում եմ: Դժվարը օրեր շարունակ նկարահանումների մասնակցելն է, անընդհատ դիմահարդարվելն ու վարսահարդարվելը: Նման օրերից հետո ցանկություն ունեմ լվացվել ու մաքրել ամբողջ այդ դիմահարդարումը և ազատվել մազերս ֆիքսող նյութերից:
– Ինչպե՞ս եք Ձեր աշխատանքը համատեղում մայրիկ լինելու հետ:
– Գիտե՞ք, իրականում շատ բարդ և միևնույն ժամանակ շատ լավ: Ես միշտ հրաշալի գործատուներ եմ ունեցել, որոնք թույլ են տվել, որ ես ծնողական ժողովներին գնամ կամ համաձայնեցրել են աշխատանքային գրաֆիկս, որպեսզի կարողանամ խնամել դստերս: Այլ պարագայում ես երբեք հանուն կարիերայի չէի զոհաբերի իմ դստեր դաստիարակությունը: Պետք է լինել երեխաների հետ և նրանց դաստիարակությամբ զբաղվել, տեսնել, թե ինչպես են մեծանում. չէ՞ որ ժամանակն անցնում է, իսկ երեխաներն արագ են մեծանում:
Շարունակությունը՝ այստեղ