Կա՞ հին Երևան, կա՞ քաղաքի պատմությունը ցուցադրելու հնարավորություն և հաջորդականություն
BLOGՌոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Եթե որևէ մեկը հյուր գնա թբիլիսցուն, ապա նա գիտե՝ ինչ կարող է ցույց տալ, ուր տանել, որ թաղամասը, ինչպես ավելի լավ ու հասկանալի ցուցադրել թբիլիսյան կոլորիտը, ըստ թաղամասերի և շինությունների ներկայացնել այդ քաղաքի պատմությունը: Ցուցադրելու շատ բան կա՝ պահպանված ու պահպանվող, հոգատարություն և ուշադրություն քաղաքի պատմության գնահատման ու կերտման ուղղությամբ…
Իսկ մեզ մո՞տ… Մեր սիրելի Երևանո՞ւմ…
Ո՞ւր տանես, ո՞ր թաղամասը… Կա՞ հին Երևան, կա՞ քաղաքի պատմությունը ցուցադրելու հնարավորություն և հաջորդականություն…
Չկա… Կո՞նդ տանես, Սարի թա՞ղ, Չարբա՞խ, Արե՞շ, «Հաղթանակ» զբոսայգու ջարդուփշուր, ճռնչացող, վտանգավոր կարուսելնե՞րը, Հրազդանի կիրճի «վետերոկնե՞րը», մոթելնե՞րը, աղտոտված, աղբով լեցուն Զանգո՞ւն, կիրճից երևացող անսիստեմ ու տձև կառույցնե՞րը… Էրեբունի ամրո՞ց՝ անխնամ, անշուք, կեղտով ու անհամ գրություններով պատված, Արին Բե՞րդ, ժանգոտած գնացքներով, «կուստարնի» սարքած կամրջով մանկական երկաթուղի՞...
Չկա՛, տարբերակ չունենք… Տանենք Ծիծեռնակաբերդ, Եղեռնի զոհերի հուշարձանը ցույց տանք, «հպարտանանք»՝ ինչպես են մեզ կոտորել ու ջարդել… Լավ, դա էլ արեցինք, էլ ի՞նչ կա… Երևանի կուբիկ-ռուբիկ, նոր անճաշակ ու քաղաքաշինական նորմերից հեռու շինություններն ու «կոթողնե՞րը»…
Երևանից դուրս էլ մի բան չի… Ո՛չ ճանապարհ կա, ո՛չ մաքրություն, ո՛չ ենթակառուցվածքներ, ո՛չ էլ զբոսաշրջիկներին գրավող որևէ բան…
Չնայած էքստրիմի սիրահար զբոսաշրջիկների համար նայելու շատ բան կա՝ քարուքանդ, խորհրդային տարիների ասֆալտի հետքերով ճանապարհներ, նախնադարյան զուգարաններ, փնթի ճաշարաններ, պլաստիկե շշերի, ցելոֆանների, աղբի կույտեր, վայրենաբար «քրքրած, բռնաբարված, լլկած, տանջահար» արձաններ, աջ ու ձախ պահանջատեր մուրացիկներ…
Գրեցի, բայց ո՞ւմ համար… Ով պետք է միջոցներ ձեռնարկի, նա չի էլ կարդում, թքած ունի նման գրառումների վրա, իսկ ով էլ կարդում է, նա ինքն էլ գիտե և անզոր է որևէ բան փոխել…
Հա՛, կարևորը ամեն մեկն իր այգում, իր կալվածքում շքեղ պալատներ ու «սեփական» եկեղեցի ունենա… Այ դա է գերխնդիրը… Զբոսաշրջիկների հերն էլ անիծած ու թքած նրանց կարծիքների վրա…

1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar