Yerevan, 23.October.2026,
00
:
00
BREAKING


Ժա­մա­նակն իր ըն­թաց­քից դուրս է գա­լիս

ANALYSIS

Բնական է, որ իշխանափոխությունից հետո ՀՀ-ում նոր օրակարգ ու նոր տեսլականներ առաջ քաշվեցին, բնական է նաև այն, որ իշխանության ներսում աստիճանաբար առաջանում են կաստաներ, որոնք փորձում են իշխանության ներսում ունենալ սեփական հավատարիմների խումբը:

Այս երևույթը հիմնականում զարգանում է փաշինյանական թևի և քաղակտիվիստների կամ, այսպես կոչված, «սորոսականների» միջև: Հասարակական հատվածը, քաղաքացիական ակտիվիստները, մասնավորապես նրանք, որոնք սնվում են դրսից ֆինանսավորվող տարբեր հիմնադրամների միջոցով, բավականին սառը վերաբերմունք դրսևորեցին իշխանությունների կողմից փառաբանված «Քաղաքացու օր» կոչվածին: Նկատելի էր, որ վերջիններս հաճախ քողարկված կերպով դեմ էին արտահայտվում նորահայտ այս տոնին՝ փորձելով վարկաբեկել գաղափարը, սակայն խնդիրն այն է, որ ակտիվիստների կրավորական կեցվածքը վերջին շրջանում նրանց կողմից որդեգրված քաղաքականության բաղկացուցիչ մասն է։ Ակնհայտ է, որ «քաղակտիվիստների» և վարչապետի միջև բավականին լուրջ տարաձայնություններ կան, որոնք խուլ հակամարտությունից օր օրի վերածվում են չքողարկվող վեճի։ Եվ այդ հակամարտությունն աստիճանաբար սկսում է կրել բազմավեկտոր, բազմապրոֆիլ բնույթ։

«Սորոսյան» խմբի համար բաց հակամարտության մեկնարկի ուղղակի ազդակ եղավ իրենց թիմակից Դավիթ Սանասարյանի շուրջ ստեղծված իրավիճակը, երբ ակնհայտ դարձավ, որ Սանասարյանի անվան հետ առնչվող կոռուպցիոն էպոպեան զարգանում ու գեներացվում է երկրի քաղաքական ղեկավարության թողտվությամբ։ Սա վերջին կաթիլն էր, որը հիմք տվեց «սորոսականներին» արձակել ձեռքերը և բացահայտորեն մտնել մարտի դաշտ։

Առաջին բանը, որ սորոսականները փորձում են անել, վարչապետին իր առանց այն էլ սակավ հենարաններից զրկելն է. նախ և առաջ թիրախավորվում են ուժային կառույցները։ Խոսքն առաջին հերթին ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի մասին է, որը եթե ընդամենը մի քանի ամիս առաջ համարվում էր գրեթե ազգային հերոս, հեղափոխության ավանգարդ, պատկերավոր ասած՝ պատժող թուր, ապա այսօր նրան որոշակի անվստահություն են հայտնում՝ Սանասարյանի հետ կապված քրեական գործի վարույթը պահանջելով փոխանցել յուրայինին՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին։ Ընդ որում, այդ պայքարը շատ ենթաշերտեր ունի, և գլխավոր գործող անձանց՝ Վանեցյանի և Սանասարյանի միջև շատ լուրջ լեզվակռիվ է ծավալվել։ Սանասարյանը նույնիսկ սպառնում է նոր պայքար սկսել՝ ինչ-որ առումով նույնիսկ վաբանկ գնալով։ Այս պատերազմը ծավալվում է նաև տեղեկատվական հարթակներում՝ իրեն բնորոշ դրսևորումներով, լրատվական արտահոսքերով և այլն։ Ամենայն հավանականությամբ, այսպես կոչված «սորոսականները» Վանեցյանի դեմ պայքարին առաջիկայում կհաղորդեն նաև բովանդակություն, ինչն էլ ավելի հետաքրքիր կդարձնի դեպքերի ընթացքը։

Ակնհայտ պայքար ակներև է նաև ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի դեմ, ընդ որում՝ իշխանափոխության հենց առաջին օրից։ Այս առումով առաջնագծում «Սասնա ծռերն» են, որոնք նույնպես ասոցացվում են որոշ հիմնադրամների հետ։ Պատահական չէ, որ անգամ «փաշինյանական» դաշտի փորձագետները համարում են, որ վարչապետի մեծ սխալն էր «Սասնա ծռերի» նկատմամբ բարյացակամ վերաբերմունքը՝ համարելով այն դանդաղ գործողության ական կառավարության ղեկավարի տակ։ Իսկ բանակի նկատմամբ անվստահություն հայտնելը, գեներալներին պիտակավորելը, վարկաբեկելը վաղուց արդեն զարմանալի չէ, և հասարակական սեկտորի ներկայացուցիչները մեծ հաճույքով են ինքնահաստատվում այդ թեմաներում։

Հասարակական շարժումների անդամները թիրախավորում են նաև վարչապետի քաղաքական թիմը։ Այստեղ ակնհայտ է, որ նրանք այդ հիմքերն ունեն։ Այդ թիմն այս իշխանավարման ընթացքում ապացուցել է, որ թե՛ կադրային, թե՛ գիտելիքների, թե՛ ունակությունների առումով շատ հեռու է երկիրը ղեկավարելու կարողություններից։ Այնպես որ, առանձնապես մեծ ջանքեր էլ պետք չէ գործադրել. թիմն ինքն իրեն վաղուց վարկաբեկել է։ Եվ պարզ է, որ գործընթացները որքան թեժանան, այնքան հակամարտությունն ավելի ակնհայտ կլինի։

Ըստ էության՝ «սորոսյան» թևը փորձում է բոլոր ճակատներով հարվածի տակ պահել վարչապետին՝ թուլացնելով նրան ու առավել ամրապնդելով սեփական դիրքերը։ Պատեհ առիթի դեպքում չի բացառվում՝ իշխանափոխության նոր գործընթաց սկսեն։

Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանի համար մեկնարկել է բավականին բարդ ժամանակաշրջան. չունի իր թիկունքն ամուր պահող քաղաքական կուռ կառույց, հենարաններ, փոխարենը նրա դեմ աշխատում են որոշակի ուժեր՝ ի դեմս կասկածելի հիմնադրամների։ ...Իսկ ժամանակը Հայաստանում աներևակայելի արագ է ընթանում. գրեթե ամեն օր ինչ-որ բան է փոխվում։

ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'