Yerevan, 07.August.2026,
00
:
00
BREAKING


Սիրուշո. Իմ եր­գե­րում կան ու­ղերձ­ներ, ո­րոնք քա­ղա­քա­կա­նաց­ված մար­դը կա­րող է քա­ղա­քա­կան հա­մա­րել

PHOTO

Newmag.am-գրում է.

Սի­րու­շոն հայ­կա­կան է­ստ­րա­դայի ար­քա­յա­դուստրն է­ր՝ ա­ստ­ղային ըն­տա­նի­քից սա­հուն ան­ցնե­լով նա­խա­գա­հա­կան ըն­տա­նիք: Այդ պատ­ճա­ռով դեռ ե­րի­տա­սարդ տա­րի­քից նա սո­վոր է տալ հար­ցազ­րույց­ներ, ու­շա­դիր լի­նել խոս­քի հան­դեպ, զգու­շա­վոր՝ ար­տա­հայ­տու­թյուն­նե­րում և միշտ փակ՝ ան­ձնա­կան հար­ցե­րում: Քա­ղա­քա­կա­նա­պես կո­ռեկտ է միշտ, դի­վա­նա­գի­տո­րեն է պա­տաս­խա­նում: Ո­մանց նա կա­րող է նույ­նիսկ ձանձ­րա­լի թվալ, բայց մյուս կող­մից՝ Սի­րու­շոն իր և իր շր­ջա­պա­տի օ­րի­նա­կով գի­տի ա­ստ­ղային եր­կա­րա­կե­ցու­թյան գաղտ­նի­քը՝ սա­կա­վա­խո­սու­թյու­նը: Լռել կա­րո­ղա­ցող ա­ստ­ղե­րի մա­սին սո­վո­րա­բար ա­վե­լի շատ տա­րած­վում են մի­ֆեր ու ա­սե­կո­սե­ներ, քան փաս­տեր: Մի­ֆե­րը եր­բեմն ցն­դում են, ա­սե­կո­սե­նե­րը՝ հերք­վում կամ ան­տես­վում:

Հո­լի­վու­դյան կա­նոն­նե­րով, ա­ստ­ղը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ան­հա­սա­նե­լի է­ակ է: Սի­րու­շոն՝ նույն­պես: Մեր զրույ­ցը, որ մեկ ժա­մից ա­վե­լի տևեց, իր նոր ալ­բո­մի մա­սին է, ո­րը թո­ղարկ­վում է վե­ցա­մյա դա­դա­րից հե­տո: Այդ ըն­թաց­քում ե­րգ­չու­հին հասց­րել է եր­կու տղա ու­նե­նալ, մեկ հիթ և մի քա­նի տե­սա­հո­լո­վակ: Հա­տուկ այս հար­ցազ­րույ­ցի հա­մար հրա­վիր­վել է նաև ե­րաժշ­տա­գետ Ա­լի­սա Քա­լան­թա­րյա­նը: Նա ա­ռա­ջինն է լսել Սի­րու­շոի նոր ալ­բո­մը:

Ար­տակ Ա­լեք­սա­նյան – Ես նայե­ցի իմ ար­խիվ­նե­րը: Մենք հան­դի­պել ե­նք հա­մա­րյա չորս տա­րի ա­ռաջ՝ 2012-ի դեկ­տեմ­բե­րի 28-ին: Այդ ժա­մա­նակ, ե­թե հի­շում եք, «Պ­ռե գո­մեշն» էր, ո­րը հա­մա­ցան­ցի հիթն էր դար­ձել, և քն­նար­կում է­ինք այդ հար­ցը: Այն ժա­մա­նակ էլ գլ­խա­վոր հարցն էր, թե «Պ­ռե գո­մե­շը» որ­քան քա­ղա­քա­կան է: Դուք հնա­րա­վոր բո­լոր եզ­րե­րով ու շեր­տե­րով բա­ցատ­րում է­իք, որ դա քա­ղա­քա­կան չէ, մարդ­կային է, հայ­կա­կան է, հա­յաս­տա­նյան է: Չորս տա­րի ան­ց թո­ղար­կում եք նոր սինգլ, ո­րը կոչ­վում է «­Զար­թոնք»: Ու է­լի մարդ­կանց թվում է, որ դա քա­ղա­քա­կան է: «Պ­ռե գո­մե­շի» ժա­մա­նակ նա­խա­դեպ չկար, բայց «­Զար­թոն­քի» դեպ­քում կա: Դուք փոր­ձում եք հա­մո­զել, որ Ձեր ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը կտր­ված են մեր ի­րա­կա­նու­թյան կոն­տեքս­տից և ա­վե­լի շատ ար­վես­տի մեջ են: Մեծ հաշ­վով, «­Զար­թոն­քը» ե­ղավ ապ­րի­լյան քա­ռօ­րյա պա­տե­րազ­մից հե­տո, ե­րբ ե­րկ­րում խո­սում է­ին հենց կա­մա­վո­րա­կա­նու­թյան նոր զար­թոն­քի մա­սին, նոր հե­րոս­նե­րի մա­սին, ո­րոնք պա­տե­րազ­մի դաշ­տում է­ին զոհ­վել: Ու թվում է, թե շատ պա­տա­հա­բար, բայց, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ե­րկ­րորդ ան­գամ է­լի նույն թայմ­լայ­նի վրա եք: Է­լի՞ շա­րու­նա­կում եք պն­դել, որ այս նոր ե­րգն էլ քա­ղա­քա­կան չէ:

Սի­րու­շո – Ես ա­վե­լին ա­սեմ: Ձայ­նաս­կա­վա­ռա­կի եր­գե­րից մե­կը «­Սաս­նա ծռեր» է­պո­սին է վե­րա­բե­րում. Մհե­րի մա­սին է: Ես քա­ղա­քա­կա­նու­թյու­նից կի­լո­մետ­րե­րով հե­ռու եմ: Ի­նձ թվում է՝ ի­նձ­նից ա­պա­քա­ղա­քա­կան մարդ ե­րկ­րում չեք գտ­նի: Դա ի­մը չէ, բայց ես միև­նույն ժա­մա­նակ կա­րո­ղա­նում եմ զգալ մարդ­կանց տրա­մադ­րու­թյուն­նե­րը: Հան­դի­սա­տե­սի հետ շփ­վող մար­դիկ շատ ա­վե­լի լավ են զգում մյուս­նե­րի ապ­րում­նե­րը: Դա քոնն էլ է դառ­նում, քո զգա­ցու­մը՝ ան­կախ նրա­նից, որ դու քա­ղա­քա­կա­նու­թյան հետ կապ չու­նես: Այս սկա­վա­ռա­կը ձայ­նագր­վել է մոտ մեկ տա­րի ա­ռաջ, եր­գե­րը գր­վել են շատ ա­վե­լի շուտ՝ 1,5 տա­րի ա­ռաջ:­

Ար­տակ – Այ­սինքն՝ հա­մըն­կել են, որ­ևէ կերպ չէ­ին կա­րող ներշնչ­ված լի­նել դեպ­քե­րից:

Սի­րու­շո – Որ­ևէ կերպ չէ­ին կա­րող: Տե­սա­հո­լո­վա­կի ամ­բողջ մտահ­ղա­ցու­մը, ֆի­դա­յա­կան հա­գուստ­նե­րը և մնա­ցած ա­մեն ի­նչ շատ վա­ղուց է ե­ղել: Մեր նկա­րա­հան­ման օ­րե­րին, ե­րբ սկս­վեց էդ ա­մեն ին­չը (ՊՊԾ գրա­վու­մը-խմբ.), մենք էլ չէ­ինք հա­վա­տում, որ դա վա­ղուց է է­ղել: Ես ձայ­նագր­ման ժա­մա­նակ հղի էի, հենց այդ ժա­մա­նակ է ստեղծ­վել եր­գը և չէր կա­րող կապ­ված լի­նել դրան հա­ջոր­դած ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի հետ: Հե­տաքր­քիր զու­գա­դի­պու­թյուն ստաց­վեց, նաև վտան­գա­վոր զու­գա­դի­պու­թյուն, որ ա­մեն ի­նչ ի­րա­կա­նու­թյա­նը հա­մա­հունչ ե­ղավ: Իմ եր­գե­րի մեջ, ի­հար­կե, կան ոչ թե են­թա­տեքս­տեր, այլ ու­ղերձ­ներ, ո­րոնք ա­մեն մարդ կա­րող է յու­րո­վի ըն­կա­լել: Քա­ղա­քա­կա­նաց­ված մար­դը կա­րող է քա­ղա­քա­կան հա­մա­րել, մե­կը, ով ան­ձնա­կան պայ­քա­րի մեջ է, դա կա­րող է ի­րե­նը հա­մա­րել: Եր­ևի հենց իմ ներ­սում էլ այդ­պես է ստեղծ­վում:

Ար­տակ – Ձեր ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րում կտ­րուկ շր­ջա­դարձ է ե­ղել: Վեր­ջին տա­սը տա­րի­նե­րի Ձեր եր­գե­րի լեյտ­մո­տի­վը փոխ­վել է: Սկզ­բում այն շատ լի­րի­կա­կան էր, սի­րային և օ­րի­որ­դա­կան: Հի­մա փո­խել եք ամ­բողջ թե­մա­տի­կան: Ա­ռաջ մար­դու զգաց­մունք­նե­րին էր նվիր­ված, հի­մա՝ մար­դու մար­տահ­րա­վեր­նե­րին. ին­չի դեմ է պայ­քա­րում կամ հա­նուն ին­չի: Դա ա­րել եք գի­տակ­ցա­բար, քա­նի որ հաս­կա­ցել եք, որ ջա­հե­լու­թյունն ան­ցավ. սի­րա­հար­վե­ցինք, սի­րե­ցինք, ան­ցավ: Հի­մա ան­ցնենք ի­րա­կան պրոբ­լեմ­նե­րին:

Սի­րու­շո – Դե՛, քա­նի որ եր­գե­րիս հե­ղի­նա­կը հիմ­նա­կա­նում ես ի­նքս եմ, եր­գե­րը ցույց են տա­լիս այն, ի­նչն այդ պա­հին ես զգում եմ, այն շր­ջա­նը, ո­րն ապ­րում եմ: Մի այդ­պի­սի շր­ջան ե­ղավ, տրա­մա­բա­նա­կան է: Հի­մա ա­սե­լիքս սա է, սա եմ ու­զում ա­սել: Սա իմ բա­ցա­ռիկ ձայ­նաս­կա­վա­ռակ­նե­րից է, որ մեկ ե­րգ է մի­այն սի­րային: Այդ մեկն էլ վեր­ջին վայր­կյա­նին ա­վե­լա­ցավ:

Ար­տակ – «Պ­ռե գո­մե­շի» ժա­մա­նակ Դուք բա­վա­կա­նա­չափ ու­սում­նա­սի­րել է­իք ազ­գային տա­րազ­նե­րը, նույ­նիսկ գնա­ցել է­իք Սար­դա­րա­պատ՝ թան­գա­րան: Ի­՞նչ եք ա­րել այս­տեղ: Ա­րե՞լ եք որ­ևէ հե­տա­զո­տու­թյուն:

Սի­րու­շո – Շատ բա­ներ: «­Զար­թոն­քի» նկա­րա­հան­ման ժա­մա­նակ մենք ամ­բողջ նկա­րա­հան­ման խմ­բով դար­ձել է­ինք զին­վոր: Շփ­վել ե­նք ի­րա­կան մարդ­կանց հետ, նկա­րա­հան­ման վայ­րում խորհր­դա­տու­ներ ե­նք ու­նե­ցել:

Ա­լի­սա Քա­լան­թա­րյան – Որ­տե՞ղ է­ին ար­վում նկա­րա­հա­նում­նե­րը:

Սի­րու­շո – Կար­պի­ի ձո­րում: Ես էդ­պես եմ ա­նում աշ­խա­տանքս ու հա­ճույք եմ ստա­նում դրա­նից: Ի­նձ հա­մար ա­մեն ե­րգ դառ­նում է ու­սում­նա­սի­րու­թյան թե­մա:­

Ար­տակ – Ի­՞նչն է Ձեր ու­սում­նա­սի­րու­թյան թե­ման: Կա՞ սպե­ցի­ֆիկ գիծ, ո­րն ամ­բողջ ալ­բո­մով ան­ցնում է:

Սի­րու­շո – Կա: Կան: Հենց հե­տաքր­քի­րը եր­ևի դա է, որ եր­գե­րը տար­բեր են ի­րա­րից, բայց ը­նդ­հա­նուր ձե­ռա­գիր կա: Եվ այս ձայ­նաս­կա­վա­ռա­կը մի քիչ ա­վե­լի շատ ո­գու մա­սին է: Փոր­ձում եմ ո­ւժ տալ այ­սօր­վա ե­րի­տա­սար­դու­թյա­նը և ի­նքս ի­նձ:

Ա­լի­սա – Տեքս­տե­րից սկ­սենք, հե­տո կանց­նենք մնա­ցա­ծին: Շատ հե­տաքր­քիր, բազ­մա­լե­զու ալ­բոմ է ստաց­վել՝ ա­րևմ­տա­հայե­րեն, ար­ևե­լա­հայե­րեն, ան­գլե­րեն: Ա՛յ, էդ բազ­մա­լեզ­վու­թյունն ի­՞նչ նպա­տակ ու­նի էս­տեղ: Նույ­նիսկ մի եր­գում մի հատ­ված՝ հայե­րեն, մի հատ­ված՝ ան­գլե­րեն: Ա­սում ե­ք՝ տեքս­տե­րը հիմ­նա­կա­նում Դուք եք գրում: Ա­րևմ­տա­հայե­րենն է­՞լ եք Դուք գրում:

Սի­րու­շո – Այո՛:­ Ա­րևմ­տա­հայե­րեն խո­սում եմ շատ փոքր տա­րի­քից: Ի­նձ դուր են գա­լիս հայ­կա­կան մշա­կույ­թի մաս­նիկ­նե­րը, այդ­պես էլ սի­րում եմ լե­զու­նե­րը, բար­բառ­նե­րը, Սփյուռ­քի հետ շատ է շփումս ե­ղել: Ձայ­նաս­կա­վա­ռա­կում եր­ևի խտաց­ված են հայ­կա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րը: Չես կա­րող բո­լո­րը ա­նել մե­կում, բայց փոր­ձել եմ այդ շր­ջա­նի այդ ազ­դե­ցու­թյուն­ներն ը­նդ­գր­կել մեկ տե­ղում: Կլի­նի ա­րևմ­տա­հայե­րեն, կլի­նի մի հատ­ված՝ Ֆլո­րա Մար­տի­րո­սյա­նի ձայ­նով, ո­րը եր­գում է «Դ­լե յա­մա­նը», կլի­նի «­Սաս­նա ծռե­րը»: Կլի­նի ե­րգ, ո­րը կրո­նի մա­սին է, կամ «­Զար­թոն­քը», ո­րը ֆի­դա­յա­կան ո­գու մա­սին է: Դա ոչ թե պա­տե­րազ­մի, այլ հենց այդ ան­պարտ ո­գու մա­սին է: Փոր­ձել եմ այդ ա­մե­նը հա­մախմ­բել մեկ տե­ղում: Տար­բեր հայ­կա­կան զգա­ցո­ղու­թյուն­ներ են: Ու դրա մեջ պետք է լի­նե­ին բար­բառ­ներ: (խմբ. հարցազրուցի ժամանակ ալբոմը դեռ չէր թողարկվել):

Ա­լի­սա – Բար­բառ­ներն ա­վե­լի հաս­կա­նա­լի են, ե­թե վերց­նենք ժո­ղովր­դի, ազ­գային-ա­զա­տագ­րա­կան շարժ­ման ո­գին: Ա­րևմ­տա­հայե­րե­նը շատ գողտ­րիկ, ու­րիշ տր­մադ­րու­թյուն բե­րեց, դրա հա­մար ա­վե­լի շատ գրա­վեց: Ի­նձ թվաց՝ մեկ ու­րիշ տեքստ եք վերց­րել, բա­նաս­տեղ­ծու­թյունն ո­ւղ­ղա­կի ե­րգ եք դարձ­րել:

Սի­րու­շո – Ա­սեմ՝ ին­չու է հենց այդ ե­րգն ա­րևմ­տա­հայե­րեն: Եր­գը կոչ­վում է «­Դեր Զոր» և այդ ճա­նա­պար­հի և ցե­ղաս­պա­նու­թյան մա­սին է: Եր­գը ե­րկ­լե­զու է: Ա­նգ­լե­րեն, ո­րով­հետև ու­նեմ ևս մեկ ե­րգ, ո­րը ցե­ղաս­պա­նու­թյան մա­սին է: Եվ ցան­կու­թյունս ա­վե­լի մեծ է, որ հենց այդ­պի­սի եր­գե­րը ան­գլե­րեն լի­նեն, որ հա­սա­նե­լի լի­նի օ­տար­նե­րին, ոչ մի­այն հայե­րին, ո­րով­հետև մենք բո­լորս, բնա­կան է, գի­տենք՝ ի­նչ է ե­ղել: Ի­սկ օ­տար­նե­րին հասց­նե­լը, ե­թե կա­րող եմ իմ ձայ­նով մեկ ձայն ա­վե­լաց­նել, թող ա­վե­լի լի­նի, և ի­նչ-որ մե­կը հաս­կա­նա: Խոս­քերն էլ ա­ղջ­կա հի­շո­ղու­թյուն­ներն են: Հի­շում է, թե ի­նչ­պես տա­րան հո­րը…­

Ար­տակ – Դեր Զո­րը ցե­ղաս­պա­նու­թյան ա­մե­նա­ցա­վոտ է­ջն է: Դա մեր չս­պի­ա­ցած վերքն է: Չկա՞ր մտա­վա­խու­թյուն, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, որ կլի­նի ջղաձգ­ված ռե­ակ­ցի­ա, ո­րով­հետև եր­գը շատ ա­վե­լի ռիթ­միկ է: Մենք կարծ­րա­տի­պեր ու­նենք, թե Դեր Զո­րի մա­սին ի­նչ­պես պետք է եր­գել: Այդ ա­ռու­մով մո­տե­ցու­մը Դեր Զո­րի ա­ղջ­կա հի­շո­ղու­թյուն­նե­րի նկատ­մամբ շատ հա­մար­ձակ է և նույ­նիսկ է­քս­պե­րի­մեն­տալ: Դուք մտա­վա­խու­թյուն չու­նե­ի՞ք, որ հնա­րա­վոր է՝ թի­րա­խա­վոր­վի եր­գը, հատ­կա­պես ոչ թե հա­յաս­տան­ցի­նե­րի հա­մար, ո­րով­հետև դա պատ­մա­կան վայր է ի­րենց հա­մար, որ­տեղ եր­բեք չեն ե­ղել: Բայց լի­բա­նա­նա­հայե­րի և սի­րա­հայե­րի հա­մար, ո­րոնք գու­ցե ապ­րել են մինչև հի­մա էն­տեղ, և դա շատ ցա­վոտ է նրանց հա­մար: Դա բաց վերք է:

Ա­լի­սա – Մյուս կող­մից, Ար­տա՛կ, դա ոչ թե ռիթ­միկ է, այլ ա­վե­լի շուտ՝ զայ­րույթ: Ես էդ­պես լսե­ցի՝ ճիշտն ա­սած: Պար­տա­դիր չէ, որ Դեր Զո­րը ող­բով եր­գեն: Էն­տեղ ըմ­բոս­տու­թյուն էլ կա, ո­րով­հետև ժա­մա­նակն ար­դեն ան­ցել է, պատ­մու­թյուն է դար­ձել, ի­սկ դու մինչև հի­մա կա­տա­ղած ես դրա վրա, մինչև հի­մա զայ­րա­ցած ես ու մինչև հի­մա ոտ­քերդ դո­փե­լով ես էդ մա­սին խո­սում: Ես էդ­պես ըն­կա­լե­ցի:

Սի­րու­շո – Այդ այս­պես ա­սած ռիս­կային գոր­ծո­նը, ե­թե այդ­պես դի­տար­կենք, ամ­բողջ ալ­բո­մում կա, ո­րով­հետև կրո­նի մա­սին եմ եր­գում շատ ան­սո­վոր ռիթ­մե­րով:

Ար­տակ – Այդ ռիս­կե­րը գի­տակց­վա՞ծ են:

Սի­րու­շո – Ե­թե ե­րգ ես ստեղ­ծում ու իս­կա­պես ար­դար կեր­պով ես ստեղ­ծում, մտած­ված չէ, որ էս­պես ա­նեմ՝ ռիս­կային է, էն­պես ա­նեմ, որ ա­վե­լի շատ մարդ լսի: Չէ՛: Ան­կախ քեզ­նից է ստեղծ­վում, մի տե­սակ քեզ­նից վեր է: Դա ար­դար է, այն­քան ար­դար, որ մի տե­սակ քեզ­նից բխում է, ի­նք­նա­բե­րա­բար է ստաց­վում: Ին­տո­ւի­ցի­ա­նե­րիդ ես վս­տա­հում: Հա­վա­տում ես, որ չի կա­րող սուտ լի­նել կամ սխալ այն, ի­նչն էդ­քան ար­դար տե­ղից է գա­լիս:­

Ա­լի­սա – Ա­ռա­վել ևս զայ­րույթ ա­ռա­ջաց­նի:

Սի­րու­շո – Հա­վա­տում ես բնազդ­նե­րիդ:­

Ա­լի­սա – Սա որ­պես կոն­ցեպ­տո­ւալ ի­նչ-որ բան է ստեղծ­ված, բայց հաս­կա­նա­լի է, որ եր­գերն ա­ռան­ձին-ա­ռան­ձին են գր­վել: Ի սկզ­բա­նե գա­ղա­փար ե­ղե՞լ է մի­ա­վո­րե­լու 301 թ. քրիս­տո­նե­ու­թյու­նը, ցե­ղաս­պա­նու­թյու­նը, ֆի­դա­յա­կան շար­ժու­մը: Մի տե­սակ՝ պատ­մու­թյու­նը ներ­կա­յաց­նե­լու ձև կա:

Սի­րու­շո – Այդ շր­ջա­նում ա­վե­լի շատ եր­գեր եմ ձայ­նագ­րել, բայց ձայ­նաս­կա­վա­ռակ ը­նդ­գրկ­վել են հենց այս եր­գե­րը: Ե­րբ ար­դեն պատ­րաստ էր, հաս­կա­ցանք, որ ամ­բող­ջո­վին այլ սկա­վա­ռակ է պատ­րաստ­վել: Ու հա­նե­ցի մյուս եր­գե­րը, ո­րոնք ա­վե­լի սի­րային է­ին, ա­վե­լի ժա­մա­նա­կա­կից է­ին, ա­վե­լի թեթև է­ին: Եվ սա ա­ռանձ­նա­ցավ: Այդ եր­գե­րը դեռ կան: Չգի­տեմ՝ կլս­վե՞ն, չե՞ն լս­վի, ի­նչ կլի­նի:­

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa Cards