Yerevan, 18.May.2026,
00
:
00
BREAKING


Ութ ընկեր, որոնք պարզապես պետք են ձեզ

LIFE

Երկար ու երջանիկ ապրելու ձեր շանսերը շատացնելու համար բավական չեն այն մի քանի մտերիմները, որոնք հետ կարելի է ուրբաթ օրերին գարեջուր խմել: Ձեզ իսկական ընկերներ են պետք, իրարից մի քիչ տարբերվող, բայց հետաքրքիր մարդիկ, որոնք ունակ են ձեզ հետ միասին հաղթահարել կյանքի դժվարությունները: Ու ընկերների ու մտերիմների այն ութ տարբեր տեսակները, որոնց մասին մենք հիմա ձեզ կպատմենք, հենց այն է, ինչ ձեզ ցուցված է.

1. Հավատարիմ ու հուսալի ընկեր

Երբեմն մեկ լավագույն ընկերը այն միակ բանն է, որը մեզ փրկում է խելագարվելուց: Բոլորիս էլ պետք է ընկեր, որը հեգնանքով չի խոսի ու չի խրատի, այլ դրա փոխարեն ՝ ցանկացած իրավիճակում կաջակցի մեջ: Նման ընկերները գիտեն, թե իրականում դուք ինչպիսին եք, գիտեն ձեր բոլոր ամենասարսափելի գաղտնիքները, բայց սիրում են ձեզ, անկախ ամեն ինչից:

2. Անվախ ու արկածախնդիր ընկեր

Մենք ապրում ենք ահռելի ու հիասքանչ աշխարհում, որտեղ բազմաթիվ վայրեր կան, որոնք արժե տեսնել, մարդիկ, որոնց հետ արժե ծանոթանալ,  փորձ ու տպավորություններ ու շատ այլ բաներ, բայց մեզանից շատերը այնքան են խրվել կենցաղային հոգսերի մեջ, որ պարզապես մոռանում են ապրել: Ու մեզ բոլորիս էլ պետք է մի ընկեր, որը բավականաչափ ուժ, եռանդ ու հետաքրքրասիրություն ունի, որպեսզի կարողանա մեզ դուրս բերել մեր պատյանից, ու ծանոթացնել նոր գաղափարների, սովորությունենրի, նոր աշխարհայացքի ու զբաղմունքների հետ:

3. Գերազնիվ մարդ

Ցանկացած մարդու կյանքում միշտ էլ լինում են իրավիճակներ, երբ նրան պարզապես անհրաժեշտ է լսել դառը ճշմարտությունը: Հենց դրա համար են անհրաժեշտ  նման ընկերները: Եթե ձեր անձնական կյանքը, մեղմ ասած, երանելի վիճակում չէ, բայց շուրջը բոլորը շարունակում են ձեզ վստահեցնել, որ վերջին երկու տարում ձեր զուգընկերոջ հետ ութ գժտություներն ու հաշտեցումները նորմալ երեւույթ են, ապա միայն գերազնիվ ընկերն է ունակ ձեր աչքերից հանել վարդագույն ակնոցը ու ասել «բավական է, մեկ բաժանվում եք ՝ մեկ միանում: Ինչքա՞ն կարելի է: Դու ավելի լավ կյանքի ես արժանի»: Ընկերությունը միշտ էլ ենթադրում է անկեղծություն, ու եթե դուք հանդիպեք մեկին, ով ունակ է համատեղել անկեղծությունը դաժանության բացակայության հետ, ապա ոչ մի դեպքում նրան ձեր ձեռքից բաց չթողնեք: Նման մարդիկ մեր օրերում եզակի են:

4. Իմաստուն ուսուցիչ Ջեսի Ջեքսոնը մի անգամ ասել է. «Երբեք որեւէ մեկին վերեւից մի նայեք, եթե չեք պատրաստվում օգնել նրան»:

Եթե ձեր կյանքում կա խելացի, ներշնչող եւ գիտակ մարդ, որն այդ փիլիսոփայության հետեւորդ է, ձեր բախտն աներեւակայելիորեն բերել է: Մենք բոլորս այնպիսի ընկերոջ կարիք ունենք, որն ի վիճակի է մեզ ինքնակատարելագործման մղել, առանց մեր մեջ անլիարժեքության բարդույթ առաջացնելու:  Հենց այն, որ դուք նման մարդու կողքին եք, ձեզ ստիպում է ավելիի ձգտել: Պարտադիր չէ, որ իմաստուն ուսուցիչը նույն հայացքներն ու մասնագիտությունն ունենա, ինչ դուք: Նա ընդամենը մեկն է, ով իր կյանքի ճանապարհին ավելի հեռուն է գնացել, քան դուք, եւ բավականաչափ իմաստնություն եւ համբերություն ունի ձեզ ճիշտ ուղղությամբ ուղղորդելու համար: Նա կարող է լինել ով ասես՝ գործընկեր, իր տարիքին ոչ համապատասխան իմաստուն ընկեր կամ տարեց հարեւան, միայն թե այնպիսի մեկը լինի, որն արժանի լինի, որ հավասարվեք իրեն:  

5. Ընկերը այլ մշակույթից

Ձեզ ամենաքիչը պետք է ցանկացած փոփոխություն մերժող, քարացած հայացքներով մարդու համբավը: Եթե մեզանից յուրաքանչյուրը մեր մշակույթից տարբեր մշակույթի պատկանող ընկեր ունենար, աշխարհն անհամեմատ ավելի լավ տեղ կլիներ:  Միջմշակութային բարեկամությունը ձեզ թույլ է տալիս ծանոթանալ ձերից տարբեր սովորույթների եւ արժեքների եւ ի՞նչ իմանաք, ձեզ չի՞ մղի դեպի նոր մի միտք կամ զբաղմունք:  Բայց ուշադիր՝ ինչ-որ մեկի հետ մի բարեկամացեք միայն նրա համար, որ նա այլ մշակույթից է:  Ոչ ոք չի սիրում «ձեւի համար» ընկեր լինել: Փոխարենը ջանացեք ձեր միտքը բաց պահել եւ եթե այլ մշակույթի պատկանող որեւէ հետաքրքիր մարդու գտնեք, ջանացեք ավելի շատ բան իմանալ նրա սովորույթների, արժեքների եւ ավանդույթների մասին՝ միաժամանակ ջանալով նրան ավելի լավ ճանաչել որպես մարդու:

6. Ձեր կատարյալ հակապատկերը

Մենք՝ մարդիկ, գենետիկորեն հակված ենք հոտերի բաժանվել ու  «մռնչալ» օտարների վրա, մարդկանց այդ հոտային բնազդը ոչ մի տեղ չի անհետացել, չնայած արտաքուստ շատ քաղաքակիրթ ենք թվում: Ու եթե, տրվելով այդ բնազդին , ընկերություն անեք միայն նրանց հետո, ովքեր կիսում են ձեր համոզմունքներն ու արժեքները, ապա բավականին մեծ են շանսերը, որ ինքներդ ձեզ կմեկուսացնեք մնացյալ աշխարհից ու մի քանի կարծրատիպեր ձեռք կբերեք նրանց վերաբերյալ, ովքեր տարբերվում են ձեզանից: Ձեզ ձեր նման մտածողներով մշտապես շրջապատելու փոխարեն՝ ձգտեք դուրս գալ ձեր «հարմարավետության գոտուց» ու մտերմանալ մեկի հետ, որի հայացքները արմատապես տարբերվում են ձեր հայացքներից: Սա ձեզ կօգնի ավելի լավ հասկանալ շրջապատի աշխարհը, ու սովորել ընդունել նրանց, ովքեր այս աշխարհն այնպես չեն ընկալում, ինչպես դուք:

7. Բարյացակամ հարեւան

Մեր օրերում մարդիկ նույնիսկ չգիտեն, թե ովքեր են իրենց հարեւանությամբ ապրողները: Ու դա վատ է, քանի որ հարեւանները հաճախ կարող են շատ համակրելի մարդիկ լինել ու շատ հարցերում օգնել ձեզ: Եթե դուք, լողափին նստած, հանկարծ հասկանում եք, որ մոռացել եք փակել դուռը, դուք միշտ կարող եք զանգահարել ձեր հարեւանին ու խնդրել, որ նա ձեր փոխարեն փակի այն: Այո, հուսալի հարեւանները, որոնց վրա կարելի է հույս դնել, գրեթե անհետացող տեսակ են, բայց դա դեռ չի նշանակում, որ չարժե ծանոթանալ այն մարդկանց հետ, ովքեր նոր են տեղափոխվել ձեր շենք ու ապրում են հենց ձեր դիմացի տանը: Արժե, այն էլ ինչպես:

8. Աշխատանքային ընկեր

Դուք գիտե՞ք, որ ամբողջ աշխատանքային օր աշխատելու դեպքում ստացվում է, որ դուք ձեր արթուն ժամանակի կեսը աշխատավայրում եք անցկացնում: Դրան գումարեք նաեւ աշխատավայր հասելու համար պահանջվող ժամանակը, աշխատանքի մասին մտքերը, արտաժամյա աշխատանքն ու մասնագիտական աստիճանավանդակով վեր բարձրանալու մասին ծրագրերի կազմումը: Նման մտքերից իրոք կարելի է դեպրեսիայի մեջ ընկնել:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ աշխատավայրում որքան շատ մեկուսանաք մյուսներից, այդքան ավելի մեծ դեպրեսիա է ձեզ սպառնում: Դրա համար էլ ձգտեք որեւէ մեկի հետ ընկերանալ՝ թեկուզ որպեսզի կարողանաք մեկնումեկի հետ զրուցել մեկ բաժակ սուրճի շուրջ: Հավատացեք որ այդ մտերմությունը ձեզ, ու նաեւ ձեր աշխատանքային ընկերոջը կարող է օգնել դիմանալ նույնիսկ ամենալարված աշխատանքային շաբաթվան: Չէ՞ որ շատ ավելի ուրախ է ճաշի շուրջ շփվել մեկի հետ, ով կարող է ձեզ հետ կիսել աշխատանքի վերաբերյալ ձեր ուրախությունն ու մտահոգությունները, քան մռայլ տրամադրությամբ մենակ ճաշել: Ձեր աշխատանքային ընկերն ամենեւին էլ պարտավոր չէ ձեր լավագույն ընկերը լինել աշխատանքից դուրս:

Ձեզ պետք է պարզապես զգացունքային առումով ապավինել ինչ որ մեկին ... Բայց եթե դուք երկուսով ընդհանուր հետաքրքրություններ կգտնեք, ապա ձեզ ոչինչ չի խանգարում մտերիմ հարաբերություններ զարգացնել նաեւ աշխատանքից դուրս: Ու եթե ձեր կյանքում կա հավատարիմ ու հուսալի ընկեր,անվախ, արկածախնդիր ու հուսահատվելու աստիճանի ազնիվ մարդ, իմաստուն խորհրդական, ընկեր՝ ուրիշ մշակույթից, ձեր հակապատկերը՝ բարյացակամ հարեւան, գործընկեր, ապա դուք անպայման երկար ու երջանիկ կյանք կապրեք:

Աղբյուր՝ NEWS.am STYLE

 

Ucom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreement