7 առողջարար սովորություններ, որոնք իրականում վնասակար են (լուսանկարներ)
LIFEBlog.1in.am-ը գրում է.
Առողջության և հիգիենայի ոլորտի բրիտանացի փորձագետները պարզել են ժամանակակից մարդու «յոթ մահացու մեղքերը», որոնք գործում է անգիտակցաբար:
Ստորև կներկայացնենք յոթ առողջարար սովորություններ, որոնք, փորձագետների կարծիքով, իրականում վնասակար են:
Տաք ջրի և օճառի կանոնավոր օգտագործումը մաշկը զրկում է բնական յուղերից և չորացնում է այն:

Առողջարար սովորությունների շարքին սովորաբար դասվում է նաև լիարժեք քունը, բայց իրականում օրական ութ ժամ քնելը կարող է առաջացնել հոգնածության զգացում: Քնել պետք է օրական յոթ ժամից ոչ ավելի, ընդ որում` գիշերը վեց ժամից ոչ ավելի:

Ջուրն անմիջապես մաքրում է ֆտորի պաշտպանիչ շերտը, այդ պատճառով ատամները մաքրելուց հետո կես ժամվա ընթացքում չպետք է հեղուկ օգտագործել: Սխալ է նաև ատամները մաքրել անմիջապես ուտելուց հետո:

Պարզվել է նաև, որ վնասակար է զուգարանակոնքի վրա երկար ժամանակ նստելը:
Ամերիկացի գիտնականների` Psychosomatic Medicine ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքների համաձայն` տանը մաքրություն անելը հանգեցնում է ճնշման բարձրացման, իսկ այդ նպատակով օգտագործվող կենցաղային քիմիայի ժամանակակից միջոցների կիրառումից կարող է ասթմա առաջանալ:

Փորձագետները կոչ են անում ճիշտ շնչել: Անհրաժեշտ է շնչել ոչ թե կրծքավանդակով, այլ որովայնով, քանի որ կրծքային շնչառությունը սահմանափակում է թթվածնի հոսքը թոքերի ներքին հատված:

Վնասակար է նաև կուշտ ուտելուց հետո անմիջապես պառկելը: Այս դեպքում չեն սպառվում հավելյալ կալորիաները, դրանք կուտակվում են ենթամաշկային ճարպերի տեսքով:





