Yerevan, 23.November.2026,
00
:
00
BREAKING

«Դադարեցի ապացուցել, որ այն չեմ, ինչպիսին մարդկանց հայտնի եմ». Ավետ Բարսեղյանը` կյանքի, 15 տարեկանում հորը կորցնելու և ընտանիքի մասին

LIFE
Շարունակությունը՝այստեղ

Թեմաներ, որոնց մասին կամ չեն խոսել կամ քիչ են խոսել, հարցեր, որոնք չեն հնչել կամ նրանք չեն անդրադարձել: Առաջին կարդացած գրքից մինչև կյանքի դրամա՝ լավ ավարտով, դստերն ուղղված նամակից մինչև անձնականը փակելու որոշում, չհասկացված լինելու անհանգստությունից մինչև սեփական կյանքի շոու. Tert.am Life–ի զրույցի անծանոթն Ավետ Բարսեղյանն է։

 
 

—Եթե չիմանայիք, որ այս կամ այն գործը պատկանում է Ձեր գրչին, ի՞նչ կմտածեիք ստեղծագործողիմասին՝ ինչպիսի՞ն է նա։

–Գործեր կան, որոնց երրորդ աչքով նայելիս ծիծաղում եմ, կարողանում եմ ինքս ինձ քամահրանքով վերաբերվել։ Գործեր կան, որոնց նայելիս ասում եմ՝ չէ, տաղանդավոր է, շնորհք ունի։ Չնայած հիմա շատ են աջ ու ձախ շպրտում «տաղանդավոր» բառը, դրա համար ուղղակի ասեմ` շնորհքով։ Շնորհքի ծիլեր տեսնում եմ (ծիծաղում է, հեղ.)։ Կողքից հետևելու դեպքում  նույնը կասեի, հիմնականում, այդպես էլ անում եմ։

 

—Կարելի է պատկերացնել՝ ի՞նչ է տվել ու խլել հեռուստատեսությունը, բայց դժվար է նույնն անել երգգրելու դեպքում։

–Ինչպես յուրաքանչյուր արարչական գործընթաց, երկկողմանի է՝ և՛ վերցնում է, և՛ տալիս։ Հեռուստատեսությունը միտք է, ռադիոն՝ հոգուն մոտ։ Խոսքեր գրելու ընթացքը հոգուցդ վերցնում է անկեղծությանդ ու ազնվությանդ պաշարը։ Նկատի ունեմ ոչ կոմերցիոն գործերս, երբ չկա լարվածություն գրելու հիթային ու հիշվող մի բան։ Երաժշտության, գաղափարի առջև մերկանում ես։ Այս ամենը տալիս ստանում ես փոխհատուցում, երբ այն հասնում է մարդկանց, ազդում է լսողի վրա ու բերում հաջողություն։

Երգերը ճակատագրեր ունեն, այդ տալ-առնելուն զուգահեռ դու հանգիստ ես լինում, ընթացքում չես նեղվում տալուց, ինչպես սկզբում էր լինում։ Արդեն գիտես, որ հետ է գալու։ Անկեղծանալը հեշտ ընթացք չէ։

-Ձեր գրած բանաստեղծություններից շատերն են երգ դարձել։ Կա՞ն այնպիսիք, որոնք ժամանակավրեպեք համարում։

–Այո։ Կան գործեր, որոնք  հասկանալու համար անգամ ինձ է ժամանակ պետք, որովհետև այդ րոպեին ես ընդամենը փոխանցող եմ եղել, դա չեմ վերագրել ինձ։ Պետք է ժամանակ անցնի, և ես  հասկանամ, թե ինչ եմ գրել։ Լավ է, որ ես թղթերի վրա եմ պահում գրածներս, ժամանակ առ ժամանակ նայում եմ, հասկանում, թե ինչի եմ դա գրել։

—Ինչի՞ մասին երբեք երգ չէիք գրի։

–Երևի, չկա նման թեմա, բայց անձնական դաշտին վերաբերող թեմաների մասին շատ զգուշավոր եմ գրում՝ երեխայիս, կնոջս, հայրիկիս կորցնելու, մայրիկիս մասին։

—Ինչի՞ մասին եք գրել մանկության, պատանեկության տարիներին։

–Տխրության, սիրո բացակայության… Այդ տարիներին ավելի հետաքրքիր էի ստեղծագործում, քան հիմա։ Աշխարհը փոխելու մեծամտության մեջ էի։ Հիմա թերթում եմ այն գործերը, որոնք գրել եմ 17-18 տարեկանում և հասկանում, որ ինձ համար շատ ավելի հետաքրքիր են, կարծես 40-50 տարեկան մարդու գրվածքներ լինեն։ Շատ վաղ տարիքից չեմ սկսել գրել՝ 17-18 տարեկանից։ Հետ եմ նայում ու շատ հետաքրքիր թեմաներ կան՝ միջանձնային հարաբերությունները, կին–տղամարդ կապը, սիրո բացակայության ժամանակ հոգու անցած տառապանքները։ Հետաքրքիր է, որ այն ժամանակ հայրենիքի թեման չկար, դա ավելի ուշ է եկել՝ հասուն տարիքում։ Քո գիրը ճակատագրիդ վրա շատ է ազդում։

-Ե՞վ, Ձեր գրած երգերով, բանաստեղծություններով ինչ—որ բան փոխեցի՞ք աշխարհում։

–Երիտասարդական մաքսիմալիզմն ինձ մոտ էլ եղել է։ «Եկել եմ աշխարհը փոխելու» ասում ես ու հետո հասկանում, որ այդ ամենը պետք է սկսել քո մեջ եղած տիեզերքից։ Երբ դու փոխվում ես, քո խոսքն ու գործն այնքան սուր են դառնում, որ ուզած-չուզած, շղթայապես փոխում են շուրջդ եղած աշխարհը։ Սկզբում դու աշխարհը մեծ ես պատկերացնում, հետո այն փոքրանում է մինչև սեփական մարմնիդ մեջ պահած ինչ-որ մի կետ, որը կոչվում է հոգի։

—Միջանձնային հարաբերություններից խոսեցիք՝ ինչպիսի՞ն են եղել Ձեր և Ձեր քրոջհարաբերությունները։

–Ինչպես բոլոր հայ ընտանիքներում՝ կռիվներով, վեճերով (ծիծաղում է, հեղ․), հետո այդ ամենը վերաճել է մի մարդ, մի օրգանիզմ լինելուն։ Ես և քույրս շատ մտերիմ ենք, կիսում ենք իրար ցավն ու ուրախությունը։ Կարծես մի գործարան լինենք, որն արտադրում է մի ապրանքանիշ։ Ոչ միշտ է այդպես եղել․ այդ ամենն աճել է և անցել շատ մեծ պատմություն։

—Ձեր ծնողներից ի՞նչ հատկանիշներ եք ժառանգել, որոնցից կուզեիք խուսափած լինել։

–Մայրիկիցս չափազանց ուշադիր լինելը, բայց այնպես չէ, որ չէի ուզի այդ հատկանիշը լիներ, որովհետև դա էլ է իմ «ես»-ի մի մասը։ Մայրս շատ ուշադիր է շրջապատի նկատմամբ, հասկանում ես, որ եսակենտրոն մարդիկ ավելի հեշտ են ապրում, իսկ դու դաստիարակվել ես ուշադիր ու թրթիռով վերաբերմունքով։ Այս դարում դա մի տեսակ անիմաստ է թվում, չնայած գալիս է պահ, երբ շնորհակալ ես լինում, որ այդ տեսակն ես, և դա քեզ նվիրել է ծնողդ։

Հայրիկիս, ցավոք, 15 տարեկանում եմ կորցրել և չեմ հասցրել, որպես տղա դաստիարակվել։ Դա այն տարիքն էր, որից հետո պետք է սկսվեր, որպես տղա, ինչ-որ բան վերցնելը։ Այդ առումով, ցավոք, որևէ բան չունեմ ասելու։ Գենետիկ առումով չափազանց հետաքրքիր անձնավորություն է եղել՝ շատ վառ և ներսից շատ վառվող՝ ընկերների, շրջապատի համար։

—Տարիներ առաջ Ձեր անձնական կյանքը բաց էր՝ խոսում էիք այդ մասին, լուսանկարներ էին հասանելիդառնում հասարակությանը։ Վերջին տարիներին կյանքի այդ մասը փակվեց։ Ի՞նչը բերեց այդորոշմանը։

–Իմ հարաբերություններն այս կամ այն աղջկա հետ, գրեթե, միշտ շատ բաց են եղել, շատ եմ խոսել։ Սակայն երբ կայացնում ես կյանքիդ այն որոշումը, որը, առաջ Աստված, պետք է մինչև վերջ գնա՝ փորձում ես սահմանափակել ինֆորմացիան։ Լուսեի նկարները նախընտրում եմ չհրապարակել, Անիի հետ շատ տեղ ենք  գնում, բայց խնդրում եմ միասին չլուսանկարել մեզ, չեմ ուզում քննարկման առիթ դառնա։ Ուզում եմ կյանքիս գոնե այդ հատվածը միայն իմը լինի։

Անդադար տվել եմ, կիսվել, խոսել՝ ես ձերն եմ, ինձ քրքրեք, սիրեք կամ ատեք, բայց այն, ինչ իմն է, իմն է։ Հասունության հետ ես գալիս այդ մտքին։ Երևի, վախից, պաշտպանական բնազդից է։ Ես այդպիսին եմ, բայց դեմ չեմ մարդկանց, որոնք իրենց կյանքի այդ հատվածն են բաց պահում։

Հասարակությունը, երբեմն, իրեն այնպես է պահում, որ ստիպված ես լինում պահել այն, ինչը քեզ համար թանկ է, իսկ ընտանիքի ինստիտուտն ինձ համար շատ թանկ է։ Երբ գիտակցաբար ընտրել ես այն աշխատանքը, որի դեպքում նորմալ է, որ պետք է քննարկվի, «լայքվի» ու «դիսլայքվի» անձնականդ, հասկանում ես, որ գոյություն ունի մի տարածք, որը քո ամրոցն է։ Այնտեղ կեղտոտ ոտքերով մտնելն անիմաստ է,  դու չպետք է թողնես։ Թույլատրելիության սահմանում դու տալիս ես ինֆորմացիա, առանց դրա անհնար է, մարդիկ պետք է իմանան, որ դու  ամուսնացած ես, բալիկ ունես, բայց այդքանը։ Չես կարող ապրել մեծ քանակությամբ հասնող մարդկանց հետ։

—Ձեր աղջկան ուղղված մի նամակ արդեն ունեք։ Այն ընթերցեցիք Ձեր բանաստեղծությունների երեկոյի ժամանակ։ Կա՞ն այլ նամակներ, եթե ապագայում լինեն, ի՞նչ թեմայով կլինեն։

–Հեղափոխության, իշխանափոխության, դեմքափոխության կամ չգիտեմ ինչափոխության (ժամանակը ցույց կտա` ինչ էր դա) ընթացքում Լուսեին նամակ գրեցի և իմ խոսքն ուղղեցի, որովհետև ուրիշ ոչ մեկի կարծիքն ինձ համար կարևոր չէր այնքան, ինչքան Լուսեինը։

Ես նրան գրեցի իմ դիրքորոշման ու այն մասին, թե ինչ կար իմ հոգում, սրտում, մտքում և Հայաստանում։ Ես ուզում եմ դա հասկանա միայն Լուսեն, որովհետև իմ պարտավորությունն իմ ընտանիքի առաջ է, ոչ թե հոծ բազմության։ Մեծանալով դու հասկանում ես, որ պատասխանատու ես մարդկանց, ավելի մեծանալով՝ անհատների, էլ ավելի  մեծանալով` սեփական խղճի առաջ։

—Ի՞նչ ժանրի ֆիլմ կլիներ Ձեր կյանքի մասին պատմությունը։

–Երաժշտական կոմեդիա չէր լինի, մյուզիքլ էլ չէր լինի, կլիներ դրամա լավ ավարտով կամ այնպիսի ավարտով, որը դիտողին մտածելու տեղ կտար։ Չնայած կախման կետերով ֆիլմերից վատանում եմ, որպես ալարկոտ մարդ` սիրում եմ, երբ իմ փոխարեն մտածում ու տալիս են ֆիլմի վերջաբանը։ Կստացվեր շատ ծանր, ոչ միանշանակ կերպարով դրամա, որի հերոսին մարդիկ չէին կարող ասել` սիրո՞ւմ են, թե՞ ատում, լա՞վն է, թե՞ վատը։ Ես էլ տեսակով միանշանակ չեմ։

—Ի՞նչ սաունդթրեք կունենար այդ դրաման։

–Անդրեի կատարմամբ «Իմ սերը քեզ» երգը, որովհետև այն իմ ստեղծագործական կյանքի հիմնասյունային երգերից է։ Կլինեին նաև այլ երգեր՝ Անի Քրիստիի կատարմամբ «Իմ լռություն»–ը, Արա Մարտիրոսյանի  «Կարևոր մի խոսք»-ը, «Կյանք ու կռիվը», «Ապրելու ապրիլը», իսկ ավարտի կլիներ «Կարմիր, կապույտ, ծիրանագույն»-ով։

—Իսկ ո՞ր ֆիլմից եք շատ տպավորվել, ո՞րն է ամենից շատ նման Ձեր կյանքին։

–Եթե ֆիլմերը չլինեին, ես շատ  դժբախտ մարդ կլինեի։ Կան ֆիլմեր, որոնց դեպքում որքան էլ կոպիտ հնչի, տակն ես մնում։

Մայրս պատմում է, որ փոքր տարիքում ֆիլմերի տպավորության տակ փորձում էի խաղալ այդ հերոսին։ Եթե այդ նույնականացումը չկա, զուր ես նայում կամ կարդում՝ դու պետք է քո եսը տանես ու դնես այն իրականության մեջ, որը քեզ առաջարկում են։ Մարդն ամենաէգոիստ կենդանին է, մինչև ինքն իրեն չտեսնի տվյալ համակարգում, չի կարող ասել` սիրո՞ւմ է, թե՞ չէ, դա էլ է էգոյից բխող բան։  «Թրումանի շոուն» ֆիլմում Ջիմ Քերիի մարմնավորած կերպարը շատ է ազդել իմ գիտակցության վրա։ Աշխարհի այդ մոդելն ու կերպարանքը լիովին վերցրել եմ։

—Ի՞նչ եք նախընտրում կարդալ․ կառանձնացնե՞ք գիրք, որն ազդել է Ձեր մտածողության, աշխարհընկալման, կենսակերպի վրա։

–Կարդացող չեմ եղել։ 16 տարեկանում եմ կարդացել առաջին էզոթերիկ գիրքը՝ հետաքրքիր գրականություն էր Գրիգորի Կլիմովի «Имя мое легион»-ը։ Այն, ինչ սկսել եմ կարդալ, շարունակել եմ։ Շատ եմ սիրում ֆանտաստիկ գրականություն, ուտոպիաներ, հակաուտոպիաներ՝ գրականություն, որը ստեղծում է այլ իրականության պատկեր։ Այդ մի գիրքը չկա՝ հավաքական վիճակ է։ Հենց այդ մեկ գրքի որոնումն է քեզ ստիպում կարդալ և  փորձում ես այդ իդեալական գիրքը գտնել։

—Հայտնի մարդկանց դեպքում դժվար է անհայտ կողմեր ունենալ, որո՞նք են դրանք Ձեր դեպքում։  

–Ես դադարեցի ապացուցել, որ այն չեմ, ինչ  մարդկանց հայտնի է։ Մեծամտության, եսակենտրոնության պիտակը դեր էր, որը ես այնքան լավ խաղացի… հետո հասկացա, որ մարդիկ այդպես էլ պատկերացնում են ինձ ու շատ լավ է՝ թող այդպես էլ իմանան։ Հիմա չեմ արդարանում, որ այդպիսին չեմ։

-Հեռուստատեսությունում լինելու 17 տարվա ընթացքում Ձեզ մոտ եղել է եթերային, բայց ոչստեղծագործական դադար։ Երգեր գրելիս չկա՞ սպառվելու, չհասկացվելու, կրկնվելու խնդիր։

–Այդ ամեն ինչը եղել է, լինում է և դեռ ավելի շատ է լինելու։ Գրելու մեջ ավելի շատ են եղել այդ անդունդներին ու վերելքներին հաջորդող միջանկյալ ընկճախտային կամ շատ ոգևորիչ վիճակները։ Հետաքրքիր է, որ բարձր տրամադրությանդ կետերը հիմնականում բթացնում են։ Գրելու ունակ ես, երբ անդունդին ես, որովհետև անդունդից ավելի հեշտ է փորել հետաքրքիր տողեր։

Սիրային բավարարվածությունը, զգացմունքային շփացումն ավելի բթացնող է։ Խոսքս այն երգերի մասին է, որոնք քո զգացածով ես գրում, որոնք ստեղծվում են, երբ դու լավ կամ վատ վիճակում ես, որովհետև կան երգեր, որ մեխանիկորեն գալիս են, գրում ես։

—Հետևո՞ւմ եք հայկական հեռուստաեթերներին ինչպիսի՞ն էր մեր հեռուստատեսությունը 10 տարի առաջև հիմա։

–Չեմ հետևում, չեմ հասցնում, բայց սուտ կլինի, եթե ասեմ` բացարձակ անտեղյակ եմ։ Ամեն դեպքում, անգամ, իմ հաղորդումներին լինում էին հյուրեր, որոնց հայտնի լինելը միայն դահլիճի արձագանքից էի հասկանում։ Իրենք զարմանում էին, թե ո՞նց, իրենք ամենահայտնի սերիալից են։

Հեռուստատեսությունն առաջ կրթող դեր ուներ, հիմա մարդիկ հին սկզբունքով հեռուստատեսությունից պահանջում են կրթել, բայց այն հիմա ավելի շատ ժամանց ապահովող գործառույթ ունի։

Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of UnderstandingIDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in YerevanIDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Under the Artistic Direction of Sergey Smbatyan "The network this time for COP17 was the most one of exceptional network we have ever had." The service quality by Team was highly appreciated by UN representative Rate.Trading: Large Transactions with Digital Management of Exchange Rate RisksVIVA Foundation Named November Beneficiary of “The Power of One Dram”Special Mortgage Offers: IDBank at Toon Expo: Invest 2026Vahe and Vigen Badalyan File Lawsuit Against 1in.am Seeking Protection of Their Business ReputationIDBank at the UBA Regional Conference: From Travel Solutions to Business OpportunitiesJoint statement by the parties consolidatted around the national agenda35% Discount for the 35th Anniversary on Selected IDBank CardsConverse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Business loan pre-approval in five minutes — what did Unibank showcase in Gyumri?Converse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Bratislava forum to debate Armenia’s strategic future Ucom Service Center in Artashat Reopens at a New Address Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia