Yerevan, 28.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայաստանում չկան գեղասահքի համար նախատեսված սահադաշտեր. Եվգենի Պլյուշչենկո

SPORT

Օլիմպիական խաղերի կրկնակի, աշխարհի եռակի չեմպիոն գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն մեծ ակնկալիքներ ունի նոյեմբեր ամսին Երևանում նախատեսված իր շոու-ծրագրից:

«Ավելի վաղ Հայաստանում ունեցել եմ երկու ցուցադրական ելույթներ, որոնք մեծ արձագանք գտան: Հիմա կրկին մարզական տեսանկյունից դադարի մեջ եմ: Այս մրցաշրջանին ես չեմ մասնակցում, փոխարենը մեծ և համաշխարհային շրջագայություն ունեմ:  Նոյեմբերին ես ձեզ կներկայացնեմ իմ նոր շոու-ծրագիրը: Կարծում եմ, շատ հետաքրքիր կլինի, քանի որ ուզում եմ տեսնել ձեր արձագանքը: Ինձ գործերում ամեն ինչ կարգին է, լուրեր էին պտտվում, որ Պլյուշչենկոն կրկին կվիրահատվի, սակայն ամեն ինչ կարգին է: Շարունակում եմ մարզվել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Օլիմպիական խաղերի չեմպիոնը:

Վերջինս խոսեց նաև Օլիմպիական խաղերի մասին. «Ես մեծ ցանկություն ունեմ մասնակցելու հաջորդ Օլիմպիական խաղերին, առաջին հերթին ինքս ինձ ապացուցելու համար, որ դա հնարավոր է անել: Իհարկե, սարսափելի դժվար կլինի, բայց ինչու ոչ: Հուսեյն Բոլտը, Մայքլ Ֆելպսը, Իրինա Իսինբաևան յուրօրինակ են, ես ևս կփորձեմ: Գեղասահքը ամբողջ աշխարհում մեծ թափով է աճում: Իմ կարծիքով, Ճապոնիան ուշեղ գեղասահորդներ ունեցող երկրներից մեկն է»:

Հայկական գեղասահքի մասին խոսելով՝ աշխարհահռչակ մարզիկը շեշտեց, որ գեղասահքը Հայաստանում չի զարգանում, քանի որ համապատասխան պայմաններ չկան: «Ցավոք, Հայաստանում չկան գեղասահքի համար նախատեսված սահադաշտեր: Մենք ժամանակին փորձեցինք Պյլուշչենկոյի անվան մարզադպրոց բացել այստեղ, սակայն եթե տարվա մեջ միայն մեկ ամիս կարող ես սահել այդ սառույցի վրա, ապա երեխան չի կարող մարզվել: Հայաստանը ժամանակին լավ մարզիկներ ուներ, ինչպես իմ մենեջեր Արի Զախարյանը: Պարզապես ղեկավար այրերը պետք է աջակցություն ցուցաբերեն մարզաձևի զարգացման հարցում: ՄիաÕ �ն ֆուտբոլ և շախմատ խաղալով պետք չէ սահմանափակվել:Ես շատ ընկերներ ունեմ Երևանում: Նոյեմբերին կայանալիք շոուից հետո կշրջենք երկրով մեկ: Նախորդ անգամ այցի ժամանակ մենք եղել ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում: Դուք հրաշալի կառույց ունեք, ինչպիսին մարզահամերգային համալիրն է: Դեռևս 2008-ին, երբ եղա Հայաստանում, երաժշտական համար կար «Իմ Հայաստան» երգի ուղեկցությամբ: Որն, ի դեպ, իմ սիրելի երգն է, իսկապես: Ես այն իմ «Այփադույ»-ում (Ipad) ունեմ»,-եզրափակեց Պլյուշչենկոն:

«Սառույցի թագավորները» շոու-ծրագիրը կկայանա նոյմեբերի 20-ին մարզահամերգային համալիրում, բացի Պլյուշչենկոյից ծրագրում հանդես կգան նաև էստրադային ջութակահար Էդգար Հակոբյանը, սառցե ակրոբատ Սերգեյ Յակիմենկոն և հայկական արմատներով գեղասահորդներ:    

 

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced