Yerevan, 17.July.2026,
00
:
00
BREAKING


Ադր­բե­ջա­նը փոր­ձում է Հա­յաս­տա­նին կեղծ օրա­կարգ թե­լադ­րել

ANALYSIS

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախկին համանախագահ Քերի Քավանոն «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Ադրբեջանը փորձում է փոխել Արցախյան հակամարտության ձևաչափը: Անշուշտ, Բաքուն վաղուց է ցանկանում փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը և Թուրքիային ներգրավել՝ որպես ակտիվ միջնորդ: Ադրբեջանում միշտ մտավախություն է եղել, որ Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակից Ռուսաստանը, հայկական ազդեցիկ սփյուռք ունեցող Ֆրանսիան և ԱՄՆ-ն միակողմանիորեն կպաշտպանեն Հայաստանի շահերը:

Սակայն Քավանոն ձևաչափի փոփոխություն ասելով՝ բոլորովին այլ շեշտադրում է արել: Նա նշել է. «Թեև Բաքուն մերժում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջը՝ Արցախյան կողմի՝ բանակցություններին միանալու վերաբերյալ, այնուամենայնիվ, ներքին կերպով Ադրբեջանում որոշ քայլեր արվել են։

Բաքուն հայտարարել է, որ բանակցությունների ձևաչափը պետք է նույնը մնա, բայց նկատել է, որ ներքին կարգով փոխել է իր պատվիրակության կազմը՝ ավելացնելով այնտեղ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայությունը։ Ես սա դիտարկում եմ որպես որոշակի նախապատրաստության նշան՝ բանակցային ձևաչափը փոխելու հեռանկարով»:

Թե ինչու է հենց հիմա Ադրբեջանը փորձում նման քայլերի դիմել, դիվանագետը չի մանրամասնում: Սակայն ակնարկում է, որ Բաքուն դա անում է ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների. դառնալով վարչապետ՝ Փաշինյանը հռչակեց, որ բանակցություններում չի ներկայացնում Արցախը, քանի որ չի ընտրվել Արցախի ժողովրդի կողմից, Արցախի քաղաքացիներն ընտրում են սեփական իշխանություններին և երկրի ղեկավարին, հետևաբար Բաքուն պետք է ուղիղ բանակցությունների մեջ մտնի Արցախի հետ: Այսինքն՝ Փաշինյանը ձգտում է վերականգնել բանակցությունների եռակողմ ձևաչափը, որի իրավական հստակ արտահայտությունն է եղել հրադադարի մասին եռակողմ պայմանագիրը՝ կնքված 1994-1995թթ.-ին Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի միջև: Սակայն այսօր դա սկզբունքորեն անընդունելի է Ադրբեջանի համար, քանի որ այդկերպ կճանաչի Արցախի սուբյեկտայնությունը և փաստացի անկախությունը: 

Ադրբեջանն այս իրավիճակում իբր խորամանկ հնարք է մտածել՝ փորձելով բանակցությունները բաժանել երկու հարթության. Հայաստան-Ադրբեջան և Արցախ-«Արցախի ադրբեջանական համայնք»:

Այսինքն՝ Ադրբեջանի ղեկավարությունը, հրաժարվելով Արցախի հետ ուղիղ բանակցությունների մեջ մտնելուց, փոխարենը առաջարկում է, որ Հայաստանն ու Արցախը բանակցային կողմ ճանաչեն «Արցախի ադրբեջանական համայնքին»:

Արդյունքում բանակցային ձևաչափը վերածվում է խեղկատակության: Այդկերպ Ադրբեջանը ճնշում է գործադրում միջնորդների և Հայաստանի վրա, որպեսզի հրաժարվեն Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու գաղափարից:

Հակառակ դեպքում պետք է բանակցային կողմ ճանաչեն «Արցախի ադրբեջանական համայնքին»: Իսկ ինչպիսի՞ն է Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը: Փաշինյանը առիթ ունեցել է ասելու, որ, այսպես կոչված, «Արցախի ադրբեջանական համայնքը» հենց Ադրբեջանի քաղաքացիներ են և ընտրել են Իլհամ Ալիևին՝ ներկայացնելու իրենց տեսակետը բանակցություններում, մինչդեռ արցախցիները Փաշինյանին չեն ընտրել, ունեն սեփական ընտրված իշխանություններ:

Հայկական կողմի դիրքորոշումը հստակ է, սակայն Ադրբեջանի ղեկավարությանը չեն հուզում փաստերն ու փաստարկները, Բաքվի պաշտոնական քաղաքականությունն ամբողջովին կառուցված է Արցախի հարցում իրականությունը, պատմական արդարությունն ու իրավական լուծումները մերժելու վրա: Ըստ այդմ, հարց է առաջանում, թե ինչու է Հայաստանը կամավոր ներգրավվում նման անհեռանկարային բանավեճի մեջ:

Իսկապես կարիք կա՞ այդպես շեշտադրել, որ Հայաստանը Արցախին չի ներկայացնում, որքանո՞վ է դա ամրապնդում մեր դիրքերը բանակցային պրոցեսում, արդյոք դա բավարա՞ր է Արցախին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար:

Այն դիրքորոշումը, թե Արցախին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու Փաշինյանի պնդումը փակուղու առջև է կանգնեցրել Բաքվին, այնքան էլ իրականությանը չի համապատասխանում: Տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը ի պատասխան ստեղծում է բոլորովին կեղծ օրակարգ՝ ստիպելով հայկական կողմին զբաղվել դրա չեզոքացմամբ:

Որևէ պարագայում Հայաստանը չպետք է լեգիտիմացնի «Արցախի ադրբեջանական համայնք» կեղծ երևույթը, այլապես ակամա կընդունի, որ Արցախը Ադրբեջանի ներքին խնդիրն է, Ադրբեջանի տարածքում երկու համայնքների համատեղ գոյակցելու խնդիր: Սա վատագույն ուղին է, որով կարելի է շարժվել բանակցային ճանապարհով:

Այսպես, թե այնպես, Արցախը հանդիսանում է բանակցային կողմ: Դրա վկայությունն է այն, որ միջնորդները պարբերաբար հանդիպում են Արցախի իշխանությունների հետ և քննարկումներ ունենում: Բոլոր կողմերի համար էլ հստակ է, որ անգամ եթե Երևանն ու Բաքուն ինչ-որ համաձայնության հասնեն, վերջին խոսքը արցախցունն է: 

Ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը անբեկանելիորեն արդեն ամրագրված է բանակցային ամբողջ գործընթացում, և միջնորդներն էլ դա ընդունել են: Ադրբեջանի պահանջների հարցում զիջումներ անելիս պետք է զգույշ լինել. վատ նախադեպեր ունենք. սահմանում հարաբերական անդորր պահպանելու դիմաց կարծես զիջեցինք Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների հարցում, ըստ որոնց պետք է միջադեպերի ուսումնասիրության և հետաքննության մեխանիզմներ ներդրվեին շփման գծում և ընդարձակվեին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կազմը: 

Մինչդեռ Փաշինյանի և Ալիևի «վերելակային բանակցություններից» հետո անգամ սահմանին կրակոցներ եղան, եղան նաև զոհեր: Ավելորդ խաղաղասիրությունը չի երաշխավորելու խաղաղությունը. 2016թ.-ի ապրիլյան պատերազմը դրա վառ վկայությունն էր:

Հ.Գ.- Ի դեպ, Քերի Քավանոն մեկ այլ ուշագրավ դիտարկում է արել՝ կապված Մեղրին Արցախով փոխանակելու «պատմության» հետ: Հայտնի է, որ 2001 թվականի ապրիլին Քի Վեսթում ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ միջնորդները քննարկել են հակամարտության կարգավորման ինչ-որ տարբերակ, ըստ որի, իբր Մեղրին պետք է փոխանակվեր Արցախի հետ: Քավանոն պնդել է, որ իրականությունն այլ էր, և սեղանին դրված տարբերակներն այդչափ պարզունակ չէին։

«Ի սկզբանե Քի Վեսթում նախատեսված չէր ստորագրել որևէ փաստաթուղթ, այլ բանակցությունների հաջողության դեպքում փաստաթուղթը պետք է ստորագրվեր որևէ չեզոք տարածքում, հավանաբար՝ Եվրոպայում»,- ասել է նա՝ անհասկանալի թողնելով, թե ի վերջո ինչպես ձախողվեցին և մոռացվեցին այդ քննարկումները: Բայց Քավանոն փաստացի արձանագրել է, որ Մեղրիի փոխանակման մասին տարածված թեզն առնվազն չափազանցված է, եթե չասենք ՝շինծու:

ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank