Yerevan, 23.October.2026,
00
:
00
BREAKING


Հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը՝ «ծուռ հա­յե­լու» մեջ

ANALYSIS

 

Օրերս Հայաստան ժամանած ԵԱՏՄ անդամ վարչապետներից միայն Դմիտրի Մեդվեդևն արժանացավ Նիկոլ Փաշինյանի առանձնահատուկ ընդունելությանը։ Հայաստանի վարչապետը թերևս ցանկանում էր ցույց տալ, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա՝ ամրապնդված նաև երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների մտերիմ հարաբերություններով։ Իհարկե, Փաշինյանի այս մտադրությունն ակնհայտորեն «փչացրեց» սոցիալական ցանցերում ակտիվ տարածում գտած տեսագրությունը, որի հիմնական դրվագը Փաշինյանի խոսքն ու Մեդվեդևի ծիծաղն էին։ Սակայն ավելի ուշագրավ է, որ Փաշինյանին ավելի շատ վնասեցին նրա «դուխով» թիմակիցները, որոնք վարչապետից առաջ ընկնելով՝ Ռուսաստանի վարչապետին մեղադրեցին անտակտության մեջ։ Ընդհանրապես այս անիմաստ թեմայի շուրջ բոլոր կողմերի անիմաստ արձագանքները ի ցույց են դնում դիսկուրսիոն հարթակի մակերեսայնությունն ու խորքային խնդիրների անտեսումը:

 

ԵԱՏՄ վարչապետների հավաքն ու Փաշինյան-Մեդվեդև «տնավարի» զրույցն ամենևին էլ չեն վկայում հայ-ռուսական «փայլուն» հարաբերությունների մասին։ Այս կարևոր հարցում ևս իշխանությունը փորձում է էպատաժային քարոզչությամբ քողարկել տխուր իրականությունը։ Սակայն քարոզչությունը հասարակության վրա կարող է կարճաժամկետ ազդեցություն ներգործել, իսկ չոր փաստերն ավելի խոսուն են՝ հատկապես ինֆորմացիայի ազատության այսօրվա ժամանակներում, երբ քաղաքացին հնարավորություն ունի տեղեկացված լինել բազմաթիվ աղբյուրներից։

 

2019 թվականի առաջին եռամսյակի կտրվածքով Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ունի արտահանման և ներկրման նվազում։ 2018-ի սկզբին ՌԴ–ի հետ ապրանքաշրջանառությունը կազմում էր 29 տոկոս, այս տարի արդեն կազմում է 11 տոկոս։ Վիճակագրական «հեղափոխության» սիրահար մեր վարչապետը ֆեյսբուքյան լայվերում ու գրառումներում, բնականաբար, շրջանցում է այս թվերը՝ չնայած դրանք ոչ մի տեղ չեն կորչում։

 

Հայաստանի ու Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության կրճատման հիմքում միայն տնտեսական գործոնները չեն։ Չնայած՝ եթե անգամ այդ բաղադրիչը լիներ առաջնային, ապա դա փաստորեն անուղղակիորեն կարձանագրեր, որ հեղափոխությունից հետո Հայաստանում տնտեսական աճ գոյություն չունի։ Սակայն անդրադառնանք ավելի կարևոր մի խնդրի։

 

Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը տարբեր պետությունների հետ իր հարաբերությունների հիմքում դնում է աշխարհաքաղաքական գործոնը՝ նույնիսկ այն դեպքերում, երբ տնտեսությունը դրանից տուժում է։ Արդ, եթե Հայաստանի ու Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կրճատվում է, ապա Մոսկվայում ակնհայտ անվստահություն կա Հայաստանի իշխանության հանդեպ։ Այս հիմնական խնդիրն է, որ Նիկոլ Փաշինյանի թիմն առայժմ չի կարողանում լուծել, եթե անգամ «թանկագին հյուրերը» հյուընկալվում են վարչապետի տանը։ Ի վերջո, շատ կարևոր է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը կանխատեսելի դառնա, ինչը կնպաստի ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունների բնականոնությանը, այլ նաև Երևանի նկատմամբ պատշաճ վերաբերմունք կձևավորի Վաշինգտոնում ու Բրյուսելում։

 

Սակայն վերադառնանք հայ-ռուսական հարաբերությունների առանցքային մյուս խնդրին՝ գազի սակագնին։ Այս հարցում առկա է առնվազն անորոշություն, եթե անգամ գրեթե ամեն օր մեր իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ մոտ ապագայում գազի գնի թանկացում չի լինելու։ Ակնհայտ է, որ Մեդվեդևի երևանյան այցն այս հացում հստակություն չի մտցրել, հակառակ պարագայում՝ վարչապետի լայվը կամ գրառումը չէին ուշանա, իսկ հեղափոխական թիմի ներկայացուցիչները «դուխով» ելույթներ կունենային միանգամայն կոնկրետ թեմաներով։

 

Ի վերջո, անհասկանալի է, թե ինչ ասել է «մոտ ապագան», մանավանդ, որ «Գազպրոմ Արմենիան» որոնումների մեջ է՝ իր վրա վերցնի՞ այդ ծանրաբեռնվածությունը, թե՞ ոչ։ Կամ եթե վերցնի էլ, ապա ինչի՞ հաշվին: Ի վերջո, եթե անգամ «Գազպրոմ Արմենիան» իր վրա վերցնի այդ «ծանրությունը», դա ժամանակավոր բնույթ է կրելու։ Այլ խոսքով՝ եթե հաջորդ տարվա համար Ռուսաստանը որոշի սահմանի վրա կրկին բարձրացնել գազի սակագինը, ապա դրա համար արդեն վճարելու են Հայաստանի բյուջեն կամ քաղաքացիները։

 

Այս հարցում նույնպես անհրաժեշտ է քաղաքական լուծում, բայց այն տեղի կունենա, եթե Հայաստանի ու Ռուսաստանի իշխանությունների միջև ձևավորվեն իրապես գործընկերային հարաբերություններ, այլ խոսքով՝ Մոսկվայում ձևավորվի վստահության մթնոլորտ Նիկոլ Փաշինյանի թիմի հանդեպ։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

 

“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'