Yerevan, 17.February.2026,
00
:
00
BREAKING


Պետրոս Թերզյան. «Ադրբեջանն արդեն օգտագործել է իր նավթի պաշարների կեսից ավելին, իսկ անկախությունից ի վեր նոր պաշարներ չի հայտնաբերել». «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանն արդեն օգտագործել է իր նավթի պաշարների կեսից ավելին, և հեռու չէ այն օրը, երբ այդ երկիրն այլևս հետաքրքիր չի լինի գերտերությունների համար:

«Ժամանակն անվերադարձ կերպով գործում է ի վնաս Ադրբեջանի, բայց դա չի նշանակում, որ դա հօգուտ մեզ է: Որպեսզի այդ ժամանակը մեզ համար լինի շահավետ, պետք է արդյունավետ աշխատենք՝ զարգացնելով մեր երկիրը»,– վերջերս հայկական լրատվականներից մեկի հետ զրույցում ասել էր էներգետիկ ոլորտի հետազոտություններով զբաղվող ֆրանսիական «Petrostrategies» ընկերության տնօրեն Պետրոս Թերզյանը:

Ստորև ներկայացնում ենք նրա տեսակետները ադրբեջանական նավթի ու գազի պաշարների, նավթադոլարների մոտալուտ սպառման ու նավթային քաղաքականության դատապարտված լինելու մասին:

Ադրբեջան. «Նոր Քուվեյթի» հեքիաթը

Խորհրդային Միության փլուզումից հետո ներկայացվում էր, թե Կասպից ծովի պաշարները հսկայական են: Պնդում էին, թե այս շրջանը լինելու է Պարսից ծոցին համազոր: Ըստ ամերիկյան աղբյուրների՝ Կասպիցի շրջանում պետք լիներ 200–230 մլրդ տակառ նավթի պաշար: Ադրբեջանն ակնկալում էր ունենալ 100 մլրդ տակառ նավթի պաշար: Այդ պատճառով Ադրբեջանին անվանում էին «Նոր Քուվեյթ»: Նման հայտարարություններ անելու պատճառը, թերևս, քաղաքական էր, որպեսզի կարևորություն տրվի այս շրջանին, և շրջանի առնչությամբ քաղաքական ծրագրերը կյանքի կոչվեն:

Սակայն այսօրվա իրականությունն այն է, որ այդ տարածաշրջանում կա ընդամենը 47 մլրդ տակառ նավթի պաշար: Դա կազմում է նավթի համաշխարհային պաշարի ընդամենը 3%–ը: Ընդ որում, Ադրբեջանի նավթի պաշարները կազմում են ընդամենը 5 մլրդ տակառ (ամենամեծ բաժինն ունի Ղազախստանը՝ 40 մլրդ տակառ, իսկ Թուրքմենստանը՝ 1 մլրդ տակառ): Ի դեպ, Ադրբեջանում անկախությունից ի վեր անգամ մեկ տակառ նավթ չի հայտնաբերվել:

Իսկ նավթի արժեքից որքա՞նն է մտնում Ադրբեջանի պետական բյուջե: Պարզվում է, որ պետբյուջե է մտնում ոչ թե արտահանված գումարի, այլ դրանից ստացված զուտ շահույթի 66,8%–ը: Այսինքն, եթե արտահանվում է 100 տակառ և վաճառվում 100 դոլարով, ապա բյուջե է մտնում ոչ թե ստացված գումարի, այլ ծախսերը հանած՝ զուտ շահույթի 66,8%–ը: Իսկ ծախսերը բավական մեծ են՝ 1 տակառի հաշվով՝ 25 դոլար: Բացի այդ, ադրբեջանցիներն իրենց նավթը դեպի օտար շուկաներ ուղղելու համար ընտրել են ամենաթանկ ճանապարհը՝ Բաքու–Թբիլիսի–Ջեյհանը:

Առհասարակ, նավթ և գազ արդյունահանող յուրաքանչյուր երկիր ստեղծում է հիմնադրամներ, որպեսզի ստացված գումարի մի մասը ի պահ տա ապագա սերունդներին: Ադրբեջանի պարագայում դա «Սոֆազ» հիմնադրամն է (State Oil Fund of Azerbaijan): Մինչև հիմա այդ հիմնադրամ է ներդրվել 90 մլրդ դոլար: Սակայն այսօր այդ գումարից մնացել է ընդամենը 30 մլրդ դոլար: Բյուջեի բացը փակելու նպատակով անցնող տարիներին Բաքուն ստիպված է եղել այնտեղից հանել 60 մլրդ դոլար:

Շահ Դենիզ – 2

1996 թ. ստորագրվեց Շահ Դենիզի գազի հանքավայրի պայմանագիրը: 1999 թ. հայտնաբերվեցին առաջին պաշարները, որոնք հսկայական են՝ 1200 մլրդ խմ: 7 տարի հետո սկսվեց արտադրվել առաջին փուլի գազը՝ տարեկան 9 մլրդ խմ, որից 6 մլրդ–ը արտահանվում է Թուրքիա: 2013 թ. դեկտեմբերին ստորագրվեց երկրորդ փուլի պայմանագիրը: Ըստ այդ փաստաթղթի՝ տարեկան պետք է արդյունահանվի 16 մլրդ խմ գազ, որից 6 մլրդ–ը պետք է արտահանվի Թուրքիա, իսկ 10 մլրդ՝ Եվրոպա:

Ուշագրավ է, որ հաճախ ադրբեջանական գազը Եվրոպայի համար ներկայացվում է որպես փրկության հույս և այլընտրանք ռուսական գազին: Ադրբեջանցի պաշտոնյաները չեն զլանում նշել, որ իրենց գազի միջոցով կարող են ապահովել Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը: Բայց ի՞նչ էներգետիկ անվտանգության մասին է խոսքը, եթե Եվրոպա արտահանվելիք գազը պետք է լինի ընդամենը 10 մլրդ խմ այն դեպքում, երբ Եվրոպայի գազի պահանջարկը 500 մլրդ խմ է:

Ի դեպ, ակնկալվում էր, որ Շահ Դենիզ 2–ի գազը Եվրոպա կհասնի 2014–ին: Այժմ այդ ժամկետը լավագույն դեպքում 2019–ն է: Նախնական շրջանում ենթադրվում էր, որ այն Եվրոպա կհասնի Nabucco–ի միջոցով և որ Եվրոպայի կենտրոնում՝ Ավստրիայում, այն պետք է մրցակցի ռուսական գազի հետ: Այժմ Nabucco–ն այլևս չկա: Բաքուն փորձում է TAP–ի միջոցով իր գազը հասցնել արդեն Եվրոպայի հարավ՝ մինչև Իտալիա, որտեղ մրցակցելու է ոչ թե ռուսական, այլ լիբիական և ալժիրական գազի հետ:

Այսօրվա տվյալներով՝ 50,6 մլրդ դոլար պետք է ծախսվի, որպեսզի Շահ Դենիզի երկրորդ փուլի գազը հասնի Իտալիա: Սա հսկայական գումար է: Արաբական երկրներում 15–20 հազ. դոլար ծախսը բավարար է օրական մեկ տակառին համարժեք նավթ կամ գազ արդյունահանելու հնարավորություն ստեղծելու համար: Շահ Դենիզի դեպքում տակառի հաշվով կպահանջվի 140 հազ. դոլար:

Արդյունահանում

Կասպից ծովից ածխաջրածինների արտահանումը բավական դժվար է: Նախ, ելք չկա դեպի ազատ ծով: Երկրորդ, կան ենթակառուցվածքային խնդիրներ: Անհրաժեշտ են հսկայական սարքավորումներ, որոնք կարելի է բերել նավերի միջոցով: Բայց Կասպից ծով մտնելու համար, դրանք պետք է հասնեն Վոլգայի և Դոնի ջրանցք: Իսկ այդ ջրանցքներն իրենց չափերով սահմանափակ են, ձմռանն էլ փակվում են: Այս ամենի առաջին հետևանքն այն է, որ արդյունահանումը շատ ավելի թանկ է, քան աշխարհի այլ վայրերում: Կասպից ծովի հետ կապված մյուս խնդիրն այն է, որ վերին՝ Ռուսաստանի և Ղազախստանի հատվածում խորությունը շատ քիչ է՝ 8–10 մետր: Ուստի սարքավորումներ տեղադրելը բարդ է: Օրինակ, հարավում՝ Իրանի հատվածում, խորությունը հասնում է 300–400 մետրի:

Կասպիցի իրավական կարգավիճակի անորոշությունը նույնպես խնդիր է: Առայսօր որոշված չէ՝ այն լի՞ճ է, թե ծով: Ուստի նրա նկատմամբ միջազգային ծովային իրավունքի դրույթները չեն կիրառվում: Հարցի՝ կարգավորված չլինելու պատճառները քաղաքական են: Որոշ երկրներ, օրինակ՝ Ռուսաստանը, չեն շահի կարգավիճակի հստակեցումից, որովհետև այդ պարագայում ուղիներ կբացվեն, որպեսզի Կասպիցի պաշարները տեղափոխվեն Եվրոպա:

Թվեր

Ադրբեջանի առևտրային գազի արդյունահանման ծավալը 2016 թ. նվազել է մինչև 18,75 մլրդ խմ՝ 2015 թ. 19,44 մլրդ խմ–ի համեմատ։ Արտահանումը կազմել է ընդհանուր առմամբ 8,06 մլրդ խմ՝ 2015 թ. 8,14 մլրդ խմ–ի համեմատ։

Ըստ «Petrostrategies»–ի՝ Ադրբեջանում նվազել է նաև նավթի արդյունահանումը: «Ազերի–Չիրագ–Գյունեշլի» հանքավայրերում, որի շահագործման միջազգային կոնսորցիումը ղեկավարում է British Petroleum–ը, 2016 թ. արդյունահանվել է օրական 630000 բարել նավթ՝ 2015 թ. 634000–ի համեմատ։ 2016 թ. Ադրբեջանի նավթի ընդհանուր արդյունահանումը կազմել է 41,03 մլն տոննա, մինչդեռ 2015 թ. այն կազմել էր 41,7 մլն տոննա։

Մյուս կողմից, «Շահ–Դենիզ» հանքավայրի գազի արտադրությունը 2015 թ. 9,9 մլրդ խմ–ից աճել է 10,7 մլրդ խմ 2016 թ.: Ընդհանուր առմամբ, 2016 թ. Ադրբեջանն արդյունահանել է 29,33 մլրդ խմ գազ՝ 2015 թ. 29,72 մլրդ խմ–ի դիմաց:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

IDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program