Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Ժամերով հայելու առաջ աշխատում էի ինքս ինձ վրա. Սարգիս Աղամալյան

PHOTO

Life.panorama.am-ի զրուցակիցն է Օպերային թատրոնի մեներգիչ, ՀՀ Վաստակավոր արտիստ Սարգիս Աղամալյանը, ում հեռուստադիտողը ճանաչում է նաեւ տարբեր հեռուստասերիալներից:

-Սարգիս, նախ կխնդրեի պատմել, թե ինչպե՞ս ստացվեց, որ լինելով օպերային երգիչ՝ որոշեցիք հեռուստադիտողին նաեւ որպես դերասան ներկայանալ:

-   Դերասանական արվեստով դեռ մանուկ հասակից եմ երազել զբաղվել: Հիշում եմ, թե ինչ մեծ հետաքրքրությամբ էի դիտում հատկապես արեւելյան մարտարվեստին վերաբերող այն բոլոր ֆիլմերը, որոնք ցուցադրվում էին հեռուստացույցով (ինքս էլ երկար ժամանակ զբաղվում էի այդ մարզաձեւով): Այն ժամանակ կինոյում ինձ հետաքրքիր էր ամեն ինչ՝ դերասանական խաղը, միմիկաները: Երբեմն ժամերով հայելու առաջ աշխատում էի ինքս ինձ վրա՝ խաղալով տարբեր կերպարներ: Բայց քանի որ այդ տարիքում ես արդեն հաճախում էի մանկական ձայների պահպանման դպրոց եւ սիրում էի նաեւ երաժշտությամբ զբաղվել, որոշեցի ուսումս շարունակել այդ ուղղությամբ: Հետագայում ընդունվելով Կոնսերվատորիայի վոկալ տեսական ֆակուլտետի օպերային երգեցողության բաժինը՝ ավելի մոտիկից ծանոթացա դերասանական արվեստին, քանի որ առարկաների թվում նաեւ դերասանի վարպետությունը կար:  Այդ տարիների ընթացքում աշխատելով նաեւ Կոնսերվատորիային կից օպերային ստուդիայում: Տարիների ընթացքում ես ավելի ու ավելի սիրահարվեցի օպերային արվեստին, եւ ինչպես կարելի էր չսիրահարվել մի արվեստի, որտեղ միանգամից երկու երազանքս էլ կկատարվեր: 2007թ-ից աշխատում եմ Օպերային թատրոնում՝ խաղալով շատ հետաքրքիր կերպարներ: Միշտ ձգտել եմ բեմում կատարյալ լինել, թե որքանով է ստացվում, ինքս դժվարանում եմ պատասխանել: Հեռուստասերիալներում  նկարահանվելու համար ես պարտական եմ կնոջս. Նա ինձ ստիպեց զբաղվել նաեւ այդ արվեստով: Ես, իհարկե, երկար ժամանակ դեմ էի, թեեւ նկարներս քասթինգների ուղարկելուց հետո պարբերաբար առաջարկներ էի ստանում: Համաձայնեցի միայն այն ժամանակ, երբ մեր թատրոնը պետք է վերանորոգվեր ու մոտ վեց ամիս պետք է անգործության մատնված լինեի:

-Հիմա Ձեր մեջ արվեստի այս երկու ճյուղերից, որի՞ն եք առավել նախապատվություն տալիս:

-     Իհարկե, նախապատվությունը տալիս եմ Օպերային արվեստին, քանի որ այստեղ միաձուլվում են արվեստի երկու ուղղություններ՝ երգեցողությունը եւ դերասանական խաղը:

-Ֆիլմում որքանո՞վ է հեշտ տրվում կերպարներ կերտելը: Նաեւ կարծես թե միայն դրական կերպարներ եք կերտում, ինչի հետ եք կապում դա:

-  Ամեն դեր, թե դերերգ ունի իր բարդությունը կամ հակառակը: Լինում են դեպքեր, երբ քեզնից երկար ժամանակ է պահանջվում, որպեսզի կարողանաս ճիշտ ընկալել դերն ու ճիշտ մատուցել հանդիսատեսին, բայց լինում է նաեւ հակառակը, երբ դերն այնքան մոտ է լինում քեզ, որ թվում է՝ նա, ում խաղում ես, իրականում դու ես: Սերիալներում դեռ չեմ հասցրել բացասական կերպարներ խաղալ, բայց օպերային թատրոնում երգել եմ բացասական կերպարով դերերգեր. Դրանցից մեկն էլ Չուխաջյանի «Արշակ 2» օպերայից Տիրիտի դերերգն է: Հավանաբար կինոյում ինձ չեն տեսնում բացասական կերպարում:

-Կխնդրեի պատմել ապագա ծրագրերի մասին՝ կապված թե դերասանական, թե օպերային արվեստի հետ:

-   Ապագա պլանների հետ կապված Օպերային թատրոնում պատրաստվում ենք մի քանի նոր ներկայացումների, միաժամանակ նաեւ համերգների: Իսկ կինոյում, եթե լինեն ինձ հետաքրքրող առաջարկներ, անշուշտ, մեծ սիրով կմասնակցեմ:

-Ինչ խոսք, օպերային արվեստը դասվում է բարձրարժեք արվեստների թվին: Որպես մեկն այդ մեծ ընտանիքից, ի՞նչ եք կարծում, Հայաստանում օպերային արվեստն ի՞նչ հարթության վրա է:

-   Հայաստանում օպերային արվեստը բարձր մակարդակի վրա է: Մենք ունենք երգիչներ, որոնք հանդիսանում են թե ռուսական, թե եվրոպական բեմերի սպասված հյուրերը: Դրա վառ ապացույցներից մեկն էլ բոլորովին վերջերս ներկայացված Պուչինիի Տոսկա օպերան էր՝ իր ռեժիսորական բարձր աշխատանքով եւ իմ գործընկերների թե վոկալ, թե դերասանական գեղեցիկ խաղով:

-Որպես օպերային երգիչ ի՞նչ նպատակներ ունեք ապագայի հետ կապված:

-  Նպատակս մեկն է՝ աշխատել, աշխատել ու էլի աշխատել: Ձգտել լինել կատարյալ քո գործում, կատարելագործվել: Սա արվեստ է, որտեղ լավից լավը միշտ էլ կա:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan