Վերջին բժշկական հետազոտությունները. 3 «կարելի» և 6 «չի կարելի» ուտելուց հետո (լուսանկարներ)
LIFEBlog.1in.am-ը գրում է.
Յուրաքնչյուրս ունենք հարյուրավոր սովորություններ, որոնք հաստատվել են մեր ուղեղներում: Բայց, ցավոք սրտի, դրանցից շատերը դառնում են մեր վատ ինքնազգացողության պատճառը: Պարզվում է, որ մարդու առողջության վրա ազդում է ոչ միայն այն, ինչ նա ուտում է, այլ նաև այն, թե ինչ է նա անում ուտելուց հետո: Մեր մարսողական համակարգը շատ զգայուն է, և նրան պետք է լուրջ վերաբերվել:
Ձեզ համար պատրաստել ենք օգտակար խորհուրդներ, որը կազմվել է բժշկական հետազոտությունների արդյունքների վրա: Իմացեք, թե ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ ձեր առեղջության վրա, և դադարեք այդ անել: Հոգ տարեք ձեր առողջության մասին:
Ինչ չի կարելի անել անմիջապես ուտելուց հետո
1 Ոչ. Զբոսանք ոտքով

Մեզանից շատերը կարծում են, որ ուտելուց հետո օգտակար է քայլելը, բայց դա այդքան էլ ադպես չէ: Ուտելուց հետո քայլելը կարող է թթվայնության բարձրացման և ստամոքսի խանգարման պատճառ հանդիսանալ:
Ոտքով զբոսանքը հիանալի միջոց է կալորիաները ծախսելու համար: Բայց բժիշկները խորհուրդ են տալիս դա անել, ոչ շուտ քան ուտելուց 15-20 րոպե հետո:
2 Ոչ. Մրգեր

Կա կարծիք, որ մրգերը պետք է ուտել որպես դեսերտ՝ անմիջապես ուտելուց հետո: Բայց իրականում դա այդպես չէ: Մրգերը՝ հիմնական սնունդից հետո ուտելիս, միավորվում են նրա հետ ու սկսում են խմորվել և թթվել: Դա խախտում է մարսողության նորմալ գործընթացը: Ավելի լավ է միրգ ուտել ճաշից մեկ ժամ առաջ կամ երկու ժամ հետո:
3 Ոչ. Թեյ

Բժիշկները խորհուրդ չեն տալիս թեյ խմել ուտելուց հետո, քանի որ այն պարունակում է թթուներ, որոնք չեն թողնում երկաթը ներծծվի, յուրացվի: Երբ ուտելուց հետո թեյ ենք խմում, մենք չենք ստանում բավարար քանակությամբ երկաթ մեր ընդունած կերակուրից:
Թեյ խմելու համար իդեալակն ժամանակն է՝ ուտելուց մեկ ժամ հետո :
4 Ոչ. Քուն

Մեզանից շատերը սիրում են պառկել քնելու անմիջապես ուտելուց հետո, բայց դա վտանգավոր սովորություն է: Պառկած դիրքում մարսողության համար անհրաժեշտ հյութը ստամոքսից հետ է հոսում:
Ահա թե ինչու ոմանց մոտ առաջանում է այրոց, երբ նրանք պառկում են քնելու անմիջապես ուտելուց հետո: Այս խնդրից խուսափելու համար ուտելուց գոնե երկու ժամ հետո պառկեք քնելու:
5 Ոչ. Լոգանք ընդունել

Տաք լոգանք ընդունելն արագացնում է արյան շրջանառությունը վերջույթներում և մարմնի մակերեսային հատվածում: Հետևաբար ստամոքսի շրջանում այն դանդաղում է: Լուգանք ընդունեք ուտելուց ամենաքիչը մեկ-մեկուկես ժամ հետո:
6 Ոչ. Ծխել

Ուտելուց հետո ծխելն առաջացնում է աղիքային բորբոքվածության ախտանիշներ: Այն բացասաբար է ազդում նաև հաստ աղիքի մկանների վրա, որոնք պատասխանատու են մարսողության վերջնական փուլի համար:
Ինչ է պետք անել անմիջապես ուտելուց հետո
1 Այո. Տաք ջուր

Ճիշտ մարսողության համար օրգանիզմին անհրաժեշտ է էներգիա և տաքություն՝ ուտելուց հետո մեկ ժամվա ընթացքում: Դրա համար ցանկալի չէ ուտել սառը մթերքներ անմիջապես ճաշելուց հետո, օրինակ պաղպաղակ: Ավելի լավ է խմել մի քանի կում տաք ջուր:
2 Այո. Զրույց հարազատների հետ

Արյան շրջանառության և մարսողության ճիշտ արագության համար խուսափեք ֆիզիկական և հոգեկան լարված գործողություններից: Ավելի լավ է ուտելուց հետո շփվեք ձեր հարազատների հետ, առանց վիճելու:
3 Այո. Հանգիստ, ազատ հագուստ

Որպեսզի խուսափեք ստամոքսային հիվանդություններից, մի հագեք շատ նեղ հագուստ և մի կրեք գոտիներ, որոնք սեղմում են փորի հատվածը:
Հույս ունենք հաշվի կառնեք մեր խորհուրդները, կօգտվեք դրանցից, և կհոգաք ձեր մարսողական համակարգի մասին:



