Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Երբ գեղեցկությունն ուժ է. համազգեստով հայուհիներ

PHOTO

Blognews.am-ը գրում է.

Երկար ժամանակ գերիշխել է այն կարծիքը, որ հասարակության մեջ կանանց և տղամարդկանց դերերն ի վերուստ կանխորոշված են՝ մեկընդմիշտ բնությունից տրված:  Օրինակ՝ ակնկալվում է, որ կանայք լինեն համեստ, զիջող, խոնարհ, զգայուն, իսկ տղամարդկանցից հասարակությունը սպասում է համարձակություն, համառություն և ինքնուրույնություն:  Սակայն «կանացի»-ի և «տղամարդկային»-ի մասին պատկերացումները հարաբերական են և փոփոխվող:

BlogNews.am-ը «Համազգեստով աղջիկներ» խորագրի ներքո  ձեզ է ներկայացնում հայ աղջիկների, ովքեր կոտրել են հասարակության մեջ կանանց դերի մասին կարծրատիպային որոշ պատկերացումներ և ապացուցել, որ կնոջ փխրուն ուսերը ևս կարող են կրել «տղամարդկանց համար նախատեսված» ծանրությունը: 

ՃԿԱԿ 911 օպերատոր, փ/ծ ավագ ենթասպա Սիրանուշ Ավետիսյան

Սիրանուշն ԱԻՆ-ում է արդեն 6 տարի: Մասնագիտությամբ տուրիզմի մենեջեր է: Երբ սկսել է աշխատել ԱԻՆ-ում, սկզբնական շրջանում ծառայությանը ուղղակի վերաբերվել է որպես աշխատանքի: Սակայն քիչ ժամանակ անց սկսել է մասնագիտանալ այս գործում: Հիմա կարող է ասել, որ առաջին մասնագիտությամբ հենց փրկարար է:

Փրկարարը պետք է լինի սառնասիրտ

Աշխատանքի բնույթից ելնելով՝ կարելի է ասել, որ պարտադիր է լինել հանգիստ, հավասարակշռված, համբերատար, շուտ կողմնորոշվող և, եթե ոչ պարտադիր, ապա ցանկալի է լինել նաև մի փոքր սառնասիրտ:

Սկզբնական շրջանում խորթ էր համազգեստով փողոց դուրս գալը

Սկզբնական շրջանում ինձ համար էլ էր խորթ համազգեստով դուրս գալ փողոց, իսկ հասարակության ուշադրությունն էլ իր հերթին նպաստում էր, որ ավելի կոմպլեքսավորվեմ: Լինում էին մարդիկ, ովքեր ոչ միայն շրջվում ու նայում էին, այլ մոտենում էին, կանգնում կողքիս և սկսում մանրակրկիտ ուսումնասիրել համազգեստս՝ բարձրաձայն կարդալով վրայի գրվածները: Այսօր հասարակությունը սկսել է տարբերել փրկարարի համազգեստը, իսկ ես ավելի վստահ և հպարտությամբ շարունակում եմ կրել այն:

Համազգեստը չի խանգարում կանացի լինելուն

Ծառայությունից դուրս համազգեստը ինձ բոլորովին չի խանգարում ունենալու գեղեցիկ և կանացի զգեստապահարան: Իսկ ինչ վերաբերում է համազգեստի հետ արդուզարդ կրելուն, կարծում եմ՝ շատերը կհամաձայնեն ինձ հետ, որ համազգեստն ինքնին արդեն գեղեցիկ է առանց որևէ արդուզարդի:

 

ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի ծառայության տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Մերի Մինասյան

Ոստիկան դառնալն իմ առաքելությունն էր

Շուտով կլրանա 2 տարին, որ Մերին ծառայում է ոստիկանության համակարգում: 

Նա ունի մանկավարժ-հոգեբանի, իրավաբանական-հոգեբանի մասնագիտական որակավորումներ, իսկ ներկայումս սովորում է ասպիրանտուրայում՝ իրավաբանի մասնագիտությամբ: Այս ամենով հանդերձ՝ զբաղվում է ինքնակրթությամբ, քանի որ, լինելով անընդհատ բարեփոխվող և զարգացող կառույցի մի մասնիկ, գտնում է, որ հասու պետք է լինի մերօրյա հասարակության զարգացման առաջընթացին:

«Ներքին համոզմունք կար, որ իմ՝ ոստիկան դառնալը հենց այն ֆատալն էր, որը նախախնամությամբ էր ինձ ուղարկված: Ոստիկան դառնալն իմ հոգու կանչն էր, իմ առաքելությունը»,- մասնագիտության իր ընտրության մասին ասում է Մերին,- ընտանքիս առաջին իսկ արձագանքն ինձ քաջալերելն ու մոտիվացնելն էր, իսկ ահա այսօր նրանք հպարտ են իմ ընտրությամբ: Ընկերներս միշտ էլ զգացել են ցանկացած հարցի նկատմամբ իմ օրինապահ մոտեցումը և համոզված էին՝ ընտրությունը ճիշտ է արված»:

Ոստիկանի աշխատանքը լի է անկանխատեսելի իրավիճակներով

Գործի բերումով դու առնչվում ես ինչպես բարեխիղճ ու օրինապահ, այնպես էլ շեղվող կամ հանցածին վարք ունեցող անձանց հետ: Շատ հաճախ բախվում ես անսպասելի, ոչ ստանդարտ և երբեմն արտակարգ իրադրությունների: Չգիտես նաև, թե որն է լինելու հաջորդ ահազանգն, ու դու ինչպիսի իրադրություն պետք է հանգուցալուծես՝ հասնելով օգնության: Ահա այստեղ է, որ, հաղթահարելով բոլոր տեսակի վախերը, գործի են դրվում ոստիկանի մասնագիտական գիտելիքները: 

Համազգեստը ոստիկանի պատիվն է և պարտքի գիտակցումը

Համազգեստ կրելու հիմնական զգացողությունս պարտքի զգացումն է, պարտավորությունն իմ կոչման առջև: Համազգեստը նաև ոստիկանի զգոնությունն է: Պետք է ասեմ, որ մեծ սիրով եմ կրում համազգեստս և գիտակցում նրա դերն ու կարևորությունը:

 

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ, հրետանավոր Լուսինե Պողոսյան

Լուսինեի մասին ասում են՝ առաջին հրետանավոր աղջիկ կուրսանտը: Նա ծնվել և մեծացել է Արարատի մարզի Հովտաշեն գյուղում՝ ազատամարտիկի ընտանիքում: Զինվորական գործի նկատմամբ սերն իր մեջ արթնացրել է հայրը:

Զինվորականի մասնագիտությունն ամենակարևորն է

Մասնագիտությանս ընտրության հարցում մեծ ազդեցություն է ունեցել դաստիարակությունս: Հայրս Արցախյան ազատամարտի մասնակից է: Մեծացել եմ պատերազմի և մեր քաջ հայորդիների մասին պատմությունները լսելով: Տարիքի հետ սերը ռազմական արվեստի հանդեպ կրկնապատկվեց, և երբ եկավ վերջնական ընտրության պահը, այլև կասկածներ չկային: Ինձ համար զինվորականի կոչումն ամենապատվաբերն է: Զինվորականի գործը նաև ամենակարևորն է, որովհետև իմ մասնագիտությամբ ես պաշտպանում եմ բոլոր այն մասնագիտությունները, որոնք պետք է զարգանան և զարգացնեն մեր երկիրը»։

Համազգեստը պատասխանատվություն է

Երբ ինձ աղջիկներ են մոտենում և ասում, որ նույնպես ուզում են զինվորական դառնալ, ես առաջին հերթին նրանց մեկ հարց եմ ուղղում՝ դու իսկապես սիրո՞ւմ ես զինվորականի մասնագիտությունը, թե՞ քեզ համազգեստն է գերում: Համազգեստ հագնելու և կրակելու համար կան շատ այլ համապատասխան վայրեր, որտեղ կարելի է մի քանի ժամով վայելել համազգեստ կրելու հաճույքը: Բայց համազգեստ կրելը և դրա ողջ նշանակությունը գիտակցելը կյանքի ամենակարևոր և պատասխանատու որոշումն է: Զինվորականի մասնագիտությունն ընտրած աղջիկը պետք է նախևառաջ համարձակ և վճռական լինի. նրա կայացրած որոշումները պետք է փոփոխության ենթակա չլինեն:

Զինվորական լինելու համար պետք է անմնացորդ սիրես ընտանիքդ, տունդ ու հայրենիքդ և առանց վարանելու կյանքդ տաս այդ երեք արժեքների համար:

Իմ ոլորտի տղամարդիկ ավելի հզոր են

Երբ գա ընտանիք կազմելու ժամանակը, և ես ընտրության առաջ կանգնեմ, կընտրեմ միայն իմ ոլորտից տղամարդու: Որովհետև, անկախ նրանից, թե ես որքան ուժեղ և հզոր կլինեմ, իմ ոլորտի տղամարդիկ միշտ ավելի հզոր կլինեն:

Պատրաստեց՝ Անի Հակոբյանը

Արտ տնօրեն՝ Կարեն Անտինյան

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan