Yerevan, 23.October.2026,
00
:
00
BREAKING


Ավրաամ Ռուսո. «Որպես էթնիկ հայ` ես մեծացել եմ հայկական երաժշտության ներքո».Էքսկլյուզիվ հարցազրույց

LIFE

Ռուսական շոու-բիզնեսի` հայկական արմատներ ունեցող աստղ Ավրաամ Ռուսոն շուտով հանդիսատեսի դատին կհանձնի իր առաջին հայալեզու ալբոմը: Ձայնասկավառակում տեղ գտած երգերից մեկը կոչվում է «Սարերի ջեյրան աղջիկ»: Այն արդեն հասանելի է համացանցում: Ի դեպ, տվյալ երգի հիման վրա երգիչը պատրաստվում է նկարահանել տեսահոլովակ: Այս և այլ թեմաների շուրջ NEWS.am STYLE-ը բացառիկ հարցազրույց է ունեցել Ավրաամ Ռուսոյի հետ, որն էլ ներկայացնում ենք ձեր դատին: 

- Ավրաա՛մ, ինչպես արդեն հայտնի է` Ձեր նոր ձայնասկավառակը բաղկացած է լինելու, բացառապես, հայկական  կատարումներից: Ինչպե՞ս որոշեցիք ստեղծել հայալեզու ալբոմ:

-Այս ձայնասկավառակը պատրաստվում էի թողարկել, դեռևս, 2008 թ-ին, պարզապես, հարմար գործընկեր էի փնտրում: Ալբոմը նախատեսված է աշխարհի տարբեր վայրերում  բնակվող հայերի համար: Սակայն մինչ օրս չէի գտել այնպիսի մեկին, ում հետ կարող էի իրականացնել տվյալ նախագիծը: Արդյունքում` որոշեցի ինքնուրույն սկսել այս գործը: Իսկ դա, բավականին, դժվար է…Ցանկացած ալբոմ ստեղծելու համար անհարաժեշտ է ունենալ թիմ:

Ձայնասկավառակի աշխատանքներն սկսեցի Ամերիկայում. գրեցի առաջին երգը, խոսեցի գործիքավորողի և ստուդիայի աշխատակցի  հետ, ստեղծեցի թիմ և ձայնագրեցի երգը: Շուտով կրկին կմեկնեմ Ամերիկա և կզբաղվեմ երկրորդ երգի աշխատանքներով: Ընդամենը, ժամանակի հարց է…Անընդհատ շրջագայությունների մեջ եմ լինում, այդ պատճառով էլ մյուս երգերի վրա դանդաղ ենք աշխատում:

- Իսկ, հիմնականում, ի՞նչ ժանրերի երգեր են ընդգրկված լինելու Ձեր` հայալեզու ձայնասկավառակում:

- Որպես էթնիկ հայ` ես մեծացել եմ հայկական երաժշտության ներքո և տարբեր ժանրերի երգեր եմ երգել, օրինակ, Հարութ Փամբուկչյանի և Փոլ Բաղդադլյանի երգացանկից: Ինձ, բացարձակապես, դուր չի գալիս այն, որ այսօր հայկական երաժշտության մեջ խառնում են եվրոպական էլեմենտներ, որոնք չեն սազում մեր երգարվեստին… նույնիսկ բառերն այն չեն…Շատ լավ արտիստներ կան, բայց նրանց երգածը չի համապատասխանում մեր երգարվեստին: Ես ցանկանում եմ երգերի գործիքավորման մեջ ներառել տարբեր ազգերի երաժշտական էլեմենտներ, բայց, մեծապես, պահպանել երգերի հայկական հոգին: Ալբոմում ցանկանում եմ ներառել ժողովրդական, աշուղական, լիրիկական և պարային ստեղծագործություններ: Միգուցե, լինեն այլ կատարողների երգացանկից երգեր… ամեն ինչ դեռ ստեղծման փուլում է:

- Ե՞րբ ձայնասկավառակը կհանձնեք Ձեր երկրպագուների դատին:

-Չգիտեմ… ամեն ինչ ժամանակից է կախված: Տարբեր երկրներում եմ լինում, այդ պատճառով` ֆիզիկապես չեմ հասցնում… Դա է խնդիրը, բայց կփորձեմ կես տարվա ընթացքում ավարտին հասցնել բոլոր աշխատանքները: Ամեն ամիս կցանկանայի մի նոր երգ ներկայացնել…

-Եթե չեմ սխալվում, պատրաստվում եք տեսահոլովակ նկարահանել ձայնասկավառակի երգերից մեկի` «Սարերի ջեյրան աղջիկ» ստեղծագործության հիման վրա: Ե՞րբ և որտե՞ղ եք պատրաստվում նկարահանել տեսահոլովակը:

-Հոկտեմբերի վերջին պատրաստվում եմ գալ Հայաստան և Երևանում նկարհանել տեսահոլովակը: Թե երբ այն պատրաստ կլինի, կախված է արդեն ռեժիսորից: Չեմ ցանկանում ոչ մեկին շտապեցնել, որովհետև ուզում եմ որակյալ աշխատանք ներկայացնել:

 

-Իսկ բացի հայկական հեռուստաալիքներից, պատրաստվո՞ւմ եք տեսահոլովակը հեռարձակել նաև այլ երկրների երաժշտական ալիքներով:

-Հայկական երաժշտությունը, հիմնականում, ստեղծված է հայ ժողովրդի համար… սա լատինաամերիկյան ժանր չէ, որը լսում են ամբողջ աշխարհում: Այնուամենայնիվ, կփորձեմ այնպես անել, որ երգը հնչի ռուսական ռադիոալիքներից մի քանիսով, ինչպես նաև այն հեռուստաալիքներով, որոնց կհետաքրքրի այդ ժանրը: Ռուսաստանում կա «Восток» ռադիոկայանը, որոնց, միգուցե, հետաքրքրի այս ժանրի ստեղծագործությունը: Մաքսիմալ կերպով կփորձեմ այլ ազգերին էլ ծանոթացնել իմ` հայալեզու կատարումներին:

-Ձայնասկավառակում կլինե՞ն այլ երգեր, որոնց հիման վրա ևս կնկարահանեք տեսահոլովակներ:

-Իհարկե, կլինեն… Երբ գամ Հայաստան, ձայնասկավառակիս երկրորդ երգն էլ արդեն պատրաստ կլինի և, միանգամից, երկու տեսահոլովակի վրա կաշխատեմ:

-Իսկ հնարավո՞ր է` այդ ընթացքում մենահամերգով հանդես գաք Երևանում:

-Ոչ… Ցավոք` չեմ հասցնի: Երբ ավարտեմ տեսահոլովակների հետ կապված աշխատանքները, ինձ մոտ արդեն կսկսվի շատ լարված գրաֆիկ…

 

- Ավրաամ, հետաքրքիր է` ինչպե՞ս եք վերաբերվում «Եվրատեսիլին»: Եթե, օրինակ, մի օր Ձեզ առաջարկեն Հայաստանը ներկայացնել այդ մրցույթում, ինչպե՞ս կվարվեք:

-«Եվրատեսիլն» ինձ համար հիանալի մրցույթ է… Դա այն վայրն է, որտեղ տաղանդավոր մարդիկ կարող են ցուցադրել իրենց տաղանդը: Բայց որպես արտիստ, որն արդեն քիչ թե շատ ճանաչված է որոշ երկրներում, կցանկանայի, որ երիտասարդ արտիստներն իրենց տաղանդը ցուցադրելու հնարավորություն ունենային և իրենց համար նոր ճանապարհ հարթեին: Երբեմն, ծիծաղելի է, երբ արդեն հասուն արտիստներ են մասնակցում այդ մրցույթին: Համենայն դեպս` սա իմ սուբյեկտիվ կարծիքն է…Ես հաճույքով կներկայացնեի Հայաստանը, բայց «Եվրատեսիլն» այն մրցույթը չէ, որին կցանկանայի մասնակցել…

 

 

Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice