Օրվա բաղադրատոմսը. Ինչպես տան պայմաններում պատրաստել շաուրմա հավի մսով
LIFEԲաղադրիչներ
լավաշ – 1 հատ
հավի կրծքամիս – 50գր
կաղամբ – 25գր
գազար – 1 հատ
վարունգ մարինացված – 1 հատ
սխտոր – 1 հատ
մայոնեզ – 1ճ/գդ
կետչուպ – 1ճ/գդ
կանաչի – 10գր
ձիթայուղ – 1ճ/գդ
աղ – ըստ ճաշակի
պղպեղ սև – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
- Խառնում ենք մայոնեզը, կետչուպը և քերիչով անցկացրած սխտորը:

- Երկար շերտերով կտրատում ենք հավի կրծքամիսն ու տապակում ձիթայուղի մեջ:

- Բարակ, երկար շերտերով կտրատում ենք կաղամբը, գազարը, թթու վարունգը, ավելացնում կտրատված կանաչին և խառնում:

- Փռում ենք լավաշը, վրան քսում պատրաստված սոուսը, ավելացնում կտրատված բանջարեղենները ու տապակած հավի կրծքամիսը:

- Ծալում ենք լավաշի ծայրերը ու փաթաթում ռուլետի պես:

- Ապա դնում տապակի վրա և տաքացնում շաուրման 2 րոպե ամեն կողմից:

- Եվ այն պատրաստ է:

Ի դեպ շաուրման կարելի է պատրաստել նաև խոզի, տավարի կամ հնդկահավի մսից: Ինչպես նաև շաուրմայի բաղադրատոմսի ցանկացած բաղադրիչ կարելի է փոփոխել ըստ նախասիրության:
Աղբյուրը` Blog.1in.am
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum
5
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner



