Օրվա բաղադրատոմսը. Կարտոֆիլ «Դոֆինե»
LIFEԲաղադրիչներ
կարտոֆիլ – 1 կգ
պանիր – 150գր (քերած)
սերուցք մինչև 20% յուղայնությամբ – 1,5 բաժակ
սխտոր – 1 հատ
կարագ – 1ճ/գդ
մշկընկույզ (мускатный орех) – մեկ պտղունց
ձու – 1 հատ
աղ – ըստ ճաշակի
պղպեղ սև – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
- Մաքրում, լվանում և կտրատում ենք կարտոֆիլը կլոր շերտերով, վրան քսում ենք ճզմած սխտորն ու հալեցրած կարագը և դնում ձևամանի մեջ:

- Խառնում ենք սերուցքը, ձուն, մշկընկույզը, քերած պանրի կեսը, աղն ու սև պղպեղը:

- Ստացված սոուսը լցնում ենք կարտոֆիլի վրա, վրան ավելացնում մնացած քերած պանիրը և դնում ջեռոցը 45-50 րոպե 200 աստիճանում:

- Պատրաստի ուտեստը հանում ենք ջեռոցից և մատուցում տաք վիճակում:

Մատուցելիս վրան շաղ ենք տալիս կտրատված կանաչ սոխ 
Շեֆ Խոհարար
1
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
2
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
3
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
4
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
5
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...



