Yerevan, 23.October.2026,
00
:
00
BREAKING


Դուք հավանաբար կզարմանաք, բայց այս 9 երազները շատ մարդիկ են ունենում, և ահա թե ինչ են դրանք նշանակում

LIFE

Blognews.am-ը գրում է.

Հոգեբան Յան Ուոլեսն իր 30-ամյա կարիերայի ընթացքում ուսումնասիրել ու մեկնաբանել է ավելի քան 150.000 երազներ: Ձեզ ենք ներկայացնում 9 ամենահաճախ հանդիպող երազները և դրանց նշանակությունը՝ ըստ Ուոլեսի:

1. Սենյակ, որը չի օգտագործվել

Ինչ է դա նշանակում. երազում տեսած տան սենյակները խորհրդանշում են Ձեր անհատականության տարբեր կողմերը: Չօգտագործվող սենյակ հայտնաբերելը նշանակում է, որ Ձեր մեջ եք ինչ-որ նոր կողմ եք հայտնաբերել, որի մասին անգամ չէիք էլ կասկածում, օրինակ՝ ինչ-որ թաքնված ունակություններ…

Ինչ անել. հետազոտել Ձեր «քնած» տաղանդները գործնականում և փորձել այնպես անել, որ դրանք նոր հնարավորություններ բացեն Ձեր կյանքում:

2. Չկառավարվող մեքենա

Ինչ է դա նշանակում. շարժվող տրանսպորտային միջոցը խորհրդանշում է դեպի նախանշված նպատակը հաստատուն կերպով առաջանալու Ձեր ունակությունը: Եթե Դուք չեք կարողանում կառավարել այն, ապա իրականում ամենայն հավանականությամբ չունեք բարձր ինքնակառավարում, ինչը խանգարում է Ձեզ հաջողության հասնել:

Ինչ անել. թեև տրամաբանական է թվում «իրավիճակի վերահսկողությունը ձեռքերի մեջ վերցնել» տարբերակը, Ուոլեսն, ընդհակառակը, ենթադրում է, որ պետք է թուլանալ և վստահել Ձեր բնազդներին ու ներքին հոտառությանը, ինչը կօգնի Ձեզ ընտրել լավագույն տարբերակը:

3. Անկում

Ինչ է դա նշանակում. Դուք շատ եք կապված Ձեր կյանքի ինչ-ինչ հանգամանքներից, ինչը խանգարում է Ձեզ երջանիկ լինել: Պետք է թուլանալ ու ազատ թողնել այն ամենը, ինչը խանգարում է Ձեզ:

Ինչ անել. դադարեք վախենալ նրանից, որ կկորցնեք իրավիճակի վերահսկողությունը: Երբեմն պետք է պարզապես հավատալ սեփական ու այլոց ուժերին և թույլ տալ, որ ամեն ինչ ինքն իրեն ստացվի:

4. Դուք թռչում եք

Ինչ է դա նշանակում. երազում թռչելու ունակությունը խորհրդանշում է իրական կյանքում առկա հանգամանքներից կտրվելը:

Ինչ անել. ամենայն հավանականությամբ հոգու խորքում Դուք բարդ որոշում եք կայացրել, որը պետք է ազատի Ձեզ ճնշող պատասխանատվությունից: Երազներում հանդիպող հեքիաթային թռիչքը, որն անսահման ազատության զգացում է ներշնչում, հուշում է, որ ժամանակն է գիտակցել ու ընդունել այդ որոշումը:

5. Դուք պատրաստ չեք քննությանը

Ինչ է դա նշանակում. Դուք չափազանց խիստ եք ինքներդ Ձեր հանդեպ ու մշտապես, ինքներդ էլ դա չնկատելով, ձգտում եք գնահատել ինքներդ Ձեզ, ընդ որում՝ հաճախ ոչ Ձեր օգտին:

Ինչ անել. ինքներդ Ձեզ ու Ձեր թերություններն անդադար փորփրելու փոխարեն սովորեք նկատել Ձեր առավելությունները, ձեռքբերումներն ու գնահատել սեփական գիտելիքները:

6. Ուրիշները Ձեզ մերկ են տեսնում

Ինչ է դա նշանակում. իրական կյանքում հագուստի օգնությամբ մենք որոշակի իմիջ ենք ստեղծում: Եթե երազներում զրկված եք այդ հագուստներից, նշանակում է, որ իրական կյանքում կա ինչ-որ իրավիճակ, որը ստիպում է Ձեզ խոցելի ու անպաշտպան զգալ:

Ինչ անել. սա կարող է տարօրինակ թվալ, բայց երբեմն ուրիշներից ներկայությամբ փակվելու փոխարեն ավելի լավ է գործել հակառակ տրամաբանությամբ ու ավելի բացվել, անգամ եթե ամոթխածություն զգաք: Գուցե Դուք իզուր էիք վախենում այլոց գնահատականից կամ էլ այն բանից, որ Ձեզ կարող են ծաղրել:

7. Դուք չեք կարողանում գտնել զուգարանը

Ինչ է դա նշանակում. Դուք կամ իրոք զուգարան գնալու կարիք ունեք քնած վիճակում, ու Ձեր ուղեղը համապատասխան ազդակներ է տալիս, որպեսզի «չանեք տակը» կամ էլ Դուք ինչ-որ բանի պակաս ունեք իրական կյանքում և, չկարողանալով արտահայտել սեփական պահանջմունքները, տանջվում եք դրանից:

Ինչ անել. սկսեք Ձեր կարիքների մասին էլ հոգալ, այլ ոչ թե միայն այլոց հոգսերով ապրել:

8. Ձեր ատամները թափվում են

Ինչ է դա նշանակում. ատամները խորհրդանշում են այն, թե որքանով եք Դուք վստահ Ձեր ուժերին, այնպես որ, եթե երազում կորցնում եք ատամները, ապա իրական կյանքում ինչ-որ գործոն կա, որը ստիպում է Ձեզ անպաշտպան զգալ:

Ինչ անել. մի՛ ֆիքսվեք Ձեր «անօգնականության» վրա ու պարզապես սառնասրտորեն մտածեք ստեղծված իրավիճակի շուրջ: Ընդունեք այն որպես Ձեզ բաժին հասած փորձություն, որից պետք է ըստ արժանվույն դուրս գաք:

9. Ձեզ հետապնդում են

Ինչ է դա նշանակում. իրական կյանքում Դուք խնդիր ունեք, և ժամանակն է, որ դադարեք փախչել դրանից, սակայն չգիտեք, թե ինչպես լուծեք այն:

Ինչ անել. առավել հաճախ այդ խնդիրն իրական հնարավորություն է Ձեզ համար ինչ-ինչ անձնական ամբիցիաներ բավարարելու: Ձեզ կարող է վախեցնել դրա լուծման մասին միտքն անգամ, բայց դրանից այն չի դադարի հետապնդել Ձեզ այնքան ժամանակ, մինչև չորոշվեք առերեսվել դրա հետ:

“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'