Yerevan, 19.May.2026,
00
:
00
BREAKING


7 բան,որ այլևս չի տպավորում

LIFE

Wnews.am-ը ներկայացնում է գրող Ջոշուա Բեքերի հոդվածը։

Ես աշխահն այլ կերպ սկսեցի տեսնել, երբ որոշեցի բավարարվել իրերի քիչ քանակով։
Ես այլ դիտանկյունից սկսեցի նայել, թե ինչպես է հասարակությունը որոշում հաջողության չափանիշը։
Հաճախ նրանք, ովքեր աշխատում, ծախսում եւ կուտակում են փողեր, սկսում են «հաջողակ» համարվել, սակայն դա ճիշտ չէ։
Ես շատ հոյակապ մարդկանց գիտեմ, ովքեր որոշել են չֆիքսվել նյութականի վրա եւ հենց դրա համար էլ հաջողակ չեն համարվում։
Մեր մեջ խորապես արմատավորվել է հասարակությունից կախվածությունը այդ պատճառով էլ շատերն իրենց ավելի «արժանի» զբաղմունք են գտնում։ Ահա այն երեւույթների ցանկը, որոնք ինձ վրա այեւս տպավորություն չեն թողնում։

1. Բրենդային հագուստ
Ես երբեք չեմ հասկացել, թե ինչու է հագուստի բրենդային լինելն այդքան կարեւոր։ Հաճախ մարդիկ մեծ գումարներ են ծախսում, որպեսզի հնարավորություն ունենան դառնալ այսինչ կամ այնինչ ապրանքանիշի «գովազդային վահանակը»։ Ինձ չեն կարող զարմացնել վերնաշապիկի, դրամապանակի կամ ժամացույցի պիտակները։

2. Զարդերի կարատների քանակը
Իմ նոր գրքում Բրայնի եւ Նիկոլի մասին գլուխ կա, ովքեր ամուսնացած են արդեն հինգ տարի եւ ամեն օր իրենց ինչ-որ բանից զրկում են, որպեսզի մարեն հարսանեկան մատանու պարտքը։ Գուցե ինչ-որ մեկը հիացել է նրանց մատանու քարի չափով, սակայն մեծամասնությունն այն անգամ չի էլ նկատել։

3. Ավտոմեքենայի գինը
Իհարկե, ավտոմեքենայի անվտանգությունը շատ կարեւոր է, հատկապես որ դրանում երկար ժամանակ ենք անցկացնում, սակայն այժմ լյուքս դասի կամ սպորտային ավտոմեքենաներն ավելին են դարձել, քան պարզապես տեղափոխման միջոց։

4. Տան մակերեսը
Սեփական տունը կայունության եւ հանգստության հիմքն է, եւ ես ինքս շատ հպարտ էի, երբ ընտանիքիս համար տուն գնեցի, սակայն մի քանի տարի առաջ մենք տեղափոխվեցինք ավելի փոքր տուն, եւ ես երբեւէ չեմ ափսոսել իմ այդ որոշման համար։ Երբ անցնում եմ մեծ դղյակների կողքով, հիշում եմ, թե որքան երջանիկ էինք մեր փոքրիկ, բայց հարմարավետ տանը։
5. Բանկային հաշվի չափը
Հաջողության չափորոշիչը համարվում է կարողության չափը։ Մենք առաջինը չենք, ով այդպես է մտածում։ Իսկ գուցե բանկային հաշվի գումարը ամենեւին էլ չի՞ համարվում հաջողության չափորոշիչ։

Գուցե լավ գործերի քանակը, որոնք մենք ունակ ենք իրականացնել կյանքի ընթացքում, ավելի՞ լավ չափորոշիչներ են։

6. Հեռախոսի մոդելը
Օրեր առաջ զբոսնում էի այգում երեխաներիս եւ նրանց ընկերների հետ։ Ինձ զարմացրեց այն, որ երեխաներն ավելի շատ խոսում էին հեռախոսի մոդելից։ 10 տարեկանից փոքր երեխաներն իրենց ժամանակը վատնում են հեռախոսի մոդելը քննարկելու վրա։ Իհարկե մեծահասակներն էլ դրանից հեռու չեն։

7. Սոցիալական ցանցերում լուսանկարները
Գրեթե յուրաքանչյուրը սոցիալական կայքում հրապարակում է իր գեղեցիկ կյանքի լուսանկարները. նոր զգեստի կամ ռեստորանային սննդի, համերգի կամ ինքնաթիռի թեւերի եւ այլն։
Հետաքրքիր է, որ մենք գլամուրային ամսագրերին եւ գովազդային ընկերություններին մեղադրում ենք ֆոտոշոփի օգտագործման մեջ, այն դեպքում, երբ մենք ինքներս ենք խմբագրում մեր լուսանկարները մինչ հրապարակելը։
Եկեք փորձենք տպավորություն թողնել եւ շրջապատին ոգեշնչել ոչ թե մեր իրերով, այլ սեփական կյանքով ու փորձով։

IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME Sector