5 սխալ, որոնք խանգարում են նիհարել
LIFELife.panorama.am-ը գրում է.
Գեղեցիկ կազմվածք ունենալու համար անհրաժեշտ է ոչ միայն կամքի ուժ, աշխատասիրություն այլ նաև որոշ գիտելիքներ, որպեսզի հասնեք ցանկալի արդյունքի:
Եվ այսպիսով ինչ է պետք իմանալ նիհարեցնող դիետաների մասին:
1. Առաջին տարածված սխալը՝ սնվել միայն մրգերով և բանջերեղենով:
Թարմ մրգերն ու բանժարեղենը օգտակար են, սակայն նրանք չեն հագեցնում, ինչի հետևանքով դուք ավելի շատ եք սնվում, իսկ դա բերում է ստամոքսի լայնացման: Այդ իսկ պատճառով դիետան ավարտելուց հետո դուք կսկսեք շատ սնվել և չեք կարողանա պահպանել արդյունքը:
2. Անհրաժեշտ քանակությամբ հեղուկի օգտագերծումը:
Ջուրը հանում է տոքսինները օրգանիզմից և տոնուսի մեջ է պահում մաշկն ու մկանները: Ջուր կամ թեյ ըմպելը կօգնի, որ որոշակի ժամանակ ձեզ հագեցած զգաք
3. Ճարպային սնունդից ամբողջությամբ հրաժարվելը ճիշտ չէ նույնիսկ այն ժամանակ, երբ դուք փորձում եք նիհարել: Սննդակարգում պետք է առկա լինեն ձեթ և կարագ: Հրաժարվելով ճարպային մթերքներից, դուք կվնասեք ձեր մազերն և եղունգները:
4. Դիետայի ժամանակ ֆիզիկական ծանրաբեռնվածության բացակայությունը կարող է մաշկային խնդիրների առաջացման պատճառ դառնալ, ուստի անհրաժեշտ է զբաղվել սպորտով:
5. Առանց դադարի մշտական դիետաները վնասում են ձեր օրգանիզմը: Դիետային պետք է լրջորեն վերաբերվել, քանի որ այն կարող է վնասել: Հիշեք նաև, որ արագ նիհարեցնող դիետաները մեծ վնաս են հասցնում օրգանիզմին:



