Yerevan, 27.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայաստանում ավելի բաց հագնվողներ կան, քան ես՝ այս տեսահոլովակում. Իրինա Հարությունյան

LIFE
Life.panorama.am-ը գրում է.
 
Օրերս երգչուհի Իրինա Հարությունյանը ներկայացրել է իր նոր՝ «Թե մոտենայիր» երգն ու տեսահոլովակը, որի խոսքերի ու երաժշտության հեղինակն է «Ֆուլ հաուս»-ից հայտնի Գոռ Հակոբյանը:
 
Life.panorama.am-ին երգչուհին պատմել է ոչ միայն նոր տեսահոլովակի, այլեւ առաջիկա աշխատանքների ու երեխաների մասին:
 
«Իրականում այս տեսահոլովակս դեռ նախորդ տարվա վերջին էր պատրաստ, սակայն որոշեցի նոր տարում այն ներկայացնել, քանի որ տոների հետ  կապված զբաղվածությունս մեծ էր: Տեսահոլովակիս ռեժիսորը Նիկ Եգիբյանն է, ում հետ միշտ հետաքրքիր աշխատանքներ են ստացվում»,- նշեց նա:
 
 
Իրինայի նոր երգը կրկին կոմերցիոն է համարվում, որը շատ հաճախ քննադատվում է հանդիսատեսի կողմից: Թե ինչո՞ւ է նա կրկին այս  ոճն ընտրել ու ինչպե՞ս է վերաբերվում քննադատություններին, պատասխանեց.
 
«Տարիներ առաջ ներկայացրի «Ամենալավը դու ես ու ես» երգը ու չեմ վախենա ասել, որ այն ժամանակ ես էի առաջինը մեր երկրում, ով հանդես եկավ այդ ոճում: Կոմերցիոն ոճն իմն եմ համարում: Ինչ վերաբերվում է քննադատություններին, իմ անձնական փորձով ես համոզվել եմ, որ քննադատվում են այն գործերը, որոնք առավել մեծ դիտողականություն ունեն ու ավելի շատ են սիրվում: Նշանակում է, որքան քննադատում, այնքան էլ դիտում են. սա հետաքրքիր փաստ է»:
 
 
Նոր տեսահոլովակում Իրինայի ոճով զբաղվել է Սրապ Շիրինյանը: Երգչուհին այս աշխատանքում եւս չի խուսափել բաց հագուստից, ինչը երբեք չի վրիպում մարդկանց աչքից: Այս թեմայի շուրջ Իրինան եւս ունի իր մոտեցումը.
 
«Իրականում, կարծում եմ, հայ իրականության մեջ ավելի բաց հագնվողներ կան, քան ես այս տեսահոլովակում եմ հագնվել: Հագուստի մեջ վուլգարություն ինքս էլ չեմ սիրում, ու ըստ իս՝ տեսահոլովակում վուլգար հագուստ չկա էլ»:
 
2017-ը երգչուհու համար աշխատանքով առատ է լինելու.
 
«Ընդամենը մեկ ամսից կամ գուցե քիչ ավելի ուշ մենահամերգ կունենամ Գյումրիում՝ իմ ծննդավայրում: Այժմ շատ ինտենսիվորեն այդ գործով եմ զբաղված: Բացի այդ, տարին աշխատանքային կլինի, պլանավորում եմ նոր երգեր ու տեսահոլովակներ ներկայացնել իմ լսարանին: Ամեն ինչ առջեւում է, բուռն աշխատանքային տարի է սպասվում, եթե ամեն ինչ լինի այնպես, ինչպես ես եմ պլանավորել»,-  ընդգծեց նա:
 
 
Խոսելով իր ընտանիքից՝ Իրինա Հարությունյանը պատմեց, որ 13-ամյա դստեր ու 5-ամյա որդու հետ փորձում է շատ ժամանակ անցկացնել, բայց միշտ չէ, որ հաջողվում է.
 
«Այս ոլորտի մարդիկ ավելի շատ աշխատում են, քան ընտանիքում լինում, բայց ես երբեք չեմ մոռանում բալիկներիս մասին: Փորձում եմ աշխատանքներս այնպես կազմակերպել, որ պարտադիր նրանց համար ժամանակ գտնեմ, գործերովս զբաղվում եմ այն ժամերին, երբ իրենք եւս զբաղված են իրենց հետաքրքրություններով: Ի դեպ՝ աղջիկս եւս փորձում է երգի ուղին ընտրել, բայց չգիտեմ, թե որքանով կցանկանա հետագայում եւս շարունակել. այդ հարցում ես փորձում եմ նրա վրա ազդեցություն չունենալ, որպեսզի ինքնուրույն ընտրություն կատարի: Ինքս ինձ նվիրել եմ միայն երեխաներիս ու աշխատանքիս, եւ դրանով շատ երջանիկ եմ»,- նշեց նա:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards