Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդություններ

PHOTO

Բերանի խոռոչի լորձաթաղանթի վրա մշտապես ազդում են ամենատարբեր գրգռիչներ` քիմիական, մեխանիկական, ջերմային, բազմաթիվ մանրէներ ու թունավոր նյութեր: Բացի դրանից, բերանի խոռոչը զգայուն ինդիկատոր է, որը ցույց է տալիս ներքին օրգանների աշխատանքը և օպերատիվ կերպով ահազանգում է, երբ որևէ օրգանի հետ ինչ-որ բան կարգին չէ: Եթե պաշտպանական գործոններից որևէ մեկը թուլացել է, բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքային ախտընթացի զարգացման վտանգ է առաջանում: Դրանցից ամենատարածվածներն են ստոմատիտը և գլոսսիտը:  

Բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների պատճառները կարող են լինել.

-     բերանի խոռոչի հյուսվածքների վնասվածքը (քիմիական, ջերմային և
այլն), որի պատճառով վնասվածքային էռոզիա է առաջանում, խոց, լեյկոպլակիա կամ լեյկոկերատոզ (լորձաթաղանթի հատվածի եղջրացում, որն այնուհետև կարող է չարորակ նորագոյացության վերաճել).
-    ինֆեկցիոն հիվանդությունները, որոնք ախտահարում են բերանի խոռոչի
լորձաթաղանթը վիրուսների, մանրէների, սնկերի թափանցման հետևանքով.
-    բավական հաճախ լորձաթաղանթի ախտաբանական փոփոխությունների պատճառը լինում են օրգանիզմի տարբեր օրգան-համակարգերի գործառույթների խանգարումները. ալերգիան, սիրտ-անոթային համակարգի, ստամոքս-աղիքային ուղու, էնդոկրինային, արյան, մաշկային հիվանդությունները, տուբերկուլոզը, ՁԻԱՀ-ը և այլն: 

Հաճախ բերանի խոռոչի լորձաթաղանթի պաթոլոգիայի իսկական պատճառը գտնելը բավական դժվար է լինում. անհրաժեշտ է տվյալ պարագայում մեծ փորձ, բարձր պրոֆեսիոնալիզմ, ոչ միայն մեծ քանակությամբ ինֆորմացիա հավաքելու և այլև դրանք մեկնաբանել կարողանալու և համապատասխան եզրակացություն կատարելու հմտություն:

«Արեգակ» բժշկական կենտրոնի փորձառու բժիշկ-ստոմատոլոգները շատ արագ են կարողանում ախտորոշել կոնկրետ հիվանդի բերանի խոռոչի լորձաթաղանթի առաջացած հիվանդությունները, գտնել պատճառները և, բնականաբար, համապատասխան բուժում նշանակել: 

Հիմնական կլինիկական դրսևորումները

Հիմնական կլինիկական դրսևորումները


Բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքային հիվանդությունները մեկ ընդհանուր անվանում ունեն` ստոմատիտներ: Երբ ախտընթացը տեղակայված է լեզվի վրա, այն կոչվում է գլոսսիտ, լնդերի վրա` գինգիվիտ, շրթունքների վրա` խեյլիթ: Երբ բերանի խոռոչի լորձաթաղանթը հաստանում է, եղջրանում և սկսում է կլպվել, արդեն հիվանդության առանձնահատուկ տեսակն է առկա` լեյկոպլակիան: 
Ստոմատիտի բնորոշ ախտանշանն է բերանի խոռոչի լորձաթաղանթի վրա կարմրության օջախների, բշտիկների, էրոզիաների (աֆթ) կամ խոցերի, փառածածկույթի երևան գալը: Այդ օջախները հաճախ լինում են թշերի լորձաթաղանթին, բերանի խոռոչի հատակին, քիմքին, լեզվի ծայրին: Երբեմն էռոզիաների և խոցերի մոտակայքում տեղակայված լիմֆատիկ հանգույցների մեծացում է արձանագրվում, երբեմն էլ մարմնի ջերմաստիճանի բարձրացում: Հիվանդության միջին տևողությունը 7-14 օր է: Ստոմատիտը կարող է կրկնվել, եթե իմունիտետը ցածր է, խանգարվել է նորմալ սննդակարգը, առկա է հիպովիտամինոզ, ինֆեկցիոն հիվանդություն, ընդ որում, սրացումը հաճախ լինում է գարնանը և աշնանը:  

Բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների ախտորոշումը

Բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների ախտորոշումը կատարվում է  պացիենտի կլինիկական մանրամասն զննմամբ, որը ստոմատոլոգին թույլ է տալիս որոշել ախտընթացի աստիճանն ու տարածվածությունը, բորբոքման հանդեպ օրգանիզմի ռեակցիան: Շատ կարևոր է հայտնաբերել հիվանդության իսկական պատճառը (տրավմա, ինֆեկցիա, ալերգիա, ներքին օրգանների պաթոլոգիա, հիպովիտամինոզ և այլն), քանի որ դրանից է կախված բուժման արդյունավետությունը և հետագա սրացումը կանխարգելելը: 

Բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների բուժման սկզբունքը

Հիվանդությունների պատճառների վերացմանն ուղղված էթիոտրոպ և պաթոգեն թերապիան (ինֆեկցիոն բնույթի ստոմատիտի, գլոսսիտի, խեյլիթի դեպքում` հակավիրուսային, հակամանրէային թերապիա, հիպովիտամինոզի դեպքում` վիտամինաթերապիա, հիմնական հիվանդության բուժում, որի պատճառով առաջացել են բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունները):  
Տեղային բուժում` ուղղված տեղային տրավմատիկ գործոնների, հիվանդության հիմնական ախտանշանների վերացմանը, առկա էրոզիաների և խոցերի արագ ապաքինմանը: 
Ընդհանուր առողջարար բուժում, որը խթանում է օրգանիզմի պաշտպանական ուժերը:
Բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների  առաջին իսկ նշանների դեպքում բժիշկ-ստոմատոլոգին դիմելն արագ  ապաքինման երաշխիքն է:

Ստոմատիտ

Ստոմատիտ 

Ստոմատիտը բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների ընդհանուր անվանումն է: Տվյալ պաթոլոգիան զարգանում է, որպես կանոն, իմունիտետի ընդհանուր և տեղային նվազման պատճառով: Ըստ առաջացման պատճառների, տարբերում են ստոմատիտի հետևյալ տեսակները.
-    քրոնիկական կրկնվող աֆթոզ ստոմատ
-    հերպետիկ
-    խոցա-նեկրոտիկ
-    կանդիդոզային

Քրոնիկական կրկնվող աֆթոզ ստոմատիտը դրսևորվում է շրթունքների, թշերի, քիմքի կամ լեզվի լորձաթաղանթի վրա ցավոտ աֆթերի ձևով: Հիմնական հարուցիչները վիրուսներն ու մանրէներն են: Հիվանդությունը առաջանում է, երբ օրգանիզմում խախտվում է B1 և B12 վիտամինների հավասարակշռությունը: Այն հաճախ դիտվում է լյարդի և ստամոքս-աղիքային ուղու քրոնիկական հիվանդությունների դեպքում: 

Հերպետիկ ստոմատիտի հարուցիչը սովորական հերպեսի վիրուսն է,որը շատ տարածված է:  Այն ամենից հաճախ լինում է 1-3 տարեկան երեխաների մոտ: 

Այդ դեպքում փոքրիկի մոտ հիվանդության սկզբին ընդհանուր թունավորման ախտանշաններ են լինում.Հերպետիկ ստոմատիտ
-    ընդհանուր թուլություն,
-    բարձրանում է մարմնի ջերմաստիճանը,
-    մեծանում են ավշային հանգույցները,
-    լինում է սրտխառնոց և փսխոց 
-    լուծ

Հետո բերանի խոռոչի լորձաթաղանթին, ինչպես նաև շրթունքների եզրերին սկսում են բշտիկներ գոյանալ, որոնց տեղում շատ արագ էռոզիաներ են առաջանում բնորոշ, անհարթ եզրերով: Մոտ 8-10 օր հետո հիվանդությունն ապաքինվում է:

Խոցա-նեկրոտիկ ստոմատիտին բնորոշ է լնդեզրի նեկրոզը: Բորբոքումը հաճախ սկսվում է միջատամնային պտկիկներից և հարակից լորձաթաղանթից, հատկապես, թշերի:  Հետո առաջանում են ցավոտ, հեշտորեն արյունահոսող խոցեր, որոնք շատ արագ միանում են և լորձաթաղանթի բավական մեծ խոցեր ձևավորում: Արդյունքում նեկրոզի ակտիվ ախտընթաց է սկսվում, բերանից նեխման բնորոշ հոտ է գալիս: Այդպիսի ախտընթաց արձանագրվում է բերանի խոռոչի անբավարար հիգիենայի դեպքում: Ստոմատիտի այս տեսակը առավել հանդիպում է 17-30 տարեկան մարդկանց մոտ:
Խոցա-նեկրոտիկ  ստոմատիտը կարող է ուղեկցել այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են գրիպը, անգինան, ՍՇՀ-ն, արյան հիվանդությունները, ՁԻԱՀ-ը, տուբերկուլոզը, և բավական տհաճ ու ծանր բարդություններ առաջացնել: Լորձաթաղանթի նման ախտընթացի դեպքում, բացի ցանից, կարող են արձանագրվել նաև թունավորման ախտանշաններ`մարմնի բարձր ջերմաստիճան, ընդհանուր թուլություն, լիմֆատիկ հանգույցների մեծացում և ցավ: 

Կանդիդոզային ստոմատիտը բերանի խոռոչի լորձաթաղանթի բավական տարածված հիվանդություն է, որի հարուցիչը Candida տեսակի սունկն է: Այս հիվանդության դեպքում բերանի խոռոչում չորություն է զգացվում, այրոց, սպիտակ կաթնաշոռաձև փառ է ձևավորվում (այն մաքրելիս լորձաթաղանթը արյունահոսում է): 

Ստոմատիտի բուժումը

Այս կամ այն տեսակի ստոմատիտի առաջին իսկ ախտանշանների դեպքում հարկ է դիմել բժշկին: Ինքնաբուժությամբ զբաղվել չի կարելի: Բժիշկը սկզբից ախտորոշում  կկատարի, իսկ հետո արդեն համապատասխան բուժում կնշանակի:  Իսկ ստոմատիտը կանխարգելելու համար պետք է մշտապես պահպանել բերանի խոռոչի հիգիենան և, իհարկե, ուշադիր լինել սեփական առողջության հանդեպ: 

Ստոմատիտները ըստ կլինիկական դրսևորումների լինում են կատարալ, խոցային և աֆտոզ

Կատարալ ստոմատիտը բերանի խոռոչի լորձաթաղանթ հաճախ հանդիպող ախտահարումներից է: Առաջացման պատճառը լինում են տեղային գործոնները` երբ չի պահպանվում բերանի խոռոչի հիգիենան, ատամների հիվանդությունները, բերանի խոռոչի դիսբակտերիոզը: Ստամոքս-աղիքային ուղու հիվանդությունները, օրինակ, գաստրիտը, դուոդենիտը, կոլիտը, ճիճվակրությունը նույնպես կարող է կատարալ ստոմատիտի պատճառ դառնալ: Կատարալ ստոմատիտի դեպքում բերանի խոռոչի լորձաթաղանթը այտուցվում է, ցավոտ է լինում, հիպերեմիա է արձանագրվում, այն կարող է սպիտակ կամ դեղին փառով ծածկված լինել: Դիտվում է նաև հիպերսալիվացիա (գերթքարտադրություն): Կարող է նաև լնդերի արյունահոսություն լինել, բերանից եկող տհաճ հոտ: 

Կատարալ ստոմատիտի բուժումը տեղային պատճառների վերացումն է` ատամնաքարերի հեռացում, ատամների բուժում: Լորձաթաղանթը մշակվում է հակասեպտիկ` քլորհեքսիդինի 0,05% և 0,1% լուծույթներով: Օրվա ընթացքում բերանի խոռոչը պետք է ողողել երիցուկի, վաղենակի թուրմով, ինչպես նաև սննդակարգ պահպանել: Սովորաբար 5-10 օր հետո ստոմատիտն ապաքինվում է: Իսկ եթե երևույթները չեն վերանում, ուրեմն պետք է գտնել ընդհանուր պատճառները, որը կարող է լինել ստամոքս-աղիքային ուղու հիվանդությունը կամ ճիճվակրությունը: Այս դեպքում արդեն զուգակցվում են տեղային և ընդհանուր բուժումները:

Խոցային ստոմատիտն առավել ծանր հիվանդություն է, քան կատարալը, այն կարող է զարգանալ և ինքնուրույն, կարող է լինել նաև կատարալ ստոմատիտի բարդությունը: Խոցային ստոմատիտը հաճախ առաջանում է ստամոքսի խոցային հիվանդություն կամ քրոնիկական էնտերիտ ունեցող անձանց մոտ, ինչպես նաև սիրտ-անոթային, արյան, ինֆեկցիոն հիվանդությունների և թունավորումների ժամանակ:  Ի տարբերություն կատարալ ստոմատիտի, որն ախտահարում է լորձաթաղանթի մակերեսային շերտը, խոցային ստոմատիտը ախտահարում է ողջ լորձաթաղանթը: 
Կատարալ և խոցային ստոմատիտների նախնական ախտանշանները նման են, բայց, հետո խոցային ստոմատիտի դեպքում մարմնի ջերմաստիճանը բարձրանում է, թուլություն է արձանագրվում, գլխացավ, լիմֆատիկ հանգույցների մեծացում և ցավ: Ուտելիս խիստ ցավ է զգացվում: Եվ նման ախտանշանները, բնականաբար, բժշկին դիմելու պատճառ են դառնում: 

Աֆթոզ ստոմատիտը դրսևորվում է բերանի խոռոչի լորձաթաղանթի վրա մեկ կամ մի քանի աֆթերի (խոցեր)առաջացմամբ: Աֆթերը լինում են ձվաձև կամ կլոր, ոսպի հատիկի չափ, հստակ կարմիր եզրագծերով, մեջտեղում մոխրագույն-դեղին փառով:  
Աֆթոզ ստոմատիտի առաջացման պատճառ կարող են լինել ստամոքս-աղիքային հիվանդությունները, ալերգիկ ռեակցիաները, վիրուսային ինֆեկցիաները, ռևմատիզմը: Հիվանդությունը սկսվում է ընդհանուր տկարությամբ, մարմնի բարձր ջերմաստիճանով, բերանում աֆթերի առաջացման տեղերում ցավով: Այս հիվանդության բուժման համար անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի: 

Լեյկոպլակիան բերանի խոռոչի լորձաթաղանթի քրոնիկական ախտահարումն է, որի հիմքում էպիթելի եղջրացումն է (հիպերկերատոզ): Այն լինում է առավելապես տղամարդկանց մոտ 40 տարեկանից հետո և տեղակայվում է թշերի լորձաթաղանթին, բերանի անկյուններում, լեզվի կողմնային հատվածներում: 
Լեյկոպլակիայի պատճառներ կարող են լինել լորձաթաղանթի մեխանիկական վնասվածքները` ատամնապրոթեզի կեռիկներից, շատ տաք կամ սառը ուտելիքից և այլն: Այս հիվանդությունը հաճախ արտահայտված ախտանշաններ չի ունենում, հիվանդը երբեմն կարող է թեթև քորի կամ այրոցի զգացում ունենալ: Բայց հիվանդությունը վտանգավոր է, քանի  որ կարող է չարորակ նորագոյացություն դառնալ, այդ պատճառով էլ խիստ անհրաժեշտ է բժիշկ-ուռուցքաբանին դիմելը:  

ԳլոսսիտԳլոսսիտ

Գլոսսիտը լեզվի հյուսվածքների բորբոքումն է: Այն կարող է լինել և մակերեսային, և խորը: Շատ հաճախ գլոսսիտը լինում է օրգանիզմի որևէ հիվանդության ախտանշան, բայց կարող է նաև որպես ինքնուրույն հիվանդություն հանդես գալ: 
Գլոսսիտի զարգացման հիմնական պատճառներն են` ատամների կարիեսը, ատամնաքարը, լեզվի և բերանի խոռոչի լորձաթաղանթի վնասվածքները, ծխելը, ալկոհոլի չարաշահումը, բերանի խոռոչի անբավարար հիգիենան, ծանր մետաղների աղերով ախտահարումը, այրվածքը, շատ տաք ուտելիքը, կծու համեմունքները, ալերգիան և այլն:  

Մակերեսային գլոսսիտը հաճախ ստամոքս-աղիքային ուղու, ինֆեկցիոն հիվանդությունների ախտանշան կարող է լինել: Այն դրսևորվում է լեզվի վրա փառով, այտուցով, հաստացմամբ, շարժունակության սահմանափակմամբ:  Լեզուն վառ կարմիր գույն է ստանում, լեզվի վրա այրոցի զգացում է առաջանում, այն ցավոտ է լինում, կորում է համային զգացողությունը, առատ թքարտադրություն է լինում: 

Մակերեսային գլոսսիտի բուժումը կատարվում է տեղային ցավազրկողներով և հակաբորբոքային միջոցներով: Նշանակվում են նաև բազմավիտամինային համալիրներ, հակահիստամինային դեղպատրաստուկներ, իմունախթանիչներ: Մեծ նշանակություն ունի բերանի սանացիան (բաց վերքի մշակում`օտարածին նյութի և մեռած հյուսվածքի հեռացմամբ, որպեսզի ոչինչ չխանգարի ապաքինմանը):

Խորը գլոսսիտի դեպքում մի քիչ ավելի բարդ է: Բորբոքային ախտընթացը տեղակայվում է լեզվի մեջ և աբսցես է զարգանում (թարախի կուտակում, որն առաջանում է սուր կամ քրոնիկական ինֆեկցիայի օջախի դեպքում): Խորը գլոսսիտը կարող է տարածվել բերանի խոռոչի հատակում և կզակի ու պարանոցի հատվածում բորբոքում առաջացնել:  Այդ դեպքում արդեն ցուցված է վիրահատական բուժումը: 

Բացի վերոհիշյալներից գոյություն ունեն նաև գլոսսիտի ոչ բորբոքային ձևեր, այսինքն` դեսկվամատիվ (թեփոտվող) գլոսսիտ (աշխարհագրական լեզու):

Հիվանդության տվյալ տեսակը լինում է հղիության ժամանակ, ստամոքս-աղիքային ուղու, արյան հիվանդությունների, նյութափոխանակության խանգարման, որոշ ինֆեկցիոն հվանդությունների, ճիճվակրության, ռևմատիզմի դեպքում:  
Դեսկվամատիվ  գլոսսիտի դեպքում օջախային ձևով ախտահարվում է լեզվի մակերեսի և կողմնային հատվածների էպիթելը: Վերականգնվող և քայքայվող էպիթելների օջախների հերթագայումն էլ լեզվի մակերեսը քարտեզի պես է դարձնում: Բացի արտաքին փոփոխություններից, լինում են նաև այրոց ու ցավ: 
Դեսկվամատիվ գլոսսիտի բուժումը հիմնված է հիմնական հիվանդության բուժման վրա, որի պատճառով առաջացել է գլոսսիտը:

ворсинчатый глоссит географический язык Глоссит

Գլոսսիտները լինում են նաև  շեղանկյունաձև, որը բնածին անկանոնություն է համարվում. թավիկավոր` բնութագրվում է թելքավոր պտկիկների մեծացմամբ ու եղջրացմամբ.   ծալքավոր` բնածին անկանոնություն է, լեզվի վրա ծալքեր են առաջանում, այն սովորաբար գանգատներ չի առաջացնում,  գունտերյան`անեմիայի նշաններից մեկն է, որն առաջանում է B12 վիտամինի և ֆոլաթթվի անբավարարության պաճառով, լեզուն կարծես լաքապատ լինի, պտկիկներ չկան. միջանկյալ` այս տեսակը զարգանում է սիֆիլիս հիվանդության դեպքում, լեզուն հաստանում է, պնդանում, շարժումները սահմանափակվում են: 

Գլոսսիտի կանխարգելումը պահանջում է բերանի խոռոչի և ատամների հիգիենայի պահպանում, կանոնավոր այցելություն ստոմատոլոգին, առողջ սննդակարգ: 

Բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների բուժումը հիմնականում կատարվում  է հրահրող պատճառների վերացմամբ: Բերանի խոռոչի սանացիա է կատարվում, ատամների սուր անկյունները հարթեցվում են, ատամնային պրոթեզը ճիշտ է ընտրվում: Հիվանդին առողջ սննդակարգ է նշանակվում, ծխելուց հրաժարվել, շատ տաք և կծու ուտեստներ չուտել:
Ստոմատիտների բուժման համար հեռացվում են ատամնաքարերը, բուժվում են հիվանդ ատամները: Բերանի խոռոչի ողողման համար նշանակվում են հակասեպտիկ միջոցներ, այդ թվում և ժողովրդական` երիցուկի և վաղենակի թուրմերով ողողումներ: Եթե ստոմատիտը չի ապաքինվում 5-10 օրվա ընթացքում, նշանակում է ստամոքս-աղիքային ուղու հիվանդություն կա, կամ էլ ճիճվակրություն: Այս դեպքում արդեն ընդհանուր բուժման կուրսն է ընտրվում:  

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan