Օրվա բաղադրատոմսը. Շոկոլադե-սուրճային տորթ
LIFEԲաղադրիչներ
Խմորի համար՝
ալյուր – 3 բաժակ
կակաո – 1 տուփ
շաքարավազ – 2,5 բաժակ
ձու – 5 հատ
սուրճ սև – 1ճ/գդ
կեֆիր – 500մլ
սոդա – 2թ/գդ
ձիթայուղ – 7ճ/գդ
Բիսկվիթը ներծծելու համար՝
սուրճ լուծվող – 2թ/գդ
լիկյոր մրգային – 50 մլ
ջուր – 200մլ(տաք)
Կրեմի համար՝
կարագ – 400գր
խտացրած կաթ – 2 բանկա
սուրճ սև – 1ճ/գդ
Պատրաստման եղանակ
- Խորը ամանի մեջ խառնում ենք ալյուրը, կակաոն, սուրճն ու 1,5 բաժակ շաքարավազը:

- Լցնում ենք սոդան կեֆիրի մեջ:
Առանձին ամանի մեջ հարում ենք ձուն մեկ բաժակ շաքարավազի հետ, ապա ավելացնում ենք կեֆիրային զանգվածը, ձիթայուղն ու խառնում:
Ստացված զանգվածը լցնում ենք կակաոյի զանգվածի վրա և հարում:
- Պատրաստի խմորը լցնում ենք պերգամենտային թղթով պատած ձևամանի մեջ և թխում ջեռոցում 1,5 ժամ 160 աստիճանում:

- Հանում ենք թխվածքը ջեռոցից, թողնում որ սառչի, ապա կտրում կողքերից 4-5սմ՝ տալով թխվածքին քառակուսի տեսք(պահում ենք թխվածքի կողքերը տորթը զարդարելու համար): Ստացված քառակուսին բաժանում ենք երկու մասի և յուրաքանչյուր մաս կտրում երկայնքով(ստացվում է 4 շերտ):
Բաժակի մեջ խառնում ենք լուծվող սուրճը, տաք ջուրն ու լիկյորը: Ստացված հեղուկով ներծծում ենք բիսկվիթի շերտերը:
- Կրեմի համար հարում ենք կարագը, խտացրած կաթն ու սուրճը:

- Ստացված կրեմը քսում ենք տորթի ներքևի շերտի վրա և ծածկում երկրորդ շերտով: Նույնը կատարում ենք երկրորդ և երրորդ շերտերի հետ: Ծածկում ենք տորթը չորորդ շերտով, ապա ամբողջությամբ պատում ենք տորթը կրեմով:

- Պատրաստի տորթը զարդարում ենք մանր կտրատված թխվածքի կտորներով և քերած շոկոլադով:

Ցանկության դեպքում շոկոլադե-սուրճային տորթի շերտերի արանքում կարող եք դնել կտրատված մրգեր:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



