Վարունգով դիետա, որը կօգնի շատ արագ նիհարել
LIFELife.panorama.am-ը գրում է.
Վարունգը կազմաված է 95 տոկոս ջրից, ինչն էլ հանդիսանում է մարմնի հիդրատացման հիասքանչ միջոց։ Այն նաև հարուստ է վիտամին C-ով, որը մաշկը դարձնում է առողջ և փայլող։
Վարունգը կատարյալ բաղադրիչ է դիետայի համար, քանի որ այն հարուստ է մանրաթելերով, որն էլ առաջացնում է հագեցվածության զգացում։
Եթե ցանկանում եք ազատվել ճարպից և ավելորդ կիլոգրամներից, ապա հաճախ կերեք վարունգ։ Քիչ կալորիաներ ընդունելով օրգանիզմը կսկսի այրել ճարպերը և արագորեն կնիհարեք։ Վարունգը նաև մարսողությունը խթանող լավ միջոց է։
Եթե այս դիետայի հետ միասին լինեք ֆիզիկապես ակտիվ, ապա շատ արագ կկորցնեք ավելորդ կիլոգրամները։
Դիետա
Նախաճաշ – 1 ափսե կտրատած վարունգ, 1 բաժակ թեյ և 1 կտոր հաց ու ջեմ։
Ճաշ – 1 ձու կամ հավի կրծքամիս՝ 1 կտոր հացով, և 1 ափսե կտրատած վարունգ։
Ընթրիք – 1 ափսե վարունգ։



