Yerevan, 19.May.2026,
00
:
00
BREAKING


Երևանից տաք ու գեղեցիկ քաղաք գոյություն չունի. հայտնիները՝ մեր քաղաքի մասին

LIFE

Life.panorama.am-ը գրում է.

Մեր մայրաքաղաքը 2797 տարեկան է: Այսօր ողջ քաղաքը տոնում է Էրեբունի-Երևանի ծննդյան օրը, սա տոն է, որը հատկապես մայրաքաղաքի բնակիչների համար խորհրդանշական և շատ կարևոր է: Life.panorama.am-ը շնորհավորելով բոլորին՝ առաջարկել է հայտնի հայերին կիսվել իրենց շնորհավորական խոսքով:

   Դերասանուհի Անի Քոչարյանը, ով բոլորովին վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից՝ իր շնորհավորական խոսքում նկատեց, որ Երևանից առավել տաք ու գեղեցիկ քաղաք իր համար գոյություն չունի. «Ինձ համար մեր քաղաքը ամենագեղեցիկն է, ամենալավն է, ամենաջերմ ու տաքն է, դրանում կրկին համոզվեցի, երբ վերջերս վերադարձա Միացյալ նահանգներից. որքան մարդ լինում է օտարության մեջ, այնքան հասկանում է, թե ինչ ունի՝ հանձինս մեր քաղաքի: Ես շատ եմ սիրում Երևանը և շատ եմ ուզում, որ մեր քաղաքում մարդիկ լավ ապրեն, ապրեն այնքան գեղեցիկ, որքան գեղեցիկ է մեր քաղաքը, ուզում եմ, որ բոլորը ժպտան, իհարկե, մեզ մոտ կարծես բոլորն էլ ժպտում են, բայց, այնուամենայնիվ, մարդկանց աչքերում կա տխրություն, իսկ ես ուզում եմ, որ այդ տխրությունը վերանա և այն ժպիտը, որ կա մարդկանց դեմքերին, լինի լիաթոք, ի սրտե և ոչ ուղղակի»,- նշեց դերասանուհին:

 

 Դուդուկահար Կամո Սեյրանյանն էլ բարձր տրամադրությամբ նշեց. «Շնորհավորում եմ բոլոր երևանցիներին, շատ եմ ուզում, որ երևանցիները և առհասարակ մեր հայրենակիցները իսկապես իրենց երջանիկ զգան, աշխարհի ամենալավն ու բարին մեր հայերին, ես ի սրտե ուզում եմ, որ մենք ապրենք խաղաղ ու անհոգ»:  Ի դեպ, Կամո Սեյրանյանը նշեց, որ վաղը Էրեբունի թանգարանի առջև իր սիրելի հայրենակիցների համար ելույթ կունենա:

 Երգչուհի Նառան էլ իր շնորհավորական խոսքում այսպես արտահայտվեց. «Բոլորիս շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ, ուզում եմ ցանկանալ բոլորին առողջություն և խաղաղ երկինք, շատ եմ ցանկանում, որ միշտ բոլորս ունենանք նպատակ և փորձենք հասնել այդ նպատակներին, և ինչ էլ, որ լինի, երբեք չհիասթափվենք և չհուսահատվենք ոչնչից»:

 Արամոն ևս միացավ շնորհավորանքներին, բայց կարճ արտահայտվեց. «Շնորհավորում եմ բոլորին, մեր երևանցիներին ցանկանում եմ երջանկություն, առողջություն և ամենայն բարիք»:

 Անուշ Արշակյանն էլ իր շնորհավորական խոսքը հետաքրքիր կերպ ձևակերպեց. «Ես որպես երգչուհի, ով շատ է ճամփորդել, կարող եմ ասել, որ մեր քաղաքը ոչ միայն յուրահատուկ ու հարազատ է, այլ այն ամենալավն է, Երևանը իսկապես աշխարհի ամենալավ քաղաքն է, որովհետև այստեղ ապրում են նրանք, ում դու սիրում ես, և նրանք, ովքեր քեզ են սիրում, այստեղ ապրում են նրանք, ովքեր քեզ փրկել են: Բացի այս, մեր քաղաքը կառուցել է մեկն, ով աշխարհի ամենամեծ և ամենաամենակ երազողն է եղել, խոսքը Ալեքսանդր Թամանյանի մասին է, նա արել է անհնարինը և փաստորեն մենք ապրում ենք նրա երազանքում, իսկ մեծատառով երազող մարդիկ հենց այդպիսիք են լինում: Այնպես որ ես կմաղթեմ մեր երևանցիներին, որպեսզի չմոռանան, թե ով է մեր այսօրվա քաղաքը կառուցել, չհուսահատվեն երբեք, որովհետև աշխարհը կամ սրիկաներն են փոխում, կամ երազողները, իսկ մենք երկրորդներին ենք պատկանում: Պետք է չվախենալ փոխել աշխարհը, այնպես ինչպես Ալեքսանդր Թամանյանն արեց, ով մեր այսօրվա քաղաքը վերակառուցեց 100 տարի առաջ»:

 Հաղորդավար, երգիչ Սամվել Գրիգորյանը շնորհավորեց ոչ միայն երևանցիներին, այլև Երևանի հյուրերին. «Քանի որ ես Էջմիածնից եմ, լինելով ոչ երևանցի՝ Երևանը լիարժեք համարում եմ իմ քաղաքը, այստեղ անցել են իմ կյանքի լավագույն տարիները և դրա համար էլ այն դարձել է ինձ համար հարազատ: Բոլոր երևանցիներին և Երևանի իմ նման հյուրերին շնորհավորում եմ այս տոնի կապակցությամբ, մաղթում եմ, որպեսզի սիրեն մեր քաղաքը ինչպես մեր տունը, որովհետև, եթե մենք սիրենք մեր քաղաքը, ապա մեր քաղաքն էլ նույնկերպ մեզ կսիրի. ուզում եմ մաքուր պահենք մեր քաղաքը, էլ ավելի գեղեցկացնենք, սիրենք ու նվիրված լինենք մեր Երևանին»:

Հեղինակ ՝Անուշիկ Մելքոնյան

IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME Sector