Yerevan, 22.October.2026,
00
:
00
BREAKING


Մարինա Գրեգը՝ հետագա պլանների ու անձնական կյանքի մասին

LIFE

Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է հաղորդավարուհի Մարինա Գրեգը, ով վերջին շրջանում «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ վարում է «Առաջին ծրագիր» առավոտյան թողարկումը: Հաղորդավարուհին կիսվել է ամեն առավոտ բարձր տրամադրություն ունենալու իր գաղտնիքների, անձնական կյանքի նկատմամբ իր պատկերացումների եւ աշխատանքային ծրագրերի մասին:

-Մարինա, «Արմնույզ» հեռուստաընկերության նոր եթերաշրջանում Ձեզ վստահվեց այսհեռուստաընկերության կողմից մարդկանց բարի լույս ասել: Սա պատասխանատու,հաճելի, միաժամանակ դժվար գործ է: Կպատե՞ք, թե ինչպե՞ս է հաջողվում ամենառավոտ, երբ շատերը գուցե դեռ չեն հասցրել մեկ գավաթ սուրճ խմել, բայց դուքխնամված, գեղեցիկ ու բարձր տրամադրությամբ արդեն եթերում եք:

-     Ճիշտ նշեցիք` հաջողվում է. շուտ արթնանալու հույսս հաջողության վրա է, որովհետև ես սիրում եմ երկար քնել, և հարազատներս գիտեն, որ առավոտյան 6-ին արթնանալն ինձ համար բարդ է, բայց հայտվում ես քո սիրած աշխատավայրում և մոռանում ես բոլոր դժվարությունները և շատ բարձր տրամադրությամբ ասում ես՝ Բարի լույս։

-Կցանկանայի, որպեսզի պատմեիք նաեւ առհասարակ Ձեր աշխատանքայինգործունեությունից, դուք այն հաղորդավարուհիներից եք, ով, այսպես ասած, մի գործովչի սահմանափակվում, էլ ինչո՞վ եք այս ընացքում զբաղված:

-   Իմ միտքը երբեք դադար չի վերցնում, շատերը գիտեն, որ ես նաև ստեղծագործում եմ, հուսով եմ ավելի լայն մասշտաբով այդ ամենը առաջիկայում ներկայացնելու հնարավորություն կունենամ։ Մի քանի պլաններ ևս, որոնք բուն իմ աշխատանքի հետ կապված չեն։

-Մարինա, հետեւելով Ձեր աշխատանքային «էվոլյուցիային», կարելի է ենթադրել, որխիստ նպատակասլաց եք, Ձեր նման տեսակը ի ծնե՞ է, թե ինքներդ եք Ձեր մեջզարգացրել այն:

-  Կարծում եմ, առհասարակ աշխատասեր մարդիկ նպատակասլաց են, դու չես կարող զբաղվել քո սիրած գործով և չցանկանալ առաջ գնալ ու ավելիին հասնել։ Պետք է ուղղակի գտնել այն, ինչն իսկապես քո հոգուն մոտ է, ոչ թե գնալ աշխատանքի ու գալ տուն` միայն ամսվա վերջում քարտի վրա թվեր տեսնելու համար։

 -Վերջերս Ձեր համարձակ ֆոտոշարքից հետո նշել էիք, որ մեր հասարակությունըդեռեւս պատրաստ չէ նման լուսանկարները առանց զարմանքի ընդունելու, ըստ Ձեզ,հիմա, երբ շատերս պնդում ենք, որ առավել ժամանակակից մտածողութուն ենք ձեռքբերել, դեռ շա՞տ ճանապարհ ունենք անցնելու, որպեսզի այլեւս չզարմանանքհամարձակ լուսանկարներից:

-  Նախ պետք է հասկանալ` ինչ ասել է ժամանակակից մտածողություն։ Շատերն այսօր ազատությունը շփոթում են այլասերվածության հետ։ Ես էլի այն կարծիքին եմ, որ իմ լուսանկարները էսթետիկ ու նուրբ են ստացվել և դրանցում վուլգարություն չկա, ուղղակի մարդկանց աշխարհընկալումը տարբեր է` մեկի համար բաց ոտքերն արդեն խոսում են աղջկա թեթև վարքագծի մասին, մյուսի համար երկար փեշը դեռ բարոյականության չափանիշ չէ, չես կարող ոչ մեկին պարտադրել քո կարծիքը։ Հուսով եմ, ժամանակի ընթացքում մարդիկ ուղղակի կկարողանան այդ առումով առողջ դատել։

-Մարինա, շատ է պատահում, որ ոլորտի հետ կապ չունենալով ժամանակի հայտնիհաղորդավարներին հրավիրում են նկարահնավելու գեղարվեստական ֆիլմերում, նմանառաջարկ ունեցե՞լ եք, կամ Ձեզ տեսնո՞ւմ եք այդ ոլորտում:

-   Մի քանի առաջարկ ունեցել եմ, ընթացքի մեջ են, ես սիրում եմ փորձել ուժերս, գուցե ստացվի, բայց ամեն դեպքում մնում եմ այն կարծիքին, որ ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի։ Հետևաբար երբեք մասնագիտությանս կողքին գծիկ դերասանուհի չի լինի գրված։

-Հարց, որը գործնականում հաջողության որոշակի սանդղակի հասած մարդկանցիցշատերին է շփոթմունքի մեջ գցում՝ անձնական կյանք, թե կարիերա, կամ այլ կերպասած, դուք կարիերի՞ստ եք:

- Դու տարիներ ես նվիրում քո աշխատանքին, էլ չեմ խոսում այն մասին, որ դրանից առաջ սովորում ես մասնագետ դառնալու համար, և հայտնվում է նա։ Կարծում եմ սխալ մոտեցում է առհասարակ մարդուն ընտրության առջև կանգնեցնելը` ես կամ աշխատանքը, պետք չէ համեմատվել աշխատանքի հետ։ Բոլորս էլ հասկանում ենք, որ ընտանիքն առավել է ամեն ինչից, և որևէ մեկը իր սերը չի փոխարինի ոչ մի գործով, ուղղակի պետք է երկուստեք ըմբռնում լինի,և ժամանակի ընթացքում այդ խնդիրը կլուծվի։ Ամեն դեպքում, աղջկական/կանացի երջանկությունն առավել է ցանկացած հաջող աշխատանքից։

-Մարինա, պետք է համաձայնվել, որ հանրային մարդկանց կյանքը շատ է հետաքրքրումմարդկանց: Ձեր երկրպագուներին հետաքրքրում է՝ Ձեր սիրտը գրավելու համար դեռեւսհույսեր ունե՞ն, թե ոչ:

-  Ժամանակն ու հանգամանքներն ինձ սովորեցրել են, որ անձնական կյանքը ամեն դեպքում պետք է մնա անձնական, նորության դեպքում երկրպագուներն անպայման կիմանան։

-Ինչպիսի՞ն պետք է լինի նա։

-   Այնպիսին, ինչպիսին որ կա, ու դու ընդունում ես նրան իր տեսակով` առանց բայցերի կամ եթեների, իսկ նա էլ չի դադարում հիանալ քեզանով։

-Ո՞ւմ կցանկանայիք հիմա շնորհակալություն հայտնել:

-  Հիմա և միշտ ես շնորհակալ եմ Բարձրյալին։

 

Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026