Yerevan, 19.May.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ նոր ֆիլմում են նկարահանվում Սոս Ջանիբեկյանը, Տաթև Հովակիմյանը, Հրանտ Թոխատյանը, Միքայել Պողոսյանն և այլք

LIFE

Blognews.am-ը գրում է.

«Մի երկրաշարժի պատմություն». այսպես է կոչվում ռուսական կինոարտադրության այն ֆիլմը, որ պատմելու է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Գյումրիում տեղի ունեցած երկրաշարժի մասին: Ֆիլմում իրենց մասնակցությունն են ունենալու նաև հայ դերասանները: BlogNews.am-ը զրուցել է ֆիլմի պրոդյուսեր Ռուբեն Դիդիշյանի, ինչպես նաև գլխավոր դերակատարուհիներից մեկի՝ Տաթև Հովակիմյանի հետ:

«Այս թեմայի հանդեպ ես անտարբեր չեմ, քանի որ ինչ-որ չափով ինձ համարում եմ այս իրադարձությունների մասնակից: 1988 թվականին ես ապրում էի Երևանում, դեպքի հաջորդ օրը մենք հարևանների հետ նստեցինք մեքենա և գնացինք Գյումրի: Երբ քաղաք մտանք, կանգնեցինք առաջին իսկ քանդված տան մոտ և սկսեցինք հավաքել փլատակները, ցավոք, ողջ մարդկանց չգտանք: Այդ ամենն իմ միջով անցել է, այդ ամբողջ էմոցիաները և ցավը դեռ ապրում են իմ մեջ»,-պատմեց Ռուբենը:

Ֆիլմի իրադարձությունները զարգանում են Գյումրիում, երբ երկրաշարժի ժամանակ հանդիպում են գլխավոր հերոսները՝ ճարտարապետ Անդրեյ Բերեժնոյը և երիտասարդ Ռոբերտ Մելքոնյանը: Ճակատագրի բերմամբ սա նրանց երկրորդ հանդիպումն էր. մի քանի տարի առաջ Բերեժնոյի պատճառով ավտովթարի զոհ էին դարձել Ռոբերտի ծնողները: Կրկին ճակատագրի հեգնանքով նրանք երկուսն էլ հայտնվում են նույն փրկարարական թիմում, բայց անմիջապես չեն ճանաչում իրար:

Ֆիլմում իրենց մասնակցությունն են ունենալու դերասաններ Կոնստանտին Լավրենկոն, Մարիա Միրոնովան, Դանիլ Իզոտովը, Արտեմ Բիստրովը, Սաբինա Ախմեդովան, Վիկտոր Ստեփանյանը, Սոս Ջանիբեկյանը, Տաթև Հովակիմյանը, Հրանտ Թոխատյանը, Միքայել Պողոսյանը: Դերասանների քասթինգն անցկացվել է ինչպես Մոսկվայում, այնպես էլ Հայաստանում, այն տևել է հինգ ամիս։ «Հայաստանում փորձել ենք ավել քան 300 դերասանների, իսկ Մոսկվայում մոտ վաթսուն հոգու՝ չհաշված երեխաներին,- խոստովանում է Ռուբենը,- ընտրությունը բավականին բարդ էր, քանի որ գլխավոր նպատակն էր հավաքել դերասանական լավ թիմ, և կարծում եմ՝ մեզ դա հաջողվեց: Դերասանական կազմից շատերին ծանոթ եմ, նաև ծանոթ եմ նրանց աշխատանքին, ոմանց հետ էլ ծանոթացել եմ քասթինգի ժամանակ և, անկեղծ ասած, տպավորված եմ»:

Ֆիլմի նկարահանումները կսկսվեն Մոսկվայում հոկտեմբերի կեսերից, իսկ արդեն ձմռանը կշարունակվեն Գյումրիում: Ռուբենը նշում է, որ առաջին հերթին ուզում են էմոցիոնալ ֆիլմ անել, անել լավ կինո, որ մարդկանց անտարբեր չթողնեն։ «Սկզբնական փուլում ֆիլմն ուներ երկու սցենար, այն մեզ դուր էր գալիս, բայց այն, այսպես ասած, շատ հայկական էր: Մենք կես տարի աշխատել ենք սցենարի վրա, որպեսզի այն հետաքրքիր դարձնենք ռուս հանդիսատեսի համար: Ինձ թվում է՝ մենք հասել ենք իդեալական բալանսի, երբ ֆիլմը կարող է հետաքրքիր լինել և՛ հայ, և՛ ռուս հանդիսատեսին: Ինձ համար ամենամեծ խնդիրն այն էր, ինչ մենք ուզում էինք ասել հայերին: Ես հիմա չեմ պատմի այն հիմնական մեսիջի մասին, որն, ինչպես ինձ է թվում, գտել ենք: Նայեք ֆիլմը, տա Աստված՝ այն ստացվի, և այդ ժամանակ կարող ենք շփվել և կարծիքներով փոխանակվել: Բայց սա ինձ համար շատ պատասխանատու խնդիր է, քանի որ դեռ վերքս ցավում է: «Մի երկրաշարժի պատմություն» ֆիլմը նկարահանվելու է ռուսերեն լեզվով, բայց մենք պարտադիր կթարգմանենք նաև հայերեն, և հուսով եմ՝ այն կցուցադրվի նաև Երևանում»,-եզրափակեց Ռուբեն Դիդիշյանը։

Տաթև Հովակիմյանը նշում է, որ նրան զանգահարեցին և կանչեցին քասթինգի, որից հետո էլ ընտրվեց գլխավոր դերերից մեկի համար. «Շատ չեմ ուզում մանրամասնել իմ կերպարը, միայն կնշեմ, որ այն կապվում է 1988 թվականի երկաշարժի հետ: Ես արդեն երկրորդ անգամ եմ խաղում ֆիլմում, որը հիմնված է իրական իրադարձությունների վրա: Հեշտ չէ, քանի որ յուրաքանչյուր անգամ պատասխանատվությունն ավելի ու ավելի  մեծ է, քանի որ այստեղ շատ զոհեր են եղել, և լավ գիտենք՝ ինչպես են ապրել մարդիկ: Այս ֆիլմում խաղալը ևս մեծ պատասխանատվություն է ինձ համար, ինչպես «Անավարտ թռիչք»-ում»:

Սա Տաթևի մասնակցությամբ արդեն արդեն երրորդ ֆիլմն է: Հարցին՝ արդյո՞ք դերասանուհին կկարողանա համեմատել հայկական և ռուսական կինոարտադրության ֆիլմերը, Տաթևը պատասխանեց. «Իհարկե, հայկական ֆիլմերից էլ երբեք չեմ բողոքել և անդադար բողոքել չեմ սիրում: Այստեղ էլ շատ լավ ֆիլմեր ստեղծվում են, իսկ ռուսական շուկան սիրել եմ, նաև թատրոնը և շատ ուրախ եմ, որ կաշխատեմ այս ֆիլմում, բայց դա չի նշանակում, որ Հայաստանում վատ են աշխատում»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) Service