Yerevan, 28.March.2026,
00
:
00
BREAKING


Նորաձև կիսաշրջազգեստներ աշուն-ձմեռ 2015-2016

LIFE

Զգեստապահարանը դարձնենք ոչ միայն նորաձև, այլ նաև` կանացի:

Տպավորիչ մատիտ և միդի կիսաշրջազգեստներ, բոհեմային կաշվե և զամշե մինի, դարձերով կամ վրադիր. այս սեղոնին դիզայներները շեշտադրումն անում են կանացիության վրա և առաջարկում կիսաշրջազգեստների բազմապիսի մոդելներ:

Դրանք կարելի է կրել առավոտից երեկո՝ հմտորեն խաղացնելով կոշիկների ու վերնահագուստի ամենատարբեր ձևերի հետ, օրինակ, ռոմանտիկ վերնաշապիկներ կամ կոշտ գործվածքի բլուզներ: Թե ինչի վրա պետք է անպայման ուշադրություն դարձնել աշուն-ձմեռ 2015-2016 հավաքածուներում, ծանոթացեք ստորև:

Զամշե կիսաշրջազգեստ

Կարճ կամ երկար, միաերանգ կամ աշխույժ տարրերով զամշե կիսաշրջազգեստները հիշեցնում են 1970-ականների ոճը: Այս սեզոնում դրանք ավելի լավ է հագնել մետաքսե ժապավենավոր վերնաշապիկներով կամ պարզ երկարավիզ բլուզներով՝ հավելելով դրանք բարձրակրունկ երկարաճիտ կոշիկներով:

600x580

Կաշվե կիսաշրջազգեստ

Կաշվե կիսաշրջազգեստները նախկինի նման պահանջված են, ընդ որում՝ պահանջարկ են վայելում թե միդի, թե մինի տարբերակները: Սեզոնի հիթը շղթաներով կիսաշրջազգեստն է, որի ներշնչանքը եղել է բայքերական բաճկոնը: Դրանք նախընտրելի է հագնել թույլ գործվածքով սվիտերների կամ զանգվածեղ երկարավիզ բլուզի հետ: Ընդ որում՝  վանդակավոր կամ միաերանգ, ճերմակ վերնաշապիկները նույպես տեղին կլինեն:

600x580

Միդի կիսաշրջազգեստ

Բրդյա թե զամշե, միաերանգ, թե վառ նախշերով միդի կիսաշրջազգեստներն այս սեզոնին ցանկալի հյուր են կնոջ զգեստապահարանում։ Դրանց հետ նպատակահարմար է հագնել գործված բաճկոններ, բլուզներ կամ պարզ տրիկոտաժի սվիտերներ։

600x580

600x580

Մատիտ-կիսաշրջազգեստ

Խիստ մատիտ-կիսաշրջազգեստները կարող են ավելի ոչ պաշտանական տեսք ունենալ շնորհիվ անսովոր նախշերի և դեկորատիվ դետալների, օրինակ, փետուրներ կամ ծոպքեր։ Թերևս, նորաձև լինելու համար չարժե գնալ այդպիսի կտրուկ քայլերի, բավական է ընտրել սեզոնի համար արդիական երանգ, օրինակ, բարդոյի գույն կամ մուգ կանաչ։ Այդպիսի կիսաշրջազգեստը կարելի է հագնել ինչպես գործնական վերնաշապիկի, ժապավենով կանացի բլուզի, գայթակղիչ ժանեկավոր բլուզի, այնպես էլ սովորական տրիկոտաժե երկարավիզ սվիտերի հետ։

600x580

Վրադիր կիսաշրջազգեստ

Վրադիր կիսաշրջազգեստներ հագնողներն այս սեզոնին մեծ ժաղովրդականություն են վայելում։ Նորձև են ասիմետրիկ մոդելները։ Զամշե, ջինսե, կաշվե կամ բրդյա՝ դրանք ներդաշնակում են ցանկացած հագուկապի հետ, սակայն նայվում են պակաս պաշտոնական, քան վարդակակաչ կամ մատիտ կիսաշրջազգեստները։ Լավագույն զույգը միաերանգ դասական վերնաշապիկն է և տղամարդկային ոճի ձնեռային կոշիկերը։

600x580

Ժանեկավոր կիսաշրջազգեստ

Երկար, ազատ ձևվածքի կամ նեղ մատիտ-մոդլները՝ բազմաշերտ ժանյակներով և ասեղնագործությամբ զարդարված կիսաշրջազգեստները, որոնք, կարծես, փոխառնված են գոթական արքայադստեր զգեստապահարանից, այս սեզոնին պահաջված են ինչպես երբեք։ Ցերակը դրանք ավելի լավ է հագնել բարձր ճտքերով տղամարկայաին ոճի՝ կապիչներով կամ գոտիներով կոշիկների հետ։ Կերպարը կարելի է լրացնել բաճկոնով կամ թվացյալ երկու չափս մեծ վերարկուով։ Երեկոյան՝ կիսաթափանցիկ ժանեկավոր տոպով կամ բլուզով և դասական բարձրակրունկ նավակ-կոշիկով։

600x580

Դարսավոր կիսաշրջազգեստ

Գործնականում երեք տարի մոռացությունից հետո դարսերն ամենատարբեր վարկանիշային աղյուսակներում կրկին առաջին հորիզոնականներն են զբաղեցնում։ Մինչև ծնկները կամ դրանցից մեկ ափ ցածր երկարությամբ ծալքավոր կիսաշրջազգեստը կստեղծի արդիական աշնանային կերպար։ Վերջինս կարելի է ամբողջացնել խոշոր գործվածքով սվիրերով, ռոմանտիկ բլուզով՝ ժապավենով կամ երնարավիզ բրդյա սվիտերով։

600x580

Մամլված կիսաշրջազգեստ

Դիզայներները վստահ են, որ հագուստի մեջ կանացի ոճի սիրահարները չպետք է սիրելի կիսաշրջազգեստներից բաժանվեն անգամ ձմռանը։ Այստեղից էլ՝ մամլված կիսաշրջազգեստները, որոնք ամենալավն են համապատասխանում տարվա ցուրտ եղանակներին։ Դրանք հարմար են հագնել կաշմիրե երկարավիզ սվիտերի, բլուզի և անթև բաճկոնների հետ։

Աղբյուր` LADYNEWS.am

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards