Yerevan, 17.July.2026,
00
:
00
BREAKING


Անծրագիր «վեթթինգի» մեկնարկը

ANALYSIS

Բարձրագույն դատական խորհրդի գործունեությունն արդեն, կարելի է ասել, կաթվածահար է եղել։ Անցած երկու օրերին հրաժարականներ են տվել ԲԴԽ անդամներ Արմեն Խաչատրյանը, Սերգեյ Մեղրյանը, Արմեն Բեկթաշյաբը։ Այսպիսով՝ ԲԴԽ ինը անդամներից հինգի տեղերը ներկայումս թափուր են, նոր հրաժարականները չեն բացառվում, ու վստահաբար այս մարմինը գտնվում է ինստիտուցիոնալ ճգնաժամի մեջ։

Սրընթաց այս իրադարձությունները զարգացան այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի կոչով արգելափակվեցին դատարանների մուտքերը ու հայտարարվեց վեթթինգ նախաձեռնելու գործընթացի մասին։ Ի՞նչ է վեթթինգը գործնականում՝ առայժմ չի մանրամասնվել ո՛չ Փաշինյանի և ո՛չ էլ նրա թիմի որևէ ներկայացուցչի կողմից։ Մենք լսել ենք միայն տեսական զրույցներ, խոսակցություններ այս կամ այն մոդելի մասին, սակայն դրանց կիրառական հետևանքների մասին, ըստ էության, իրազեկված չենք։ Ավելին՝ նույնիսկ հստակեցված չեն այն ժամկետները, որոնց ընթացքում իրականացվելու է վեթթինգը, չեն ընդունվել օրենսդրական փոփոխությունները, որոնց շնորհիվ հնարավորություն կընձեռվի Հայաստանում ներդնել անցումային արդարադատության ինստիտուտը։

Մյուս կողմից՝ շատ հնարավոր է, որ վարչապետի նախաձեռնած ակցիան ու հնչեցրած հայտարարությունները քաղաքական նապատակ ունեին, ու խնդիրն ամենևին էլ դատական ռեֆորմը չէր՝ օրենսդրական մակարդակով։ Համենայն դեպս, վեթթինգ՝ պայմանական առումով, արդեն կատարվում է, ընդ որում՝ գործընթացն ուղեկցվում է բացառապես քաղաքական բաղադրիչով։ 

ԲԴԽ չորս անդամներ հրաժարականներ են տվել ու, բնականաբար, թափուր տեղերը լրացվելու են օրենսդրության սահմանված ընթացակարգերով։ Դատելով ԲԴԽ անդամի առաջին թեկնածուի մասին ընդհանուր բնույթի տեղեկատվությունից՝ նա խորհրդարանի նախագահի հին մտերիմներից է, այլ խոսքով՝ խորհրդարանական մեծամասնությունը ԲԴԽ է գործուղելու յուրայիններին՝ նրանց միջոցով դատական համակարգը վերահսկելի դարձնելու նպատակով։

Գործող խորհրդարանը երկու անգամ մերժեց նախագահ Արմեն Սարգսյանի առաջադրած թեկնածուներին, ու բոլորիս համար առայժմ անհայտ պատճառներով Սարգսյանն, ի վերջո, առաջադրեց Վահե Գրիգորյանի թեկնածությունը, որը «Իմ քայլը» խմբակցության ու ամբողջ իշխանության նախընտրելի թեկնածուն է։ Դարձյալ պնդեմ՝ խնդիրը Վահե Գրիգորյանի մասնագիտական ու բարոյական որակները չեն, այլ այն հանգամանքը, որ ՍԴ անդամները պետք է լինեն քաղաքականապես չեզոք մարդիկ, ինչն ակնհայտորեն այդպես չէ կոնկրետ թեկնածուի դեպքում։

«Ովքեր ինձ ճանաչում են՝ կոնկրետ քաղաքական մեծամասնության մեջ եղած մարդկանցից, ես իրենց հետ խաշ-խորովածի, քաբաբների սեղանների վրա չեմ ծանոթացել։ Ես էդ մարդկանց հետ բանտերում եմ ծանոթացել, ես եմ բանտում եղել՝ իրենք են զբաղվել, իրենք են բանտերում եղել՝ ես եմ զբաղվել էդ գործերով, և երբ որ մենք իրար հետ ծանոթ ենք եղել, ոչ մի նման իրավիճակի մասին նույնիսկ պատկերացում էլ չի եղել, և իմ՝ իրենց հետ եղած շփումը եղել է բացառապես պրոֆեսիոնալ հողի վրա»,- նախօրեին լրագրողներին ասել է Վահե Գրիգորյանը, ու նա միանգամայն ճիշտ է, սակայն խնդիրը ոչ թե քաղաքական համախոհության ձևավորման հանգամանքներին է վերաբերում, այլ փաստին։ Անկախ այն հանգամանքից՝ որտեղ և ինչ հանգամանքներում են ծանոթացել այսօրվա իշխանության առաջին դեմքերն ու Վահե Գրիգորյանը, փաստ է նրանց քաղաքական համախոհության, նույնիսկ՝ նույն թիմում լինելու հանգամանքը, ու բնավ պատահական չէ, որ այսօր հարգելի փաստաբանը հայեցողական պաշտոն է զբաղեցնում՝ հանդիսանալով վարչապետի խորհրդականը։

Ընդ որում, նույն հարցազրույցում Վահե Գրիգորյանը չի էլ հերքել իր՝ ՍԴ նախագահ դառնալու ցանկությունը, ինչը նույնպես, այսպես կոչված, «հեղափոխական» վեթթինգի դրսևորում է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ հրաժարական տալու ցանկություն չունի։

Այսպիսով, վեթթինգն, ըստ էության, մեկնարկել է, ինչի հետևանքով մենք ամենամոտ ապագայում թերևս կունենանք այս իշխանությունների կողմից վերահսկելի ԲԴԽ ու ՍԴ, այսինքն՝ դատական համակարգ։ Ամբողջ խնդիրն այն է, որ իրական վեթթինգի նպատակը իրապես անկախ դատական համակարգ ձևավորելն էր, սակայն այժմ մենք ունենք միանգամայն այլ պատկեր, երբ նախկիններին ծառայող համակարգը փոխակերպվում է՝ դառնալով գործիք ներկաների ձեռքին։ Եթե դա արվում է կոնկրետ քրեական գործերի բերումով ու որոշակի մարդկանց պատժելու նպատակով, պատկերն ավելի մռայլ ու հուսահատեցնող է դառնում։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026