Yerevan, 22.October.2026,
00
:
00
BREAKING


Փողոցում լուսանկարվելու 5 լավագույն դիրքերը

LIFE

Լավ լուսանկարներ ստանալու համար անհրաժեշտ է մի քանի պայման. համապատասխան միջավայր, հմուտ լուսանկարիչ և այլ նպաստավոր հանգամանքներ:

Սակայն փողոցում նկարահանվելու համար առանձնահատուկ դեր են խաղում դիրքերը, քանի որ դրանք ընդգծում են արտաքինի վառ, հիշարժան հատկանիշները և ճկուն կերպով քողարկում այն աննշան թերությունները, որոնք ձեր դուրը չեն գալիս: Հասկանալի է, որ կեցվածք պետք է ընդունել նաև այն դեպքում, երբ լուսանկարահանումը տեղի է ունենում շենքի ներսում: Սակայն այսօր կխոսենք փողոցային դիրքերի մասին:

Փողացում կանանց լուսանկարահանման համար առաջարկվում է մի քանի տարբերակ.

1) «Հաղթական»

600x580

Այս դիրքն ընդգծում է այն, որ աղջիկը գտնվում է ուշադրության կենտրոնում: Անհրաժեշտ է մեկ ոտքը ծնկից ծալել և այն մի փոքր բարձրացնել՝ միաժամանակ վեր բարձրացնելով ձեռքերը կամ դրանք տարածել դեպի կողք: Կուրծքը պետք է ձգված լինի և մի փոքր առաջ թեքված, իսկ կզակը՝ մի փոքր վեր։ 

600x580

2) «Սուպերմոդել»

600x580

Սա փողոցում նկարվելու շատ լավ դիրք է հատկապես աշնանը: Օրինակ, հարկ է մարմնի ծանրությունը վերաբաշխել մեկ կոնքի վրա՝ այն մի փոքր կողք տանելով: Ձեռքը նույնպես պետք է կոնքին դնել: Նման դիրքի համար կան մի քանի տարբերակներ. այսպես՝ կարելի է ընդամենը կանգնել կիսաշրջված, ինչը էապես կփոխի ընդհանուր պատկերը:

600x580

600x580

 

3) «Խաչուփաչ»

600x580

Փողոցում լուսանկարահանվելու մեկ այլ գեղեցիկ դիրք թույլ է տալիս միաժամանակ արտահայտել թե համարձակություն, թե յուրահատկություն: Կատարման ընդհանուր տեխնիկան չի տարբերվում նախորդ դիրքից, սակայն այս դեպքում ոտքերը պետք է խաչված լինեն: Դա նշանակում է, որ մի ոտքը, ծնկից ծալված լինելով, առաջ է դրվում, իսկ երկրորդը՝ ուղիղը, առաջինի համար որպես հենք է ծառայում: Այս դեպքում ձեռքերը պետք է թուլացած լինեն, կարելի է մեկ ձեռքը դնել կոնքին:

600x580

600x580

600x580

4) Առարկային հենված

600x580

Այսպիսի դիրքը կնոջը թույլ է տալիս բոլորովին անբռնազբոս տեսք ունենալ: Կատարման համար պետք է գտնել համապատասխան հենման կետ (այս դերը կարող է կատարել ցանկացած մակերես՝ լինի դա դուռ կամ ճարտարապետական սյուն): Այս դեպքում էլ կարելի է ոտքերը խաչել կամ էլ օգտվել նախորդ դիրքից:

600x580

600x580

5) «Կիրճ»

600x580

Ինչպես երևում է դիրքի անվանումից, այն վերցված է մոդելային զինանոցից: Փողոցում այսպիսի դիրքով նկարվելու ամենանշանակալի արդյունքն այն է, որ կերպարին շարժունակություն է հաղորդում: Դիրքի ընդունման ճիշտ տեխնիկան ենթադրում է.

 600x580

1. գլուխը մի փոքր իջեցված է,
2. մեջքը կորացած է,
3. մարմինը, ինչպես նաև ոտնաթաթերն ողղված են դեպի ֆոտոխցիկը, կարծես թե ուզում եք հեռանալ:

 600x580

Կարևոր է, որ գլուխը չափից դուրս չկախվի, հակառակ դեպքում տպավորություն կստեղծվի, որ դուք ձեր կոշիկներն եք ուսումնասիրում կամ էլ՝ դեմքն եք թաքցնում:

600x580

600x580

«Իսկ եթե ընկերուհո՞ւ հետ եք»

600x580

Երկու ընկերուհիների լուսանկարները բավականին հետաքրքական են ստացվում. վառ-խաղարկային կամ էլ՝ խորհրդավոր-կրքոտ կերպարները լուսանկարին կարող են աննկարագրելի կենդանություն հաղորդել: Եվ, եթե մտերիմ ընկերուհի ունեք, ապա ինչո՞ւ հրաշալի ֆոտոշարք չնկարահանել:

Ինչպիսի՞ն կարող են լինել ընկերուհու հետ փողոցում լուսանկարվելու դիրքերը: Նախ` կարելի է սկսել դիմանկարներից: Հատկապես հետաքրքիր տարբերակներ ստացվում են տաք եղանակին, երբ կարելի է պառկել խոտի վրա:

Ոչ ստանդարտ են նայվում այն լուսանկարները, որոնցում ընկերունիներից մեկի պատկերը հստակ է երևում, իսկ մյուսինը` ուրվագծերով:

Ձմռանը փողոցում կարելի է լուսանկարվել հետևյալ տարբերակով. երկու ընկերուհիները կանգնած են միմյանց ձեռքը բռնած: Նրանց մտերմության ամրությունը կարելի է ի ցույց դնել այն դեպքում, եթե նրանք լուսանկարում պատկերված են առանց վերնահագուստի, ընդ որում՝ ձյուն գալիս:

Կարելի է նաև դրամատիկ կերպար ստեղծել. այդ դեպքում ընկերուհիները պետք է կանգնած լինեն մեկը մյուսի ետևում, իսկ հագուստի մեջ և խորապատկերում պետք է գերակշռեն մուգ գույները:

Աղբյուր` LADYNEWS.am

600x580

600x580

Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026