Yerevan, 18.May.2026,
00
:
00
BREAKING


Ճարպակալման 6 տիպ․ ինչպես պայքարել դրանց դեմ

LIFE

Դուք երբևիցե մտածե՞լ եք, թե ինչո՞ւ ձեզ չի հաջողվում նիհարել անգամ այն ժամանակ, երբ ֆիզիկական վարժություններ եք կատարում և խիստ սննդակարգ պահում։ 

Հնարավոր է ձեզ մոտ ոչինչ չստացվի, քանի որ այն ջանքերը չեք գործադրում, որոնք անհրաժեշտ են։

Պատասխանը թաքնված է ճարպակալման այն տիպի մեջ, որի հետ դուք գործ ունեք։ Կախված նրանից, թե ձեր մարմնի հատկապես ո՞ր մասում է կուտակվում ճարպը, պահմանաորված է արդյունավետ նիհարելու եղանակը։

600x580

1. Ճարպակալում շատ ուտելուց

Շատ ուտելն աշխարհում ավելորդ քաշ ունենալու ամենատարածված պատճառներից մեկն է։ Եթե ճարպը հավասարաչափ կուտակվում է ձեր մարմնի բոլոր հատվածներում, նշանակում է դուք չափից ավելի շաքար եք ուտում և, ընդհանրապես, գերազանցում եք ուտելու սահմանված չափաբաժինները։

Ձեզ կարող է թվալ, որ պատճառը դա չէ․ իբր՝ գործընկերներն ու ընտանիքի անդամներն ավելի շատ են ուտում, սակայն այդքան արագ քաշ չեն հավաքում։ Ի՞նչ կարելի է այստեղ ասել։ Ամենայն հավանականությամբ՝ դուք թերագնահատում եք ձեր կերածի չափը և գերագնահատում ուրիշների ընդունած սննդի քանակը։

Մի խոսքով, եթե դուք այդպիսի խնդիր ունեք, ապա ձեզ կօգնեն երեք պարզ կանոն․

Նախ՝ սնունդն ընդունելուց կես ժամ առաջ խմեք 500 մլ մաքուր ջուր։ Դա կօգնի ձեզ ճաշին կամ ընթիքին քիչ ուտել։

Երկրորդ՝ սկսեք թեյն ու սուրճը խմել առանց շաքարի (շուտով կսովորեք, և ձեզ անգամ կսկսի դուր գալ), իսկ քաղցրավենիքից միառժամանակ հարկ կլինի ընդհանրապես հրաժարվել։

Երրորդ՝ համոզվեք, որ օրական առնվազն 30 րոպե (ամեն օր) տրամադրում եք չափավոր ֆիզիկական վարժություններին։ Մարզանքը՝ ձեր ամեն ինչն է։

2. «Նյարդային» որովայն

Եթե ճարպը ձեզ մոտ կուտակվում է բացառապես փորի շրջանում, նշանակում է դրա պատճառը կամ դեպրեսիան է կամ սթրեսը կամ էլ՝ տագնապի անընդհատ զգացողությունը, որի ուղեկցությամբ ձեզ վիճակված է ապրել։

Մարդիկ, ովքեր տառապում են «նյարդային» որովայնից, շատ քաղցրավենիք են ուտում, որպեսզի խեղդեն սթրեսը։ Եթե դուք հնար գտնեք ավելի քիչ նյարդայնանալու, ապա կտրուկ կքչացնեք կոնֆետների օգտագործումը։ Դա էլ կօգնի ազատվել ավելորդ ճարպերից։

3. Սնձանային ճարպակալում

Մարդիկ, ում մոտ ավելորդ կիլոգրամները կուտակվում են կոնքերի շրջանում, հորմոնալ անհավասարակշռության կամ մենոկանգի զոհ են։ Այս տիպի ճարպակալման դեմ պայքարելու համար անհրաժեշտ է խուսափել ծխելուց և ալկոհոլից, աշխատել քիչ նստել և շատ շարժվել։

Ձեզ անհրաժեշտ է «վերագործարկել» ձեր նյութափոխանակությունը։ Հակառակ դեպքում ողջ կյանքը հոգոցներ կհանեք՝ կշեռքին կանգնելով։

600x580

4․ Աթերոգեն նյութափոխանակության խախտում

Այս տիպի ճարպակալմամբ մարդիկ, որպես կանոն, ճարպը կուտակում են որովայնի խոռոչում, ինչի պատճառով էլ շնչառության հետ կապված խնդիրներ են ունենում։

Առաջինը, որը դուք պետք է անեք՝ ալկոհոլի օգտագործումը դադարեցնելն է ։ Իսկ այնուհետև՝ ըստ ավանդական ցանկի․ առավոտյան մարմնամարզություն, շաբաթական երկու-երեք անգամ մարզադահլիճ և նոր սննդակարգ։

Վերջինս ենթադրում է ավելի շատ բուսական ծագման սնունդ և պակաս՝ կենդանական։

5. Երակների ճարպակալում

Համարվում է, որ ճատպակալման այս տեսակը մենք ժառանգություն ենք ստանում գենետիկորեն։ Ոտքերի շրջանում կուտակված ճարպը սխալ կենսակերպի արդյունք չէ։ Ավելի վատ։

Նման տիպի ճարպակալմամբ տառապող կանայք անընդհատ պայքարում են ուռած ոտքերի դեմ։ Այս խնդիրը հատկապես սրվում է հղիության շրջանում։

Ծանրացած ոտքերից տառապող մարդկանց հարկավոր է հաճախակի վազել և ոտքով բարձրանալ աստիճանները։ Ոտքերին պարբերաբար ծանրաբեռնվածություն տվեք։

600x580

6. Ճարպակալում անգործությունից

Ճարպակալման այսպիսի տեսակը բնորոշ է այն մարդկանց, ովքեր նախկինում ֆիզիկապես շատ ակտիվ են եղել։ Օրինակ, սպորտով կամ ֆիզիկական աշխատանքով են զբաղվել։ Իսկ ներկայումս նրանք ակտիվ չեն, նստած են գրասենյակներում կամ ավտոմեքենայում, ինչի արդյունքում նրանց մոտ առաջանում է հսկայական փոր։

Որպեսզի ազատվեք այդպիսի խնդրից, դուք պետք է խուսափեք սովածության երկարաժամկետ փուլերից։ Պետք է հաճախակի ուտեք, քան օրական մեկ կամ երկու անգամն է։ Լուրջ։ Դա ձեզ կազատի երկոյան չափից դուրս ուտելու քրոնիկ սովորությունից։

Վազել դուք, միևնույն է, դժվար թե սկսեք, այդ իսկ պատճառով ստիպված եք լրջորեն վերանայել սննդակարգը։ Ուտել հաճախ, սակայն՝ քիչ։ Ավելի շատ բանջարեղեն, քիչ՝ մակարոնեղեն, շատ մրգեր, քիչ՝ փքաբլիթներ։

Աղբյուր` LADYNEWS.am

 

IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME Sector